Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ստեփանակերտում էին «Էրեբունի» ԲԿ ծննդատան մասնագետները

Ստեփանակերտում էին «Էրեբունի» ԲԿ ծննդատան մասնագետները

Խորհրդատվություններին զուգահեռ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանը իրականացրել է 13 վիրահատություն և անհետաձգելի կեսարյան հատում:

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանը, կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանը, ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգներ Լիլիթ Հովսեփյանը և Նորայր Ղուկասյանը հուլիսի 12-ին և 13-ին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականացրել են խորհրդատվություններ և վիրահատություններ: Երևանից ժամանած մասնագետները Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են նաև լապարասկոպիկ վիրահատություններ:

 

Երկու օրվա ընթացքում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ խորհրդատվության է ենթարկվել ավելի քան 60 կին, այդ թվում հղիներ: Բոլոր կանայք ենթարկվել են ուլտրաձայնային, իսկ հղիները նաև պտղի դոպլեր հետազոտությունների: Խորհրդատվության և ուլտրաձայնային հետազոտության են ենթարկվել նաև ստացիոնար բուժում ստացողները:


«Էրեբունի» ԲԿ ժամանած մասնագետները իրենց գործընկերներին են փոխանցել նաև իրենց փորձը, մասնավորապես նրանց ծանոթացրել ուլտրաձայնային և պտղի դոպլեր հետազոտության իրականացման ժամանակակից մոտեցումները:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ