Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16)

Արմավիրի մարզի բնակիչների ստոմատոլոգիական հիվանդացության դինամիկայի ուսումնասիրության սկզբունքները և մեթոդական առանձնահատկությունները

Բանալի բառեր. Տարածվածություն, ուժգնություն, կարիես, երեխաներ

Տարբեր մարզերում բնակվող մարդկանց ստոմատոլոգիական հիվանդացության ցուցանիշների և տեղային բիոգեոքիմիական առանձնահատկությունների ազդեցության գնահատման համար ուսումնասիրման ամենահուսալի մեթոդներից է հանդիսանում ախտահարվածության դինամիկայի ուսումնասիրությունը [2]։ Սակայն նա բավականին ծախսատար է, մեծ աշխատանքային ծավալ ունի և գործածվում է բավականին հազվադեպ։ Այդ պատճառոով կարևորագույն խնդիր է հանդիսանում երկու հետազոտությունների միջև օպտիմալ ժամանակահատվածի որոշումը, որը թույլ է տալիս կրճատել անցկացման ծախսերը։

 

ՀԱԿ-ը առաջարկում է անցկացնել համաճարակաբանական հետազոտությունները հինգ տարին մեկ անգամ [4]։ Մեկ այլ մոտեցում է անհրաժեշտ նույն մարզի տարբեր քաղաքներում հետազոտություններ անցկացնելու դեպքում, եթե այնտեղ կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ, ուղղված ստոմատոլոգիական հիվանդացության նվազեցման վրա։ Այստեղ հետազոտման ժամանակահատվածը կարող է զգալի կրճատվել, իսկ ստացված տվյալները հետաքրքրություն ներկայացնել հետազոտողների համար [1]։

 

Որպես օրինակ բերում ենք Արմավիրի մարզի քաղաքներում անցկացված հետազոտության արդյունքները, որը կատարվել է մեկ տարվա ընթացքում 2001-2002 թթ.։ Դրա ժամանակ պահպանվել են ուսումնասիրության հիմնական դրույթները՝ հետազոտությունը անցկացվել է միևնույն ժամանակ, նույն մասնագետների ընդգրկումով։

 

Տվյալ հոդվածում ներկայացված են 6, 12, 15 տարեկան դպրոցականների մոտ կարիեսով ախտահարվածության դինամիկայի գնահատման արդյունքները։ Ընդհամենը հետազոտվել են 344 երեխաներ, ամեն խմբում 100 երեխայից ոչ պակաս (աղ. 1)։

 

Աղյուսակ 1: Հետազոտվածների բաշխումը ըստ տարիքի, սեռի, քաղաքների

Քաղաք

Տղաներ

Աղջիկներ

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

Արմավիր

52

21

23

28

23

22

Էջմիածին

42

26

19

10

42

36

 

 

 

 

 

 

 

Կրկնակի հետազոտությունը թույլ է տալիս որոշել տեղային գործոնների ազդեցությունը ստոմատոլոգիական հիվանդացության վրա, գնահատել ստոմատոլոգիական օգնության կազմակերպման մակարդակը, համեմատել սանացիայի ցուցանիշները տարբեր տարիքային խմբերում։ Այն բացառում է նաև այնպիսի վրիպումները, որոնք հնարավոր են մեկ անգամ կատարված հետազոտությունների ժամանակ, իսկ ստացված տվյալները, անկասկած, ավելի լիարժեք են և ճշգրիտ։ Հենց այդպիսի խնդիր էր դրված հետազոտողների առջև երկրորդ հետազոտության ժամանակ։ Ստորև (աղ.2,3) ներկայացված են մեր կողմից ստացված տվյալները։

 

Աղյուսակ 2: Կարիեսի տարածվածության ցուցանիշների բաշխումը (%)

Տարի

Արմավիր

Էջմիածին

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

6 տարեկան

12 տարեկան

15 տարեկան

2001

61

70,2

92,3

63

81,2

64

2002

63,7

72,7

95,6

65,3

83,8

66,1

 

 

 

 

 

 

Ինչպես տեսնում ենք, այստեղ զգալի փոփոխություններ հայտնաբերված չեն, ինչը սպասելի էր, քանի որ ընտրված շրջանները քիչ են տարբերվում խմելու ջրի մեջ ֆտորի պարունակությամբ։ Այժմ կարելի է հստակ ասել, որ տվյալ մարզի դպրոցականների մոտ կարիեսի տարածվածությունը կազմում է միջինը 80.3-93%։

 

Կարևոր փաստ է նաև 6 տարեկան երեխաների մոտ մնայուն ատամների ախտահարվածությունը, որը տարիքի հետ ավելանում է և 15 տարեկանում հասնում է 93% [3]։ Ավելի մեծ հետաքրքրություն էր ներկայացնում կարիես,պլոմբավորված, հեռացված (ԿՊՀ) ցուցանիշի վերլուծությունը (աղ. 3-ը)։


Դինամիկայում կատարված հետազոտությունը չի հայտնաբերել որևէ զգալի տարբերություն մնայուն ատամների կարիեսի ինտենսիվության մեջ։


Հետազոտության արդյունքները ցույց տվեցին տվյալ շրջանների ստոմատոլոգիական օգնության ցածր մակարդակը, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենայի կանոններին երեխաների ուսուցանման խիստ անհրաժեշտությունը։

 

Աղյուսակ 3: Կարիեսի ուժգնության ցուցանիշների բաշխումը

Քաղաք

Տարիք

Կ
բաց. թիվ
%

Պ
բաց. թիվ
%

Հ
բաց. թիվ
%

ԿՊՀ
բաց. թիվ
%

Կարիեսբաց. թիվ
%

Պլոմբ
բաց. թիվ
%

կպ
բաց. թիվ
%

ԿՊՀ+կպ
բաց. թիվ
%

Ուժգնություն

Արմավիր

6
տար.

51
19,5

0
0

0
0

51
19,5

207
79

4
1,5

211
80,5

262

3.275

12
տար.

96
98,9

1
1,1

0
0

97
100

0
0

0
0

0
0

97

2.2

15
տար.

42
65,6

13
20,3

9
14,1

64
100

0
0

0
0

0
0

64

1.4

Էջմիածին

6
տար.

19
8,4

0
0

0
0

19
8,4

206
91,6

0
0

206
91,6

225

4.3

12
տար.

114
67,9

9
5,3

0
0

123
73,2

45
26,8

0
0

45
26,8

168

3.05

15
տար.

193
92,7

7
3,4

7
3,4

207
99,5

1
0,48

0
0

1
0,48

208

3.85

 


















Գրականություն


  1. Schou L. , Blinkhorn A.S. Oral health promotion. Oxford – New York – Toronto, OUPress , 1993.
  2. Positive dental prevention. (Ed. By R. J. Elderton.) William Heinemann Medical Books, London, 1987.
  3. Riete P. Kariesprophylaxe und konservierend therapie. Georg Thieme Verlag, Stuttdga New York, 1994.
  4. Стоматологические обследования. Основные методы.4-е изд. ВОЗ, Женева, 1997, 76 c.

Հեղինակ. Մ.Մ. Մարգարյան Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2003 (15), УДК 616.314-002(479.25)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սյունիքի մարզի խմելու ջրի մեջ ֆտորի ցածր քանակ պարունակող քաղաքներում բնակվող դպրոցականների ատամների կարիեսով ախտահարվածության գնահատականը

Բանալիբառեր. ատամներ, կարիեսի ուժգնություն, դպրոցականներ, Սյունիքի մարզ, ‎‎ֆտորի ցածր քանակ

Ներկայումս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ստոմատոլոգիական հիվանդությունների (ՍՀ) կանխարգելմանը։ Կանխարգելման հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում նախադպրոցական երեխաների մոտ ատամների կարիեսի կանխարգելումը, քանի որ երեխաների մեծ մասի մոտ այն սկսում է զարգանալ վաղ տարիքից սկսած և բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա...

Ստոմատոլոգիա
Երիտասարդ տարիքի անձանց ռազմաբժշկական փորձաքննության որոշ հարցեր

Բանալի բառեր. երիտասարդ մարդիկ, ռազմաբժշկական փորձաքննություններ, վաղաժամկետ զորացրում, զինված ուժեր, զորակոչիկներ

Պատերազմների ժամանակ բանակի համալրման համար կարևոր նշանակություն ունի զինապարտների, վիրավորների և հիվանդների ռազմաբժշկական փորձաքննությունը...

Այլ հոդվածներ
Գլխուղեղի մնացորդային-օրգանական նևրոզանման խանգարումների կլինիկական տիպաբանությունը, կլինիկադինամիկական և տարբերակիչ ախտորոշիչ առանձնահատկությունները

Բանալի բառեր. գլխուղեղի մնացորդային-օրգանական ախտահարում, նևրոզանման խանգարումներ, փսիխոօրգանական համախտանիշ

Գլխուղեղի մնացորդային-օրգանական ախտահարման (ՄՕԱ) հետևանքով առաջացած նևրոզանման խանգարումները հիմնականում հանդես են գալիս ամենատարբեր հոգեախտաբանական երևույթների հետ (և՛ հետերոգեն, և՛ հոմոգեն), որոնց կլինիկական պատկերը և հոգեախտաբանությունը վաղուց և լավ ուսումնասիրված է [1,4,14,17-19]...

Նյարդաբանություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ