Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Կարիեսի տարածվածությունը և ինտենսիվության աճը ՀՀ զորակոչ տարիքի պատանիների մոտ
Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում
Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը: Սակայն նրանց ստոմատոլոգիական վիճակին նվիրված հետազոտությունների քանակը շատ աննշան է [1–3]: 18 տարեկանում պատանիները զրկվում են մանկաբույժների հսկողությունից, որի հետևանքով նրանց բերանի խոռոչի իրավիճակը դուրս է մնում նաև մանկական ստոմատոլոգի դիտարկումից:
Նկար 1. Հետազոտվածների բաշխումը ըստ բնակավայրի

Տվյալ հետազոտության նպատակն էր զորակոչիկների ստոմատոլոգիական առողջության մակարդակի որոշումը և համեմատական վերլուծությունը նույնատիպ հետազոտության հետ, որը կատարվել է 1987թ.: Ենթադրում ենք, որ ստացված տեղեկությունները ընդհանուր առմամբ արտացոլում են Հայաստանի Հանրապետության զորակոչիկների ստոմատոլոգիական վիճակը:
Նյութը և մեթոդը
Մեր կողմից անցկացվել է զորակոչիկների ստոմատոլոգիական հետազոտություն շրջանային հավաքակայանում` բժշկական հանձնաժողովի անցկացման ժամանակ: Նրանցից 887-ը ք. Երևանից էին, 823-ը ՀՀ մարզերից (աղ. 1): Հետազոտությունը անցկացվել է ըստ ՀԱԿ-ի մեթոդի՝ տվյալների գրանցումով հատուկ քարտերում և դրանց հետագա համակարգչային մշակումով:
Աղյուսակ 1
|
հմ. |
Մարզ |
Հետազոտության տարեթիվը |
|
|
1987 |
2003 |
||
|
1. |
Երևան |
84 |
803 |
|
2. |
Կոտայք |
10 |
343 |
|
3. |
Շիրակ |
37 |
184 |
|
4. |
Լոռի |
23 |
226 |
|
5. |
Ընդամենը |
154 |
1556 |
Արդյունքները և նրանց քննարկում
Ստացված տվյալները վկայում են այսօրվա հայկական բանակի լուրջ ստոմատոլոգիական անբարեհաջող վիճակի մասին: 1987թ.ատամների կարիեսով տարածվածությունը կազմել է Երևանի բնակիչների մոտ 65%, մարզերում 78%; 2003 թ. տարածվածությունը կազմել է 80.5% Երևանում և 74.1% մարզերում: Զորակոչիկների մոտավորապես 78% ունեն կարիեսով ախտահարված, պլոմբված կամ հեռացված ատամներ, այսինքն զննված ատամնաշարերի տասնըհինգից միայն մեկն է եղել ինտակտ: ԿՊՀ (կարիես, պլոմբա, հեռացում) ինդեքսների վերլուծությունը (աղ. 2 և 3) բացահայտեցին նրանց առավել ցածր արժեքները քաղաքում` համեմատած մարզերի հետ, ինչը բացատըրվում է մի շարք պատճառներով և, ամենից առաջ խմելու ջրի մեջ ֆտորի քանակի ավելի բարձր պարունակությամբ (0.4-0.6 մգ/լ` Երևանում; 0.1-1.25 մգ/լ` մարզերում) [5]:
Աղյուսակ 2. Կարիեսի ինտենսիվությունը ըստ բնակավայրերի, 1987թ.
|
հմ.
|
Մարզ |
ԿՊՀ |
Կարիես |
Պլոմբա |
Հեռացում |
|
1 |
Երևան |
2.35 |
1.82 |
0.45 |
0.6 |
|
2. |
Կոտայք |
4.1 |
2.5 |
0.2 |
1.4 |
|
3. |
Լոռի |
3.5 |
2.1 |
0.6 |
0.8 |
|
4. |
Շիրակ |
5.3 |
2.8 |
0.97 |
1.6 |
Աղյուսակ 3. Կարիեսի ինտենսիվությունը ըստ բնակավայրերի, 2003թ.
|
հմ.
|
Մարզ |
ԿՊՀ |
Կարիես |
Պլոմբա |
Հեռացում |
|
1. |
Երևան |
3.47 |
2.29 |
0.98 |
0.2 |
|
2. |
Կոտայք |
3.41 |
3.02 |
0.35 |
0.04 |
|
3. |
Լոռի |
5.81 |
4.04 |
1.45 |
0.32 |
|
4. |
Շիրակ |
3.83 |
2.94 |
0.59 |
0.3 |
Նկար 2. Կարիեսի ինտենսիվության համեմատական վերլուծությունը ըստ բնակավայրերի

Ինտենսիվության ցուցանիշի կառուցվածքի ուսումնասիրությունը թույլ տվեց սահմանել կարիես բաղադրամասի գերակշռումը այն դեռահասների մոտ, որոնք մարզերից էին: Այսպես, 1987թ. մարզերում 2.5 միջին ցուցանիշի ժամանակ կարիեսով ախտահարված էր 3-4 ատամ: Պլոմբա բաղադրամասը հավասար էր 0.59; իսկ հեռացում ցուցանիշը հավասար էր 1.3: 2003թ. հետազոտությունների ժամանակ այդ ցուցանիշները կազմում էին կարիես` 3.3; պլոմբա` 0.79; հեռացում ` 0.22: Երևանում այդ ցուցանիշները կազմում էին 1987թ. կարիես` 1.82; պլոմբա ` 0.45; հեռացում` 0.6; 2003 թվականին ՝կարիես` 2.29; պլոմբա` 0.98; հեռացում ` 0.2:
Ինտենսիվության ցուցանիշի վերլուծությունը երևան բերեց առավել բարձր սանացիոն աշխատանքներ Երևան քաղաքում և մարզկենտրոններում: Երևանի զորակոչիկների մոտ պլոմբա ցուցանիշը կազմել է 1987թ. 0.45, իսկ նրանց հասակակիցների մոտ շրջաններում` 0.2:
Մեր կողմից որոշվել է նաև ստոմատոլոգիական օգնության մակարդակը (ՍՕՄ) մարզերում և Երևանում այդ տարիներին: 1987թ. ՍՕՄ-ը հավասար էր Երևանում՝ 49%, Կոտայքում՝ 4.9%; Շիրակում՝ 47.2%; Լոռիում՝ 38.3%: 2003թ. այդ ցուցանիշները հավասար էին 35.6; 2.3; 19.9 և 23.5 համապատասխանաբար: Սակայն, Լեուսի [4] հանձնարարականի համաձայն, ստոմատոլոգիական օգնության ցուցաբերման այս մակարդակը գնահատվում է անբավարար (10-49%), ինչը միանգամայն իրականորեն է արտացոլում ստեղծված իրավիճակը և չի կարող չանհանգստացնել մասնագետներին: Հարց է ձագում, թե ինչու ք. Երևանում, որտեղ երեխաների և դեռահասների բերանի խոռոչի սանացիայի մակարդակը վերջին տարիներին բավականին բարձր էր, այդքան շատ պատանիներ ատամների բուժման կարիք ունեն: Բարձր դասարանցիների, ԲՈՒՀ-երի ուսանողների զանգվածային հետազոտությունները վկայում են սանացիոն աշխատանքները բնութագրող ցուցանիշների էական տարբերությունների մասին: Ստոմատոլոգիական օգնության մակարդակի ցուցանիշը դպրոցականների մոտ կազմում է միջինը 70%, ԲՈՒՀ-երի և քոլեջների ուսանողների մոտ` 45%, մարզերում բնակվող դեռահասների մոտ` 35%: Թվերը արտացոլում են իրականությունը: Այսօր մանկական ստոմատոլոգները ի վիճակի չեն ամբողջ ծավալով ստոմատոլոգիական օգնություն ցույց տալ երեխաներին և դեռահասներին: Ուշադրությունը կենտրոնացնում են այն ուղղություններին, որտեղ նախորդ տարիներին ձեռք բերված դրական արդյունքները կարող են իսկապես պահպանվել, հատկապես դպրոցներում: ԲՈՒՀ-երի ուսանողները երեկվա դպրոցականներն են, որոնց մոտ որոշակի ժամանակ պահպանվում է, սակայն աստիճանաբար կորում է դպրոցական սանացիոն արդյունքը: Մարզերում բնակվող դեռահասների մոտ, որ կազմում են զորակոչիկների հիմնական զանգվածը, դրությունը բարենպաստ չէ: 15-17 տարեկանում ստոմատոլոգիական օգնության մակարդակը արագընթած իջնում է: Ստեղծված իրավիճակում բարդացած կարիեսի, հեռացված ատամների և հետագայում պրոթեզավորման դեպքերի աճը դառնում է անխուսափելի: Դրա մասին են վկայում հետևյալ թվերը՝ Երևանի զորակոչիկների մոտ 70% ունեն հեռացված ատամներ; շրջանների դեռահասների մոտ՝ 85%; այսինքն ամեն չորրորդը կարիք ունի օրթոպեդիկ բուժման: Շատ զորակոչիկներ ունեն հեռացման ենթակա ատամներ` հիմնականում առաջին վերին և ստորին աղորիքները: Երևան քաղաքում դրանց թիվը հասնում է 11%; մարզերում այն ավելի բարձր է և հավասար է 28-ի, այսինքն ամեն երրրորդը ունի վիրաբույժ-ստոմատոլոգի կարիք:
Ստացված տվյալները խոսում են հանրապետությունում ստոմատոլոգիական ծառայության անբարենպաստ իրավիճակի մասին: Ստոմատոլոգիական հիվանդությունների պատճառների մեծամասնությունը ձևավորվում է մանկական հասակում և այդ տարիքում պետք է հիմքեր դրվեն երեխաների մոտ բերանի խոռոչի առողջությունը պահպանող միջոցառումների կատարման համար:
Գրականություն
- Маркарян М.М. Первичная профилактика основных стоматологических заболеваний и ее эффективность у военнослужащих переменного состава Советской Армии. Дисс.канд. 1989, Л., 176 с.
- Оганесян М.Э. Стоматологическая заболеваемость у военнослужащих срочной службы РА, пути их профилактики. Дисс. канд. 2003, Ереван, 133 с.
- Здоровье подростков призывного возраста. Руководство для врачей. /Под ред. проф. Давыдова Б.Н. Тверь, 2000, 211, с. 5.
- Леус П.А. Новые критерии стоматологической помощи и задачи профилактики. 8-ой Всесоюзный съезд стоматологов. Волгоград,1987, с. 38–39.
- Angellino I.F., Torre I. et al. Caries and fluorosis prevalence in communities with different concentrations of fluoride in the water. Caries Res., 1999, 33(2), p. 114-22.
25.03.2004 Կարդացեք նաև
16.04.2004
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ