Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ի՞նչ է անում Հայկական ակնաբուժական նախագիծը Հայաստանում

Ի՞նչ է անում Հայկական ակնաբուժական նախագիծը Հայաստանում

Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) ուղղվածության եւ արդյունքների մասին։
ՀԱՆ-ը բարեգործական կազմակերպություն է, որ ԱՄՆ-ում 1992-ին հիմնադրել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը։

 

ՀԱՆ-ը Հայաստանում լայնածավալ աշխատանքներ է իրականացնում ձեռքբերովի կուրությունը կանխարգելելու եւ 21-րդ դարի ակնաբուժությունը յուրաքանչյուր հայի համար հասանելի դարձնելու համար։


Այդ նպատակով իրենց փորձը Հայաստանի գործընկերներին հաղորդելու եւ հիվանդներին բուժելու առաքելությամբ սեփական միջոցներով ԱՄՆ-ից Հայաստան են այցելել 55 բարձրակարգ ակնաբույժներ։


Ամերիկյան դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունները եւ անհատ բարերարներն ավելի քան 18,5 մլն ԱՄՆ դոլարի ակնաբուժական սարքավորումներ եւ բուժպարագաներ են տրամադրել։


Վերապատրաստվել են 1,684 ակնաբույժներ, ընտանեկան բժիշկներ եւ ակնաբուժական քույրեր ինչպես ՀՀ մարզերից, այնպես էլ Երեւանի պոլիկլինիկաներից։


Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հինգ մասնագիտացված բաժանմունքներ են համալրվել։ Իսկ Քանաքեռ–Զեյթուն բժշկական կենտրոնում հիմնադրվել է ցածր տեսողության բաժանմունքը։


Մշակվել են արեւմտյան ակնաբուժության չափանիշներին համապատասխան հետդիպլոմային ուսումնական ծրագրեր եւ մեթոդներ, ֆինանսավորվել եւ Երեւանում անցկացվել են միջազգային ակնաբուժական 11 համաժողովներ։


2002-ին ամերիկյան հանգանակությունների շնորհիվ ստեղծվել եւ Հայաստան է բերվել աչքի շարժական հիվանդանոցը, որն անվճար ակնաբուժական ծառայություններ է մատուցում ՀՀ մարզերում։


2004-ից ՀԱՆ-ը համագործակցում է ԱՄՆ-ի ՄԶԳ հետ՝ «Առաջնային բուժօգնության եւ ակնաբուժական ծառայությոունների դաշինք» ծրագրի շրջանակներում։


Ավելի վաղ՝ 2003-ի հունիսին, մեկնարկել է Հայաստանի ողջ տարածքում բնակչության ակնային զննումների, խորացված հետազոտությունների եւ բուժօգնության համապարփակ ծրագիրը։ 2003-2009-ին անցկացված երեք շրջայցերի ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում իր կամ մոտակա համայնքում ակնային զննում է անցել 264,568 մարդ, այդ թվում՝ 128,933 երեխաներ։ Ավելի քան 27 հազար մարդ անցել է խորացված հետազոտություն, նրանցից 11,303-ը աչքի շարժական հիվանդանոցում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել։ Պատրաստվել եւ անվճար ակնոց է տրամադրվել 29,546 մարդու։


Ինչպես ներկայացնում է ՀԱՆ-ի մոնիտորինգի եւ գնահատման գծով փոխտնօրեն Նաիրուհի Ջրբաշյանը, իրենց բժշկական խմբերի կողմից զննված բնակչության տվյալների շտեմարանի գիտահետազոտական վերլուծությունն ու ամփոփումը հնարավորություն են տվել Հայաստանում առաջին անգամ գնահատելու երկրի բնակչության շրջանում կուրության, թույլ տեսողության, ինչպես նաեւ հիմնական ակնային հիվանդությունների տարածվածության իրավիճակը։


Այս տվյալները նախորդ հրապարակման մեջ ներկայացվել են։ Միայն հիշեցնենք, որ կուրության տարածվածությունը Հայաստանում կազմում է 0,7%, իսկ թույլ տեսողության տարածվածությունը՝ մոտ 4,1%։ Տեսողության խաթարումները հիմնականում պայմանավորվում են կատարակտ հիվանդությամբ, իսկ անբուժելի կուրության պատճառ են դառնում հիմնականում շաքարային դիաբետը եւ գլաուկոման։ Առիթից օգտվելով՝ մեր ընթերցողներին ներկայացնում ենք կատարակտ եւ գլաուկոմա հիվանդությունները։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ