Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Նոպաների հաճախականությունը Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ. տարբեր գործոնների ազդեցությունը
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, նոպաների հաճախականություն, կլինիկական ձև, սեռ, տարիք, ծագում, գենոտիպ
Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր: Հետազոտությունների հենց սկզբից ենթադրվել է, որ ՊՀ տառապողների թվի աճը պայմանավորված է ոչ միայն ախտորոշման լավացումով, այլ նաև հիվանդացության աճով [1,2]:
Ինչքան էլ մեծ հաջողությունների հասնենք ՊՀ ժառանգաբանական կանխարգելման, գուցե և գենային բուժման առումով, դեռ շատ տասնամյակներ, գուցե և դարեր, մեծ թվով հիվանդներ կշարունակեն տառապել ՊՀ, և նրանց բուժման խնդիրները կմնան Հայաստանում և շատ այլ երկրներում բժշկագիտության հիմնահարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ ՊՀ պատճառը և ախտածագումը դեռ պարզաբանված չեն, այսօր արդեն պարզ է, որ հիվանդությունն ունի բազմաթիվ բարդություններ, որոնցից ամենավտանգավորն ամիլոիդոզն է: Այն, ի դեպ, մինչև կոլխիցինի օգտագործումը համարվում էր անբուժելի հիվանդություն [10]: ՊՀ ժամանակ շատ հաճախ հանդիպում է հոդաբորբը: Ընդհանրապես, այս հիվանդությամբ տառապողների մոտ խիստ բարձր է բորբոքային և ինքնաիմուն հիվանդությունների հավանականությունը, եթե համեմատենք ընդհանուր բնակչության հետ [9,12]: ՊՀ ժամանակ հաճախ են հանդիպում անպտղությունը, սեռական թուլությունը, կպումային հիվանդությունը և այլն:
Միայն կոլխիցինի կանոնավոր ամենօրյա օգտագործումը կարող է փրկել հիվանդներին ՊՀ բարդություններից [13,3]: Կոլխիցինի բազմամյա օգտագործման արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ դեղորայքը համարյա չունի կողմնակի ազդեցություններ և նույնիսկ կարող է օգտագործվել հղիության, ինչպես նաև երեխային կրծքով կերակրելու ընթացքում [11]: Սակայն, դեռ մնում է հարցական, արդյո՞ք ՊՀ հիվանդների շրջանում չկա այնպիսի մի քանակակազմ, որոնց մոտ հիվանդության բարդությունների վտանգն ավելի ցածր է, քան կոլխիցինաբուժության բարդություններինը: Իսկ դա գնահատել անհնար է, եթե չունենանք մանրամասն վիճակագրական տվյալներ՝ ՊՀ հիվանդների մոտ կյանքի տարբեր հատվածներում ՊՀ հիմնական կլինիկական համախտանիշների ընթացքի մասին, հիվանդների մոտ տարբեր պարամետրերի առկայության պարագայում (ազգա-աշխարհագրական ծագում, կլիմայական գործոններ, հիվանդության համախտանիշների սկզբի տարիքը, նրանց արտահայտվածությունը կյանքի սկզբում, ժառանգական ծանրաբեռնվածությունը և այլն):
Աշխատանքի նպատակն է, վերլուծելով ներկայիս կլինիկական փորձը, պարզել ՊՀ նոպաների ընթացքը կյանքի տարբեր տասնամյակներում՝ հիվանդների մոտ տարբեր պարամետրերի առկայության պարագայում:
Հետազոտության նյութը և մեթոդները. Վիճակագրական վերլուծությունը կատարվել է հանրահայտ փորձված մեթոդներով [6,8]: Ստացված տոկոսային թվերի միջին սխալը որոշում էինք ըստ հետևյալ բանաձևի.
m=( [(p•q)/n)]:
Արդյունքները և քննարկումը. Տարբեր տարիքային խմբերում ՊՀ հիմնական բնորոշ շճաթաղանթաբորբային նոպաների հաճա-խականությունը զանազան հիվանդների մոտ խիստ տարբերվում է: Պետք է նշել, որ ԵՊԲՀ-ի հանձնաժողովի ներկայացված դասակարգումով [7] ՊՀ տարեկան 2-5 նոպաները դիտվում են որպես միջին հաճախականության: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նոպաների այդպիսի հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը խիստ ցածր է (4,0(0,68 %), ուստի հետագայում մենք դիտում էինք նոպաների հաճախականության երկու տարբերակ. հաճախակի (տարեկան 6 և ավել նոպա) և ոչ հաճախակի (տարեկան 6 նոպայից պակաս):
Աղյուսակում ներկայացված է միջին հաշվով նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսները տարբեր տարիքային խմբերում և ՊՀ տարբեր կլինիկական ձևերի դեպքում (աղ. 1):
Ինչպես երևում է բերված տվյալներից, հաճախակի նոպաներ ունեցող հիվանդներն ավելի շատ դիտվում են 20-40 տարեկանների շրջանակում: Հաճախակի նոպաներով հիվանդները ավելի հաճախ դիտվում են խառը ձևի ժամանակ, առավել հազվադեպ՝ կրծքայինի: Ընդ որում, խառը և որովայնային ձևերի միջև եղած տարբերությունը տարիքի հետ հարթվում է:
Աղյուսակ 1. Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը ((mp) կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում և ՊՀ տարբեր կլինիկական ձևերի դեպքում
|
Կլին. ձևը
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
|
MF |
34,9 ±0,99 |
48,2 ±1,11 |
62,1 ±1,27 |
62,2 ±1,67 |
53,4 ±2,36 |
46,0 ±3,63 |
27,0 ±7,30 |
|
AF |
23,7 ±1,14 |
29,9 ±1,32 |
35,9 ±1,65 |
39,6 ±2,19 |
42,1 ±2,84 |
31,8 ±3,79 |
29,7 ±7,51 |
|
TF |
7,3 ±1,40 |
24,2 ±2,50 |
28,3 ±3,36 |
31,9 ±4,89 |
33,3 ±7,55 |
9,1 ±6,13 |
0 ±15,2 |
|
Ընդհ. |
28,7 ±0,71 |
40,0 ±0,83 |
50,7 ±1,01 |
52,4 ±1,32 |
48,2 ±1,78 |
37,8 ±2,55 |
26,9 ±5,02 |
PPP
Համեմատած իգական սեռի հիվանդների հետ, արական սեռի պարագայում մենք նկատել ենք շճաթաղանթաբորբային նոպաների ավելի բարձր հաճախականություն կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակներում` խառը, և երկրորդ տասնամյակում՝ որովայնային ձևի դեպքում (աղ. 2):
Աղյուսակ 2. Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված հիվանդների սեռից (M- արական, F - իգական) և ՊՀ կլինիկական ձևից
|
Տասնամյակ, սեռ
|
MF |
AF |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
N |
|
|
II M |
59,4 |
1,38 |
1261 |
40,8 |
1,91 |
665 |
|
II F |
51,0 |
1,79 |
778 |
32,3 |
1,97 |
563 |
|
III M |
78,4 |
1,38 |
887 |
47,0 |
2,26 |
487 |
|
III F |
65,1 |
1,91 |
624 |
42,8 |
2,45 |
407 |
|
IV M |
82,2 |
1,70 |
505 |
52,8 |
2,95 |
286 |
|
IV F |
72,9 |
2,24 |
395 |
46,4 |
3,14 |
252 |
|
V M |
70,5 |
2,81 |
264 |
47,6 |
3,90 |
164 |
|
V F |
70,2 |
3,10 |
218 |
45,8 |
3,87 |
166 |
|
VI M |
55,6 |
4,46 |
124 |
36,2 |
4,96 |
94 |
|
VI F |
58,0 |
4,94 |
100 |
39,8 |
5,22 |
88 |
Տարբերությունը սեռերի միջև..
PP
ՊՀ նոպաների հրովարտակման տարիքը էապես ազդում է նոպաների հաճախականության վրա միայն մոտակա մեկ-երկու տասնամյակների ընթացքում (աղ. 3):
Աղյուսակ 3. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված նոպաների հրովարտակման տարիքից
|
Տասնամյակ |
1-5 |
6-10 |
11-20 |
||||||
|
P |
mp |
N |
P |
mp |
n |
P |
mp |
N |
|
|
II |
94,8 |
0,71 |
985 |
80,1 |
1,99 |
402 |
40,3 |
1,52 |
1037 |
|
III |
94,8 |
0,71 |
550 |
80,1 |
2,00 |
263 |
40,3 |
1,52 |
743 |
|
IV |
79,8 |
2,61 |
237 |
83,7 |
3,33 |
123 |
75,6 |
2,12 |
410 |
|
V |
62,8 |
4,79 |
102 |
61,0 |
6,35 |
59 |
60,4 |
3,58 |
187 |
|
VI |
54,2 |
7,19 |
48 |
30,8 |
9,05 |
26 |
41,0 |
5,57 |
78 |
PP
ՊՀ խառը ձևի առաջին նոպաների տեղակայումը չի ազդում ՊՀ շճաթաղանթաբորբային հաճախակի նոպաների հանդիպելիության վրա (աղ. 4):
Աղյուսակ 4. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված նոպաների առաջնային տեղակայումից
|
Տասնամյակ
|
Որովայնային |
Կրծքային |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
n |
|
|
II |
48,7 |
2,52 |
394 |
45,7 |
3,26 |
234 |
|
III |
67,7 |
2,88 |
266 |
70,6 |
3,42 |
177 |
|
IV |
71,8 |
3,69 |
149 |
75,8 |
4,40 |
95 |
|
V |
59,7 |
6,23 |
62 |
75,0 |
7,22 |
36 |
|
VI |
56,0 |
9,93 |
25 |
37,5 |
12,1 |
16 |
Այն հիվանդները, որոնք մինչև 10 տարեկան ունեցել են ՊՀ հաճախակի նոպաներ, հավաստելի ավելի հաճախ են ունենում ՊՀ հաճախակի նոպաներ համարյա բոլոր տարիքային խմբերում (աղ.5):
Աղյուսակ 5. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված կյանքի առաջին տասնամյակում հաճախակի նոպաների առկայությունից (I խումբ) կամ բացակայությունից (II խումբ)
|
Տարիք
|
I խումբ |
II խումբ |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
N |
|
|
11-20 |
90,2 |
0,99 |
902 |
20,0 |
0,74 |
2950 |
|
21-30 |
75,5 |
1,94 |
493 |
37,9 |
1,01 |
2328 |
|
31-40 |
61,5 |
3,40 |
205 |
41,9 |
1,28 |
1491 |
|
41-50 |
52,2 |
5,27 |
90 |
38,3 |
1,65 |
870 |
|
51-60 |
40,5 |
7,57 |
42 |
27,2 |
2,12 |
442 |
PP
Նման կանխատեսող նշանակություն ունի նաև արտահայտված հոդային համախտանիշը կյանքի առաջին տասնամյակում (աղ. 6):
Աղյուսակ 6. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված կյանքի առաջին տասնամյակում արտահայտված հոդային համախտանիշի առկայությունից (I խումբ) կամ բացակայությունից (II խումբ)
|
Տարիք
|
I խումբ |
II խումբ |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
n |
|
|
11-20 |
53,1 |
1,43 |
1224 |
28,7 |
0,88 |
2628 |
|
21-30 |
59,2 |
1,67 |
862 |
38,0 |
1,10 |
1959 |
|
31-40 |
54,6 |
2,32 |
462 |
40,4 |
1,40 |
1234 |
|
41-50 |
47,1 |
3,36 |
221 |
37,4 |
1,78 |
739 |
|
51-60 |
38,5 |
4,97 |
96 |
25,8 |
2,22 |
388 |
PP
Հիվանդների արևելահայ կամ արևմտահայ ծագումը չի ազդում ՊՀ բնորոշ շճաթաղանթաբորբային նոպաների հաճախականության վրա (աղ. 7):
Աղյուսակ 7. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված նախնիների ազգա-աշխարհագրական ծագումից (արևելահայ ծագումը` EA, արևմտահայ` WA)
|
Տարիք
|
WA |
EA |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
n |
|
|
11-20 |
37,8 |
1,42 |
1159 |
38,1 |
1,86 |
683 |
|
21-30 |
46,7 |
1,68 |
886 |
46,4 |
2,24 |
494 |
|
31-40 |
49,6 |
2,13 |
552 |
48,3 |
2,92 |
292 |
|
41-50 |
40,7 |
2,73 |
324 |
43,8 |
3,82 |
169 |
|
51-60 |
25,6 |
3,45 |
160 |
27,4 |
4,57 |
95 |
ՊՀ առկայությունը հիվանդների հարազատների մոտ դրական ազդեցություն ունի ՊՀ հաճախակի նոպաների հանդիպելիության վրա՝ 11-40 տարեկանների շրջանակում: Որքան էլ դա հակասական թվա, այդ օրինաչափությունը ավելի հավաստելի է, եթե ՊՀ առկա է հիվանդների երկրորդ (աղ. 9) և երրորդ աստիճանի բարեկամների մոտ (աղ. 10), քան այն դեպքերում, երբ ՊՀ առկա է առաջին աստիճանի բարեկամների մոտ (աղ. 8):
Աղյուսակ 8. ՊՀ նոպաների բարձր հաճախություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված առաջին աստիճանի բարեկամների մոտ ՊՀ առկայությունից (I խումբ) կամ բացակայությունից (II խումբ)
|
Տարիք
|
I խումբ |
II խումբ |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
N |
|
|
11-20 |
37,3 |
1,31 |
1367 |
36,0 |
0,96 |
2485 |
|
21-30 |
46,7 |
1,49 |
1120 |
43,0 |
1,20 |
1701 |
|
31-40 |
47,8 |
1,83 |
749 |
41,5 |
1,60 |
947 |
|
41-50 |
40,5 |
2,31 |
452 |
38,8 |
2,16 |
508 |
|
51-60 |
22,8 |
2,72 |
237 |
33,6 |
3,01 |
247 |
P
Աղյուսակ 9. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված երկրորդ աստիճանի բարեկամների մոտ
ՊՀ առկայությունից (I խումբ) կամ բացակայությունից (II խումբ)
|
Տարիք
|
I խումբ |
II խումբ |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
N |
|
|
11-20 |
41,5 |
1,94 |
646 |
35,0 |
0,84 |
3246 |
|
21-30 |
49,8 |
2,30 |
472 |
43,4 |
1,02 |
2349 |
|
31-40 |
49,5 |
2,79 |
321 |
43,1 |
1,34 |
1375 |
|
41-50 |
41,5 |
3,44 |
205 |
39,1 |
1,78 |
755 |
|
51-60 |
29,3 |
4,42 |
106 |
28,0 |
2,31 |
378 |
PP
Աղյուսակ 10. ՊՀ նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում, կախված երրորդ աստիճանի բարեկամների մոտ
ՊՀ առկայությունից (I խումբ) կամ բացակայությունից (II խումբ)
|
Տարիք
|
I խումբ |
II խումբ |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
N |
|
|
11-20 |
48,3 |
2,64 |
358 |
35,2 |
0,81 |
3494 |
|
21-30 |
54,1 |
3,10 |
259 |
43,5 |
0,98 |
2562 |
|
31-40 |
55,7 |
3,95 |
158 |
43,1 |
1,26 |
1538 |
|
41-50 |
44,6 |
5,18 |
92 |
39,1 |
1,66 |
868 |
|
51-60 |
28,0 |
6,35 |
50 |
28,3 |
2,16 |
434 |
PP
Ինչպես երևում է բերված տվյալներից, առաջին աստիճանի բարեկամների մոտ ՊՀ առկայությունը նույնիսկ ունի բացասական ազդեցություն 51-60 տարեկանների մոտ ՊՀ բնորոշ շճաթաղանթային նոպաների հաճախականության վրա:
Մենք ուսումնասիրել ենք նաև սիբսերի մոտ ամիլոիդոզի առկայության ազդեցու-թյունը ՊՀ հաճախակի նոպաների հանդիպե-լիության վրա (աղ. 11):
Աղյուսակ 11. Հաճախակի նոպաներով հիվանդների տոկոսը ՊՀ տառապողների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում, կախված սիբսերի մոտ ամիլոիդոզի առկայությունից
(I խումբ) կամ բացակայությունից (II խումբ)
|
Տարիք
|
I խումբ |
II խումբ |
||||
|
P |
mp |
N |
P |
mp |
N |
|
|
11-20 |
38,5 |
2,99 |
265 |
37,1 |
0,81 |
3513 |
|
21-30 |
51,2 |
3,47 |
207 |
46,8 |
1,01 |
2455 |
|
31-40 |
55,8 |
4,23 |
138 |
47,7 |
1,33 |
1412 |
|
41-50 |
46,5 |
5,38 |
86 |
44,4 |
1,80 |
766 |
|
51-60 |
42,9 |
9,35 |
28 |
34,8 |
2,51 |
359 |
Ինչպես երևում է բերված տվյալներից, ամիլոիդոզի առկայությունը սիբսերի շրջանում չի ազդում ՊՀ հաճախակի նոպաներով հիվանդների տոկոսի վրա` կյանքի առանձին տասնամյակների ընթացքում:
Մեր հետազոտությունները (Ա. Ոսկանյանի հետ համատեղ) ցույց տվեցին, որ ՊՀ բնորոշ նոպաների հաճախականության վրա ազդում է նաև նրանց բնակվելու վայրը Երևանի այս կամ այն տարածքում (աղ. 12):
Աղյուսակ 12. ՊՀ տառապողների տոկոսը, որոնք կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ունեցել են ՊՀ հաճախակի նոպաներ՝ ՊՀ տարբեր հիմնական կլինիկական ձևերով տառապողների քանակակազմերում, որոնք ծնվել, մեծացել և ապրում էին Երևանի տարբեր հատվածներում
|
Հ/հ
|
Հատվածը |
AF |
MF |
||||||
|
I |
II |
III |
IV |
I |
II |
III |
IV |
||
|
1. |
Նորքի զանգվածներ |
24,3 |
30,0 |
31,7 |
34,7 |
42,2 |
53,3 |
70,0 |
67,8 |
|
2. |
Արաբկիր |
30,3 |
48,3 |
37,1 |
40,0 |
59,6 |
60,0 |
71,4 |
56,6 |
|
3. |
Կենտրոն |
29,7 |
36,9 |
29,5 |
32,4 |
40,6 |
53,4 |
65,3 |
54,9 |
|
4. |
Շենգավիթ |
30,1 |
43,6 |
46,1 |
23,8 |
39,2 |
56,5 |
57,8 |
58,0 |
|
5. |
Նոր Արեշ |
31,3 |
50,0 |
41,2 |
54,5 |
37,0 |
43,6 |
61,5 |
76,9 |
|
6. |
Զեյթուն-Քանաքեռ |
19,1 |
35,0 |
40,0 |
40,0 |
40,3 |
55,9 |
69,2 |
58,0 |
|
7. |
Աջափնյակ |
41,7 |
44,8 |
42,9 |
40,0 |
52,2 |
69,4 |
76,0 |
80,0 |
|
8. |
Հարավ-Արևմտյան զանգ. |
11,1 |
17,7 |
44,4 |
60,0 |
43,2 |
53,9 |
65,2 |
66,6 |
|
9. |
Էրեբունի |
34,3 |
25,0 |
66,6 |
33,3 |
28,6 |
60,0 |
64,2 |
66,6 |
Ըստ տասնամյակների՝
I - P II - P III - P IV – NS:
Նշված հետազոտությունները ցույց են տալիս, թե որքան մեծ նշանակություն ունեն ժառանգական գործոնները ՊՀ տարբեր կլինիկական ձևերի ժամանակ կյանքի տարբեր ժամանակահատվածներում դիտվող նոպաների հաճախականության համար:
Հիվանդների մուտացիոն գենոտիպը նույնպես որոշակի ազդեցություն ունի ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների ընթացքի վրա (աղ. 13):
Աղյուսակ 13. ՊՀ հաճախակի նոպաներով հիվանդների տոկոսը կյանքի տարբեր տասնամյակների ընթացքում տարբեր մուտացիոն գենոտիպերի դեպքում (Թ.Ֆ.Սարգսյանի և այլոց հետ համատեղ տվյալներ)
|
հ/հ |
Գենոտիպ |
I |
II |
III |
IV |
|
1.
|
Որոշվող |
43,9 ± 4,32 |
56,2 ± 4,84 |
55,0 ± 6,42 |
60,0 ± 9,80 |
|
2.
|
Չորոշվող |
12,2 ± 5,11 |
31,3 ± 8,19 |
39,1 ± 10,2 |
|
13.04.2004 Կարդացեք նաև
16.04.2004
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ