Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնը հաճախ է կազմակերպում արտասահմանյան մասնագետների այցելություններ Հայաստան. Գագիկ Ստամբոլցյան

«Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնը հաճախ է կազմակերպում արտասահմանյան մասնագետների այցելություններ Հայաստան. Գագիկ Ստամբոլցյան

Հուլիսի 19-ից 25-ը Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն «Ավանգարդ Մեդ» բժշկական  կենտրոնի հրավերով Երևանում կիրականացնի պլաստիկ էսթետիկ վիրահատություններ և անվճար խորհրդատվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը:


«Մեր կենտրոնը հաճախ է կազմակերպում արտասահմանյան մասնագետների այցելություններ Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս հայաստանյան պացիենտների զննումը և բուժումը նաև արտասահմանյան մասնագետների կողմից: Պրոֆեսոր Օդդենինոյի կարգի մասնագետները կարող են տեղում նաև կազմակերպել վերապատրաստումներ` երիտասարդ վիրաբույժների համար, ովքեր հնարավորություն չունեն Հայաստանից դուրս տեսնելու նորագույն տեխնոլոգիաներ և ծանոթանալու արտասահմանում շատ արագ զարգացող պլաստիկ վիրաբուժության նորություններին»,-  ասաց Գ. Ստամբոլցյանը` հավելելով, որ Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն արդեն երրորդ անգամն է գտնվում Հայաստանում:


Հայերը ցանկանում են պարզապես գեղեցիկ լինել. Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինո


«Հայաստանն այն երկրներից է, որը փորձում է քայլ առ քայլ առաջ գնալ պլաստիկ վիրաբուժության մեջ: Ինչպես գիտեք, պլաստիկ վիրաբուժությունն էսթետիկ վիրաբուժություն է, որը ներառում է և՛ բժշկություն՝ գիտական մակարդակով, և՛ արվեստ: Գիտությունը կարելի է սովորել, ուսումնասիրել, իսկ արվեստի զգացողություն՝ ոչ-ոք չի սովորեցնի, իսկ դա ունեն հայերը, ֆրանսիացիները, իսպանացիները, իտալացիները: Հենց դրա համար էլ ուրախ եմ գտնվել Հայաստանում»,- ասաց Ռ. Օդդենինոն:


Մեդ-Պրակտիկի հարցին, թե հայերի շրջանում որ վիրահատությունն է ամենապահանջվածը, Ռ. Օդդենինոն հետևյալ կերպ պատասխանեց.  «Հայերը սկսում են ընդունել էսթետիկ վիրաբուժության լրջությունը, նրանք դիմում են ոչ թե փոխվելու, այլ՝ շտկումների համար, ցանկանում են պարզապես գեղեցիկ լինել: Ինձ տարբեր վիրահատություններ իրականացնելու համար են դիմել. քթի, ակնակոպերի, որովայնի առաջնային պատի, կրծքագեղձերի և այլն: Շատ երկրներում կարծում են, որ պլաստիկ վիրաբուժությունն իրենից որևէ բարդություն չի ներկայացնում: Իրականում լավ վիրաբույժ լինելու համար շատ պահանջների պիտի բավարարես, հայերը գնահատում են դա»:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ