Լուրեր
Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով

«Մեդասիստ» բժշկական կենտրոնը դեկտեմբերի 15-ին Հայ օգնության ֆոնդի, «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության եւ Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ կազմակերպեց սեմինար` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Մարինա Օհանյանը, ով ներկայացնում է նաեւ Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորումը: Նա նշեց, որ իրենք ուրախությամբ աջակցում են այն նախաձեռնություններին, որոնք կապված են շարունակական բժշկական կրթության հետ, առանձնանում են իրենց պրոֆեսիոնալիզմով ու բժշկական օգնության առումով որակ են ապահովում: Մ. Օհանյանը խրախուսեց մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների մասնակցությունը սեմինարին: Սեմինարի մասնակիցներին հեռուստակամուրջի միջոցով ողջունեց նաեւ «Մեդասիստ» բուժկենտրոնի պաշտոնական գործընկեր Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան` Գերմանիայից:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հինգ դասախոսություններ հետեւյալ թեմաներով.
- «Միոկարդիտ: Ժամանակակից մոտեցում»,
- «Գոտկացավի վարման կլինիկական սկզբունքները»,
- «Հոդային համախտանիշի տարբերակիչ դիագնոստիկան»,
- «Հակաբակտերիալ թերապիայի մարտավարություն` կարծրատիպերը եւ իրականությունը»,
- «Կարպալ թունելի համախտանիշի տարբերակիչ ախտորոշում եւ բուժում»:
Ինչպես նշեց սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյանը, սեմինարի հիմնական նպատակն է օգնել պոլիկլինիկաներում ածխատող բժիշկներին` տեղում որոշումներ ընդունելու:
Դասախոսություններն ընդմիջվում էին բժիշկ-մասնագետների հետ բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ:
Սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյան
|
Հարություն Մանգոյանը մեզ հետ զրույցում պատմեց սեմինարի կարեւորության ու նպատակների մասին:
– Կմանրամասնե՞ք միջոցառման նպատակը:
– Ինչպես արդեն ասացի, սեմինարի նպատակն է օգնել ամբուլատոր բժշկին որոշումներ ընդունել, այսինքն` տալ այն տեղեկատվական բազան, որը համարվում է արդի, հիմնված է արձանագրային բժշկության վրա, այդպես կօգնենք բժշկին տեղում կողմնորոշվել, քանի որ ամբուլատոր օղակն այն օղակն է, որն առաջինն է շփվում հիվանդի հետ, ուստի պոլիկլինիկայում աշխատող մասնագետների կայացրած որոշումներից շատ բան է կախված:
– Ի՞նչ կտա սեմինարը հիվանդին:
– Սեմինարը կօգնի բժշկին մասնագիտացված ճիշտ կողմնորոշում կայացնել` երբ ուղղորդել հիվանդին կլինիկաներ, և հիվանդն անտեղի չի հայտնվի ստացիոնարում` արդյունքում ամբուլատոր պայմաններում ստանալով արդիական մոտեցումներով արդյունավետ բուժում
– Այսպիսի սեմինար առաջի՞ն անգամ եք անցկացնում:
– Այո՛, առաջինն է նաեւ այն առումով, որ ոչ մի դեղագործական ընկերություն չի մասնակցում ու չի հովանավորում սեմինարը, այսինքն` ոչ մի կախվածություն չկա որեւէ ընկերությունից, իսկ դա շատ կարեւոր է:
Սեմինարի ավարտին բոլոր բժիշկ-մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Հ. Մանգոյանը, ամփոփելով սեմինարը, կարևորեց նաև այն փաստը, , որ մասնակիցներն իրենց հետ տարան դասախոսությունների գրավոր տարբերակները՝ որպես օժանդակ նյութեր:

-
Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով
-
-
-
Սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյան
-
Սեմինարը կազմակերպվեց Հայ օգնության ֆոնդի, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության եւ Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ
-
-
-
-
Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն