Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)
Երիտասարդ տարիքի անձանց ռազմաբժշկական փորձաքննության որոշ հարցեր
Բանալի բառեր. երիտասարդ մարդիկ, ռազմաբժշկական փորձաքննություններ, վաղաժամկետ զորացրում, զինված ուժեր, զորակոչիկներ
Պատերազմների ժամանակ բանակի համալրման համար կարևոր նշանակություն ունի զինապարտների, վիրավորների և հիվանդների ռազմաբժշկական փորձաքննությունը։
Հայտնի ընդունված բոլոր փաստաթըղթերում փորձաքննության խնդիրները նույնն են և հանգում են հետևյալին.
- որոշել զորակոչիկների, զինվորական ծառայությանը ժամանակավոր ոչ պիտանի ճանաչված անձանց, զինապարտների, զինծառայողների զինվորական ծառայության պիտանիության աստիճանը.
- հսկողություն սահմանել զինկոմիսարիատների, զինվորական բուժհիմնարկ-ների, զորակոչիկների հետազոտությամբ զբաղվող քաղաքացիական բուժհիմնարկների բժշկական փորձաքննության հետ առնչվող գործունեության վրա.
- վերլուծել, ամփոփել և գնահատել զորակոչի ու ԶՈւ-ում բժշկական հետազոտման ու ռազմաբժշկական փորձաքննության արդյունքները, գտնել այդ աշխատանքների կատարելագործման ուղիները
- տվյալ պետության տարբեր շրջաններում զինծառայողների ծառայության պիտանիության որոշումն ըստ առողջական վիճակի ու բնակլիմայական պայմանների.
- որոշել ըստ առողջական վիճակի զինծառայողների զինվորական տարբեր մասնագիտությունների հանդեպ պիտանիության աստիճանը.
- որոշել զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվողների պիտանիությունը.
- որոշել ռադիոակտիվ նյութերի, իոնիզացնող ճառագայթման այլ աղբյուրների, հրթիռային վառելիքի բաղադրամասերի, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումների հետ աշխատելու համար զինծառայողների, զինապարտների, ԶՈւ-ի ծառայողների պիտանիությունը.
- որոշել զինծառայողների, այլ անձանց երկրի սահմանների պաշտպանության, զինվորական պարտականությունների կատարման ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում ստացված հիվանդությունների, վիրավորումների, վնասվածքների, կոնտուզիաների, խեղումների ու մահվան պատճառական կապը.
- որոշել նախկին զինծառայողների, զինապարտների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու նրանց հավասարեցված անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունների, վիրավորումների, վնասվածքների, կոնտուզիաների, խեղումների ու մահվան պատճառական կապը։
Պատմականորեն բանակի համալրման գործում ռազմաբժշկական փորձաքննությունը սկսվել է կիրառվել բավականին վաղ։ Օրինակ, Ռուսաստանում զորակոչիկների փորձաքննության վերաբերյալ տվյալներ պահպանված են դեռևս XVIII դարից, ընդ որում զորակոչիկների ընտրությունը կատարում էին զորապետները, իսկ բժիշկները իրավունք ունեին հայտնելու միայն իրենց կարծիքը։ Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին բժիշկների եզրակացությանը երիտասարդ համալրման փորձաքննության հարցում սկսում են տալ որոշակի նշանակություն։ Ընդ որում կարևոր է այն հանգամանքը, որ հենց այս ժամանակահատվածում է, որ մասնավորապես Ռուսաստանում ի հայտ են գալիս ռազմաբժշկական փորձաքննությունը կանոնակարգող առաջին փաստաթղթերը, իսկ 1921թ. հաստատվեց ռազմաբժշկական փորձաքննության առաջին կանոնադրությունը, որը նախատեսում էր Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ստեղծումը։
Հետագա ընթացքը ցույց տվեց, որ ռազմաբժշկական փորձաքննության հարցերում խիստ կարևոր նշանակություն ունեն հատկապես պատերազմի ժամանակ զորակոչիկի և զինծառայողի առողջական վիճակի գնահատման, պիտանիության աստիճանի որոշման չափորոշիչները, կապված մարդկային ռեսուրսների հանդեպ պետության պահանջների հետ։ Այսպես, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին դրանք կտրուկ փոփոխման ենթարկվեցին։
Զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտությունը և փորձաքննությունը հատուկ կանոնակարգված համակարգ է, բնութագրվում է խոշոր մաշտաբներով և մեծ տարբերություններով, անցկացնում են մշտական և ժամանակավոր գործող հանձնաժողովները։ Այս ուղղությամբ նախկին ԽՍՀՄ-ում կուտակված էր բավականին մեծ փորձ։ Ներկայումս համարյա բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների համար զինված ուժերի կառուցման բնագավառում գոյություն ունեն բազմաթիվ բարդ խնդիրներ, որոնք ավելի սուր են զգացվում պատերազմող, մարդկային և նյութական ռեսուրսներով աղքատ հանրապետություններում։ Դրանց մեջ առավել կարևորներն են՝
- նախազորակոչային տարիքի երիտասարդների առողջական վիճակը պահպանող և ամրապնդող կառուցվածքների գործառնությունն օպտիմալացնող օրենսդրական ակտերի մշակումը։ Բազմաթիվ երկրներում այդ անձանց շրջանում հիվանդացության իջեցմանն ուղղված ծրագրեր արդեն մշակվել կամ մշակվում են
- պետության համար ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության գիտականորեն հիմնավորված ծրագրի ձևավորումը պատերազմի պայմանների համար, ստեղծելով արտահերթ զորակոչի զոնալ ծրագրեր, ավտոնոմ գործող համակարգեր, տեղեկատվություն հավաքող և մշակող կառուցվածքներ,
- ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության տարբերակների ստեղծումը զորակոչիկների հետազոտության և փորձաքննության ապահովման համար։
Այստեղ չեն բացառվում մի շարք բացասական գործոնների ազդեցությունը՝
– բժիշկների անպատրաստ լինելը զինված ուժերի համալրման հարցում
– տարբեր ուղղվածության մասնագետների գործունեության անբավարար համակարգումը։
ՀՀ-ում այս խնդիրը առ այսօր իր լուծումը դեռևս չի ստացել։ Փորձաքննության հարցերին վերաբերող հրամանները վերջին 6 տարվա ընթացքում արմատապես փոխվել են 3 անգամ, լրացվել 4 անգամ։ Բայց բոլոր դեպքերում առ այսօր չեն մշակվել պատերազմի պայմաններում փորձաքննություն անցկացնող հանձնաժողովների աշխատանքի հիմունքները, էությունը, ինչպես նաև զորակոչիկի պիտանիությունը որոշող չափորոշիչները։
Հաշվի առնելով վերը նշվածը, մենք նպատակահարմար համարեցինք կանգ առնել տեսողական օրգանի հիվանդությունների ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերի վրա։ Փոքր պետության պարագայում այն լուսաբանող գրականության տվյալները աղքատիկ են այն դեպքում, երբ նման երկրներում, այդ թվում ՀՀ-ում դիտվում է տեսողական օրգանի հիվանդությունների աճ, կապված բազմաթիվ գործոնների ազդեցության հետ։ ՀՀ-ում տվյալ հարցը քննարկելիս չի կարելի չնշել ազգաբնակչության սոցիալ-կենցաղային պայմանները, Սպիտակի երկրաշարժի դեռևս չվերացված հետևանքները, Ղարաբաղյան պատերազմը և այլն։
Հետազոտությունների ընթացքում կատարվել է ռետրոսպեկտիվ վերլուծություն, որը թույլ է տվել հստակեցնել ակնային հիվանդություններով տառապող զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության ընդհանուր իրավիճակի ու ռազմաբժշկական հիմնարկների, առողջապահության քաղաքացիական օբյեկտների կողմից իրականացված միջոցառումների արդյունավետության մասին, նման կարգի հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության կազմակերպման ու հաշվառման վերաբերյալ։
Նյութերը և մեթոդները
Նյութերի ստացման հիմնական աղբյուրները եղել են` զինվորական և քաղաքացիական բուժհիմնարկներում ակնային հիվանդություններով բուժված անձանց հիվանդության պատմություններն ու էպիկրիզները, զինծառայողների հիվանդության վկայականները, ՀՀ Պաշտպանության Նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի արխիվում գտնվող նյութերը, ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրահանգներն ու շրջաբերականները։ Վերոհիշյալ աղբյուրները մեթոդաբանորեն ապահովել են քաջատեղյակությունը, նյութերի ճիշտ հաշվառումն ու գիտական մշակման հնարավորությունը։
Ըստ 1996 թ. գործող հրամանի աչքի հիվանդությունների համար նախատեսված է եղել 15 հոդված։ Ոչ պիտանի ճանաչվածների թիվը կազմել է 562։ Սակայն միայն 3 հոդվածով անցել են 502 հոգի կամ դեպքերի 89,3%-ը, իսկ մնացած 12 հոդվածով՝ 60 զորակոչիկ, ինչը մեզ հիմք է տվել ընդհանուր պատկերում դրանց անտեսել (աղ. 1)։
Աղյուսակ 1: Ծառայության ոչ պիտանի ճանաչված աչքի հիվանդություն ունեցող զորակոչիկների բաշխումն ըստ մարզերի և հոդվածների, 1996 թ.
Հ/Հ
|
Մարզ |
Հոդվածներ* |
Ընդամենը |
||
85 |
92 |
93 |
|||
1 |
Երևան |
18 |
34 |
112 |
182 |
2 |
Շիրակի |
3 |
15 |
11 |
37 |
3 |
Լոռու |
16 |
15 |
32 |
66 |
4 |
Արարատի |
11 |
12 |
24 |
57 |
5 |
Արմավիրի |
6 |
6 |
14 |
30 |
6 |
Կոտայքի |
6 |
11 |
20 |
40 |
7 |
Սյունիքի |
10 |
7 |
17 |
38 |
8 |
Գեղարքունիքի |
8 |
13 |
24 |
53 |
9 |
Արագածոտնի |
3 |
2 |
12 |
19 |
10 |
Տավուշի |
4 |
10 |
17 |
32 |
11 |
Վայոց ձորի |
0 |
3 |
5 |
8 |
Ընդամենը |
86 |
128 |
288 |
562 |
*–այստեղ ընդգրկված չեն մնացած 12 հոդվածներով անցած 60 հոգին
Ինչպես երևում է աղյուսակից փորձաքննվածների ավելի քան կեսը (51,2%) ոչ պիտանի է ճանաչվել ըստ 93 հոդվածի, որը նախատեսում է ռեֆրակցիայի շեղումներ։ Մեր խորին համոզմամբ այս հարցում իր բացասական նշանակությունն են ունեցել դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում 90-ական թվականներին տիրող իրավիճակը առողջապահության տեսակետից։ Հատկապես կարևոր է այն, որ այս խմբի զորակոչիկների բացարձակ մեծամասնությունը ակնաբուժական կաբինետներում հաշվառման մեջ չի եղել, չի անցել մասնագիտացված հետազոտություն և բուժում։ Չի բացառվում, որ սրանց շրջանում չանցկացված բուժ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ռեֆրակցիայի արդեն գոյություն ունեցող խանգարումները խորացել են և բերել բավականին մեծ խմբի լուրջ հիվանդության։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ պարտադիր ծառայության մեջ գտնվող անձանց վաղաժամկետ զորացրման պատկերը 1997-1999թթ.(աղ.2), հաշվի առնելով, որ 1996թ. զորակոչվածները ծառայելու են 2 տարի, իսկ վիճակագրական տատանումները, կապված 1997թ. զորակոչի հետ մեր կարծիքով մեծ չեն եղել` ռազմաբժշկական հանձնաժողովները աշխատել են նույն պայմաններում և համարյա նույն կազմով, ղեկավարվել են նույն հրամաններով, շրջաբերականներով և հրահանգներով:
Աղյուսակ 2: ՀՀ ԶՈւ վաղաժամկետ զորացրվածներ ըստ առողջական վիճակի 1997-1999թթ. (10000 մարդու նկատմամբ)
№
|
Հիվանդության խմբերը |
Տարիներ |
||
1997 |
1998 |
1999 |
||
1 |
Հոգեկան |
15,5±1,7 |
27,1±2,47 |
92,4±8,51 |
2 |
Նյարդային |
13,2±1,59 |
40,2±3,0 |
41,5±5,86 |
3 |
Ներքին օրգանների |
31,9±2,43 |
39,3±2,97 |
71,7±7,58 |
4 |
Տուբերկուլյոզ |
– * |
49,8±3,34 |
261,7±12,92 |
5 |
Վիրաբուժական |
53,1±3,1 |
87,4±4,31 |
137,3(10,11 |
6 |
LOR |
1,1±0,46 |
1,9±0,44 |
2,6±1,5 |
7 |
Աչքի |
5,9±1,05 |
5,8±1,15 |
11,2±1,8 |
8 |
Մաշկի |
1,9±0,6 |
1,4±0,58 |
7,8±2,58 |
9 |
Բերանի խոռոչի և ծնոտների |
2,5±0,71 |
2,8±0,8 |
4,3±1,92 |
– * տուբերկուլյոզը հաշվառված չէ ռազմաբժշկական վիճակագրական օրգանների կողմից
Մեզ հետաքրքրել է 1997թ. վաղաժամկետ զորացրումների վիճակը, կախված ծառայության ժամկետից (աղ.3)։
Աղյուսակ 3: ՀՀ ԶՈւ վաղաժամկետ զորացրումների կառուցվածքն ըստ ժամանակի 1997թ. (10000 մարդու նկատմամբ)
№ |
Հիվանդության խմբերը |
Ծառայության ժամկետը (ամիսներ) |
||||
մինչև 3 ամիս |
3-6 |
6-12 |
12-18 |
18-24 |
||
1 |
Հոգեկան |
1,83 |
5 |
3,17 |
3 |
0,5 |
2 |
Նյարդային |
0,17 |
2,5 |
3,83 |
2,3 |
2,7 |
3 |
Ներքին օրգանների |
4,5 |
5,7 |
9,17 |
4,3 |
4,2 |
4 |
Վիրաբուժական |
2,5 |
8 |
15,33 |
12,8 |
7,7 |
5 |
LOR |
0 |
0,3 |
0,17 |
0,5 |
0 |
6 |
Աչքի |
0,33 |
1,7 |
1,67 |
0,8 |
0,7 |
7 |
Մաշկի |
0,17 |
0,2 |
1 |
0,3 |
0 |
8 |
Բերանի խոռոչի և ծնոտների |
0,33 |
0,3 |
0,67 |
0,5 |
0,3 |
Նկարում բերված է վաղաժամկետ զորացրումների դինամիկան ըստ ծառայության ժամանակի։
1. Հոգեկան |
3. Ներքին օրգանների |
5. LOR |
7. Մաշկի |
2. Նյարդային |
4. Վիրաբուժական |
6. Աչքի |
8. Բերանի խոռոչի և ծնոտների |
Ինչպես երևում է ներկայացված նկարից զինծառայողների շրջանում ըստ առողջական վիճակի զորացրման կորի փոփոխությունները պայմանավորված են ծառայության ժամկետով։ Այսպես, երրորդ ամսվա ընթացքում պիկը դիտվում է հոգեկան խանգարումների, իսկ 6-12 ամսվա կտրվածքով՝ ներքին օրգանների, վիրաբուժական, նյարդային և աչքի հիվանդությունների ժամանակ։
Վերը նշված տվյալները ցույց են տալիս, որ ծառայության սկզբում զինծառայողների օրգանիզմը սկսում է հարմարվել կյանքի նոր պայմաններին։ Սակայն 6 ամիս անց, ըստ երևույթին, հարմարվողական մեխանիզմները հյուծվում են և տեղի է ունենում հարմարման խաթարում։
Մեզ համար կարևոր է, որ 1999թ. համեմատած 1997թ. և 1998թ. դիտվում է մասնավորապես աչքի հիվանդություններով զորացրումների վիճակագրական հավաստի աճ։ Նման իրավիճակ տիրում է հիվանդությունների համարյա բոլոր խմբերի համար։ Այս ամենը ոչ ուղղակի ձևով կարող է ցույց տալ այդ տարիներին զորքերում տարվող բուժախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների ոչ համարժեքությունը։
Ամփոփելով, կարելի է կատարել մի շարք եզրահանգումներ՝
- 18-27 տարեկան անձանց շրջանում գոյություն ունի առողջական վիճակի բավականին լուրջ խնդիր, պայմանավորված առողջապահության օղակների ոչ բավարար աշխատանքով,
- նման վիճակի հետագա խորացումը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ բանակի համալրման վրա,
- փորձաքննության ասպարեզում գոյութ-յուն ունեն արդեն քարացած մոտեցումներ, առողջական վիճակի գնահատման համար ներկայումս ՀՀ-ում չկան գիտականորեն հիմնավորված, պետության շահերն արտացոլող և պաշտպանող չափորոշիչներ։
Գրականություն
- Арутюнян Б.Н. Новые подходы в медицинском обеспечении вооруженных сил Республики Армения. Հայկական բանակ, 1995, 2-3, էջ 115-119.
- Галстян С.Г., Васоян А.Г. Некоторые проблемы военно-врачебной экспертизы лиц молодого возвраста, страдающих яз¬венной болезнью гастродуоденальной зоны ВС Республики Армения. Вопр. теоретич. и клин. медицины, 1999, с. 46–49.
- Галстян С.Г., Маркарян М.Г., Васоян А.Г., Магакян К.Н. Некоторые суждения о медицинском свидетельствовании лиц молодого возраста. Вопр. теоретич. и клин. медицины. 1999, 3, с. 49–53.
- Ղազարյան Ա.Վ. Զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտման կազմակերպման սկզբունքները։ Հայկական բանակ, 1997թ., 3, էջ 57-60։
- Ղազարյան Ա.Վ. Ռազմաբժշկական փորձաքննությունը որպես բանակի մարտունակության կարևորագույն երաշխիք։ Материалы 70-й научной конфе¬рен¬ции ЕрГМУ им. Гераци, Ереван, 1997,с.185.
Կարդացեք նաև
Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ֆտորի ցածր քանակ
Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա...
Բանալի բառեր. գլխուղեղի մնացորդային-օրգանական ախտահարում, նևրոզանման խանգարումներ, փսիխոօրգանական համախտանիշ
Գլխուղեղի մնացորդային-օրգանական ախտահարման (ՄՕԱ) հետևանքով առաջացած նևրոզանման խանգարումները հիմնականում հանդես են գալիս ամենատարբեր հոգեախտաբանական երևույթների հետ (և՛ հետերոգեն, և՛ հոմոգեն), որոնց կլինիկական պատկերը և հոգեախտաբանությունը վաղուց և լավ ուսումնասիրված է [1,4,14,17-19]...
Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ
Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն