ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ: ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Քոլեջը հիմնադրվել է 1993թ. Կալիֆորնիայի UCLA բժշկական կենտրոնի և բուժքույրական դպրոցի համագործակցությամբ` սփյուռքահայության և Առողջապահության Ամերիկյան Միջազգային Խորհրդի աջակցությամբ։ Քոլեջում իրականացվում են երկու կրթական ծրագրեր` եռամյա (Փարիզի Հենրի Մոնդոր բուժքույրական քոլեջի հետ համատեղ), որը համապատասխանում է Եվրոպական մոդելի բուժքույրական կրթության ծրագրին և քառամյա (UCLA բուժքույրական դպրոցի համագործակցությամբ) բուժքույրական գիտությունների բակալավրի աստիճանի շնորհմամբ։
Կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով` մանկաբարձական գործ, դեղագործություն, քույրական գործ, լաբորատոր ախտորոշում, քույրական գործի կազմակերպում, ատամնատեխնիկական գործ։ Քոլեջում ուսուցումը իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխանող պետական կրթական չափորոշիչներով։ 1995թ. քոլեջում, Կալիֆորնիայի UCLA համալսարանի բժշկական կենտրոնի և բուժքույրական քոլեջի հետ համատեղ, ներդրվեց բուժքույրական կրթության քառամյա ծրագիրը։
Այսօր քոլեջը պատրաստում է քույրական գործի կազմակերպիչներ, որոնք ստանում են ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ քոլեջի կողմից, ԱՄՆ- ի Բուժքույրական Ազգային Լիգայի և Կալիֆորնիայի բուժքույրական լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրվող բակալավրի հավաստագիր։ Էրեբունի բժշկական քոլեջը համագործակցում է Յոնշոպինգ քաղաքի (Շվեդիա) Համալսարանական Քոլեջի հետ` բուժքույրերի վերապատրաստման և նեղ մասնագիտացման բնագավառում։ Բուժքույրական գիտությունների բակալավրի աստիճան ստացած ուսանողները հնարավորություն ունեն ստանալու հետդիպլոմային ուսուցում Միչիգանի Համալսարանում։
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYOWpYSM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ