Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից

ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից

Հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում կայացավ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին Հայաստանում` Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին՝ Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ, ինչի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցել են  ՌԴ վարչապետի օգնական, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն, Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան, ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՀի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի ծրագրային հարցերով տեղակալ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Լուիզ Լոուրեսը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: 


ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմիցՄԻԱՎ/ՁԻԱՀն հակազդմանն ուղղված ջանքերի կարևոր բաղկացուցիչներից մեկը բնակչությանը բժշկական ծառայությունների մոտեցումն է: Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների, սեռավարակների կանխարգելման և ախտորոշման ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին հատկապես հեռավոր մարզերում, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը: Դրա շնորհիվ էապես կավելանա հետազոտվողների թիվը, ինչի արդյունքում կբարելավվի ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, կընդլայնվի բուժման ծածկույթը, այսինքն` ավելի շատ բուժման ցուցում ունեցողների կտրամադրվի հակառետրովիրուսային բուժում, իսկ այդ բուժումն էլ իր հերթին ունի անմիջական կանխարգելիչ նշանակություն:


Շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից խոցելի բնակչությանը, մասնավորապես, Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:

 

ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից ՌԴ կառավարության նվերը հայ ժողովրդին. շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից


ՁԻԱՀ ԿՀԿ տնօրեն Սամվել Գրիգորյանի խոսքով`շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում, որն իր մեջ ներառում է նաև խորհրդատվություն և հետազոտություն վիրուսային հեպատիտների, սեռավարակների վերաբերյալ, խորհրդատվություն ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության հարցերով, գինեկոլոգիական և մաշկավեներաբանական հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություն: Դրա շնորհիվ ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտությունը կդառնա տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ:


Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի  ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված  ՄԻԱՎ/ՁԻԱՀ հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ