Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ՝ մարզային բժիշկների համար

«Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ՝ մարզային բժիշկների համար

Այս տարվա հունիսից մինչև դեկտեմբերը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «ՀՀ առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի ֆինանսավորմամբ հանրապետության մարզերում կազմակերպվել են «Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ:

 

Ինչպես տեղեկացնում են ԱՆ-ից, «Ոչ վարակային հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների վարումը» և «Մայրական առողջություն՝ մինչբեղմնավորման շրջանի խնամքի, ընտանիքի պլանավորման, անհետաձգելի ծննդօգնության հիմունքներն ու վերարտադրողական առողջության խորհրդատվությունը» թեմաներով դացընթացներին մասնակցել է մարզային 330 բժիշկ: 

 

Ծրագիրն ամփոփվել է ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակիցներին հանձնվել են վկայականներ: 

 

Այն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի, Հայաստանի սրտաբանների ասսոցիացիայի և Հայկական բժշկական ասոցիացիայի մասնագետների միջոցով Հայաստանի 10 մարզում, 13 քաղաքում, 18 բժշկական կազմակերպությունում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ