Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Անձավաբուժությունն` ընդդեմ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը այսօր կայացած ասուլիսում նշեց , որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների բուժման հրաշալի արդյունք է հանդիսանում անձավաբուժությունը:

 

Ըստ նրա, առողջապահության նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է, որ երեխաները բուժվեն անվճար, սակայն տեղեկացվածության պակասի պատճառով չեն օգտվում իրենց իրավունքներից:

 

Ա.Ոսկանյանի խոսքերով, մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է:
Եթե 7-17 տարկան երեխաները պոլիկլինիկաներում գրանցված են որպես բրոնխյալ ասթմայով հիվանդ, ապա նրանց համար նույնպես

անվճար է:

«Այն երեխենարը, որոնք ունեն շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ եւ ասթմայով հիվանդ են, ապա անձաբուժությունը լավ միջոց է, այն տալիս է հրաշալի արդյունք», - ասաց Ա. Ոսկանյանը:

 

Նշվեց նաև, որ գործում են վերգետնյա եւ ստորգետնյա անձավաբուժարաններ, որոնցում սահմանված բուժման տեւողությունը 20 օր է:

 

Վերգետնյա անձավաբուժարանում անձը մնում է 1 ժամ, իսկ ստորգետնյայում` առավոտյան 9.00-ից մինչեւ 15.00-ը: 2010թ.-ին ստորգետնյա անձվաբուժարանում բուժվել է 205 մարդ, որից 85-ը 6-17 տարեկան երեխաներն են: Պետպատվերի բացակայության դեպքում ստորգետնյա անձավաբուժարանում բուժման մեկ կուրսն արժե 8 հազար դրամ, իսկ վերին անձավաբուժարանում` 2,500 դրամ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ