Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հոկտեմբերի 20, 2013թ., «Medical Consilium»-ի կազմակերպած բաց դռների օրը Վայոց Ձորի մարզում

Հոկտեմբերի 20, 2013թ., «Medical Consilium»-ի կազմակերպած բաց դռների օրը Վայոց Ձորի մարզում

Սույն  թվականի հոկտեմբերի 20-ին  "Medical Consilium" բժիշկների ակումբի կողմից կազմակերպվեց բաց դռների օր Վայոց Ձորի մարզի Զեդեա գյուղում՝ նպատակ ունենալով նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ մատուցել տեղի գյուղական ազգաբնակչությանը:

 

Այցին նախորդել էին հասարակական իրազեկման աշխատանքներ. պատրաստվել և բաժանվել էին թռուցիկներ, բուկլետներ, փակցվել էին պաստառներ, կազմակերպվել էին հանդիպումներ բուժհաստատության ղեկավարության, սպասարկող բուժանձնակազմի հետ: 

Այցի շրջանակներում թվով 9 նեղ մասնագետների կողմից մատուցվեցին խորհրդատվություն ծառայություններ, իրականացվեցին համապատասխան գործիքային հետազոտություններ (ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, գաստրոսկոպիա):

Մինչ բժիշկների ժամանումը բուժհաստատությունում արդեն հավաքվել էին բժշկական օգնության կարիք ունեցողները, ովքեր ստացան համապատասխան բուժօգնություն, որոշ դեպքերում՝ 9 նեղ մասնագետի խորհրդատվություն, ինչպես նաև անցան համապատասխան գործիքային հետազոտություններ:
 
Ընդհանուր առմամբ թվով 42 քաղաքացու մատուցվել է 85 նեղ մասնագիտացված խորհրդատվություն և գործիքային հետազոտություն  /աղյուսակ/, ինչպես նաև կատարվեց 1 ամբուլատոր վիրահատություն՝ լիպոմայի հեռացման կապակցությամբ:

Կարդալ ավելին

Սկզբնաղբյուր. doctors.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ