Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` «Երևանյան ամառ-2013» ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար առողջապահական ակցիան բարձր մակարդակով անցկացնելու համար:

 

Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ընթացքում ակցիային առնչվող ոչ մի դժգոհություն կամ բողոք քաղաքացիներից չի ստացվել: Ակցիան շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, սակայն դրանից հետո էլ վիրահատության ուղեգրված բոլոր քաղաքացիները կսպասարկվեն անվճար: Համաբուժարանների տնօրեններին Երևանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաև նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով:

 

Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների դիմումներին ընթացք տալով` Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասերում այսուհետ կգործեն բուժկետեր: Անդրադառնալով գործող համաբուժարանների աշխատանքային պայմաններին և մատուցվող ծառայություններին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ դրանք այսուհետ էլ կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ քաղաքապետարանը որդեգրել է ոլորտի աստիճանական բարեփոխումների քաղաքականություն, ինչն ամրագրված էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում:

 

Արվելու է հնարավորը բարեկարգ համաբուժարաններում ավելի որակյալ սպասարկում իրականացնելու համար: Շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման նպատակով համագործակցություն է ծավալվելու նաև մասնավոր ընկերությունների հետ: Քաղաքապետի տեղակալի համաբուժարաններ կատարած շրջայցի ընթացքում նկատված թերությունների մասով տեղում տրվել են հանձնարարականներ: Միաժամանակ, Դավիթ Օհանյանը համաբուժարանների տնօրեններին համախմբված և սրտացավ աշխատանքի կոչ է արել` նշելով, որ, որպես առաջնային բժշկական օղակ, նրանց կողմից մատուցվող ծառայություններից պետք է գոհ լինեն բոլոր երևանցիները:

Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ