Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Նշվել է Ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի մեկ տարին

Նշվել է Ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի մեկ տարին

Երեւանի քաղաքապետարանի Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում նշվել է ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ստեղծման մեկ տարին:

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ բացված բաժանմունքը հնարավորություն է տալիս սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես սրտի ռիթմի խանգարումների դեպքում կազմակերպել համապատասխան բուժում, նաեւ ստենդավորում կատարել: Մեկ տարվա ընթացքում բաժանմունքն ավելի քան 150 հիվանդ է ընդունել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժանմունքը, ինչպես նաեւ  սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն  ընդհանրապես, գտնվելով քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում, տեխնիկական վերազինման նպատակով պարբերաբար անհրաժեշտ աջակցություն է ստացել:

Ինստիտուտն ակտիվորեն ներգրավված է եղել նաեւ  «Երեւանյան ամառ» ծրագրով անցկացվող առողջապահական ակցիային, որի արդյունքում տասնյակ քաղաքացիներ ստացել են անվճար խորհրդատվություն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ