Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ
Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա
Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների բարդություն, կամ ունենալ իդեոպաթիկ ծագում: Այն բնութագրվում է թոքային անոթների դիմադրողականության և թոքային զարկերակում ճնշման աստիճանական բարձրացմամբ, որը բերում է աջ փորոքային անբավարարության զարգացման: Թոքային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թոքային զարկերակում միջին ճնշումը գերազանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ [2,9,10]:
Այսօր թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշումն ունի արդիական կարևորություն, քանի որ վերջին ժամանակներս նկատվում է շնչական համակարգի խրոնիկական հիվանդությունների թվի զգալի աճ, որը պայմանավորված է մթնոլորտի աղտոտվածության խիստ բարձրացմամբ, գրիպային համաճարակների և նրանց հետ կապված շնչական օրգանների ախտահարումների հաճախացմամբ, բնակչության ալերգիկ զգայունության բարձացմամբ և այլն:
Չնայած այն հանգամանքին, որ թոքային հիպերթենզիան բազմիցս ուսումնասիրվել է, խնդիրներին վերաբերող շատ հարցեր առայժըմ մնում են վիճարկելի և չպարզաբանված. հնարավոր չէ ախտորոշել այն զարգացման վաղ շրջանում, այդ իսկ պատճառով բուժումն առանձնապես ադյունավետ չէ, իսկ մահացությունը խիստ բարձր է [2,8,9]: Ներկայումս որպես թոքային հիպերթենզիայի ախտորոշման հիմնական, տարածված միջոց հանդիսանում է դոպլեր-էխոսրտագրական քննությունը, սակայն սրտի աջ բաժիններում արձանագրված փոփոխությունները (աջ փորոքի հիպերտրոֆիա, դիլատացիա, միջփորոքային միջնապատի հիպերտրոֆիա, պարադոքսալ շարժումներ սիստոլայի ժամանակ և այլն) [8-11] խոսում են հիվանդության հիմնական բարդության` թոքային սրտի զարգացման մասին:
Արյան փոքր շրջանառության մասին մեզ օբյեկտիվ տեղեկություն է տալիս սրտի աջ բաժինների և թոքային զարկերակի կաթետերիզացիան, սակայն` բարդությունների առաջացման հաճախականության և իրականացման դժվարության հետ կապված, այս հետազոտությունը կատարվում է միայն մասնագիտացված կլինիկաներում [11-13]:
Ներկայումս փորձ է արվում թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշման համար օգտագործել արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունները [3,6]:
Թոքային հիպերթենզիայի պաթոգենեզում կարևոր դեր է տրվում էնդոթելի վնասմանը` դիսֆունկցիային, որն արտահայտվում է անոթների թափանցելիության բարձրացմամբ, պրոկոագուլյանտների և անոթասեղմիչ ֆակտորների արտադրության մեծացմամբ: Անոթի պատում էնդոթելը կատարում է կիսաթափանց թաղանթի դեր,ոըը մի կողմից պատնեշ է հանդիսանում արյան և անոթի պատի միջև, իսկ մյուս կողմից ապահովում է անհրաժեշտ փոխանակությունը նրանց միջև: Էնդոթելի մակերեսին տեղակայված են մասն ագիտացված ռեցեպտորներ, այդ թվում նաև ցածր խտությամբ լիպոպրոտոիդների նկատմամբ: Էնդոթելն արտադրում է մի շարք վազոակտիվ սուբստանցիաներ, արյան մակարդելիության և հակամակարդելիության մի շարք գործոններ, որոնց շնորհիվ մեծ դեր է կատարում անոթային տոնուսի, արյան հոսքի և հեմոկոագուլյացիայի կարգավորման գործում: Էնդոթելի ախտահարում կարող են առաջացնել տարբեր գործոններ` ինֆեկցիոն, տոքսիկ նյութերը, հորմոնների հավելուրդային քանակը, հեմոդինամիկ գործոնները և այլն: Սակայն առավել վնասող գործոնների մեջ կարևոր դեր ունի հիպերխոլեստերինեմիան:
Ապացուցված է, որ հիպերխոլեստերինեմիայի ժամանակ փոփոխվում է էնդոթելի կառուցվածքը. ավելանում է խոլեստերինի քանակը, մեծանում է խոլեստերին / ֆոսֆոլիպիդ հարաբերակցությունը էնդոթելային բջիջների թաղանթում, որը բերում է էնդոթելի պատնեշային ֆունկցիայի խանգարման և նրա թափանցելիության բարձրացման ցածր խտության լիպոպրոտեիդների նկատմամբ: Արդյունքում առաջանում է ցածր խտությամբ լիպոպրոտեիդների ավելցուկային ինֆիլտրացիա անոթի ինտիմայում [5,8,11]: Պետք է նշել, որ էնդոթելով անցնելիս ցածր խտությամբ լիպոպրոտեիդները օքսիդանում են և ինտիմա են անցնում հիմնականում ցածր խտությամբ լիպոպրոտեիդների օքսիդացված ձևերը, որոնք էլ ունեն էնդոթելի կառուցվածքային էլեմենտների վրա վնասող ազդեցություն:
Լիպիդների հավելուրդային քանակը ազդում է նաև ձևավոր տարրերի ադգեզիվ- ագրեգացիոն հատկությունների վրա [9,10]: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիպերխոլեստերինեմիան և տրիգլիցերիդները ազդում են թրոմբոցիտների և էրիթրոցիտների վրա` բարձրացնելով նրանց ադգեզիվ- ագրեգացիոն հատկությունները [11]:
Հիպերխոլեստերինեմիան բերում է էրիթրոցիտների ագրեգացիոն հատկությունների բարձրացման, նրանց ձևափոխունակության իջեցման, որի հետ կապված, խանգարվում է նրանց թթվածնի տեղափոխման ֆունկցիան, քանի որ վատանում է էրիթրոցիտի պատի դիֆուզիոն պրոցեսը [5,6,10,11]: Ն.Ի. Գրոմնացկին որ հետազոտություններում ցույց է տվել, որ β-լիպոպրոտեիդների (ցածր խտության լիպոպրոտեիդներ) հավելուրդային քանակի ազդեցությունը բերում է թրոմբոցիտների ագրեգացիայի և ադգեզիայի արագացման` մակարդելիության անփոփոխ ժամանակի պայմաններում:
Ներկա հետազոտության նպատակը լիպոպրոտեիդների և արյան որոշ ռեոլոգիական հատկությունների միջև կորելյացիոն կապերի հայտնաբերումն է:
Նյութը և մեթոդնեը
Հետազոտվել են 16-65 տարեկան, արական և իգական սեռի թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ 68 հիվանդներ, որոնց մոտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է տարբեր աստիճանի արտահայտվածության թոքային հիպերթենզիա: Պարտադիր հետազոտություններից (էլեկտրասրտագրություն, դոպլեր-էխոսրտագրություն, թոքերի ռենտգենագրություն, արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտում, լաբորատոր քննություններ և այլն) բացի կատարվել է արյան որոշ ռեոլոգիական հատկությունների հետազոտում` էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիայի աստիճանի որոշում, էրիթրոցիտների ձևափոխունակության, լիպիդային սպեկտրի որոշում: Վերջիններիս մոտ զարկերակային ճնշումը հանգստի ժամանակ տատանվում էր 140-190/100-130 մմ. սնդ. ս. սահմաններում, բոլորի մոտ առկա էր արտաքին շնչառական ֆունկցիայի II և III աստիճանի օբստրուկտիվ տիպի խանգարում:
Էլեկտրասրտագրական քննությամբ հայտնաբերվել են աջ փորոքի և նախասրտի հիպերտրոֆիայի նշաններ: Նշված հիվանդների մոտ թոքային զարկերակում միջին սիստոլիկ ճնշումը եղել է 25մմ.սնդ. ս.-ից բարձր հանգստի, և 30 մմ.սնդ.ս.–ից բարձր` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (հաշվումը կատարվել է ըստ Բեռնուլի բանաձևի): Էխոսրտագրական քննությամբ հիվանդների մոտ հայտնաբերվել է ախտաբանական տրիկուսպիդալ ռեգուրգիտացիա, սրտի աջ բաժինների դիլատացիա և հիպերտրոֆիա: Հիվանդները պայմանականորեն բաժանվել են երեք խմբերի ըստ կլինիկական և լաբորատոր-գործիքային ցուցանիշների արտահայտվածության (I, II, III` համապատասխանաբար` թեթև, միջին, ծանր): Արյան ռեոլոգիական հատկությունների և լիպոպրոտեիդների հայտնաբերված շեղումները ներկայացված են աղ. 1-ում:
Աղյուսակ 1
|
Ցուցանիշներ |
Նորմա |
I խումբ |
II խումբ |
III խումբ |
|
Էրիթրոցիտների ագրեգացիա |
18.23(0.78 |
20.0(0.9 |
29.9(2.4 |
35.3(5.4 |
|
Թրոմբոցիտների ագրեգացիա (ԱԴՖ) |
7.01(0.41 |
9.5(0.5 |
13.0(1.2 |
18.8(3.012 |
|
Էրիթրոցիտների ձևափոխունակություն |
մինչև 100% |
81.0(3.55% |
56.89(5.6 % |
49.14(1.5 % |
|
Ցածր խտության լիպոպրոտեիդներ |
1.56-4.94 |
2.12(2.89 |
4.069(2.05 |
7.98(2.125 |
|
Խիստ ցածր խտությամբ լիպոպրոտեիդներ |
0.26-1.04 |
0.4(0.56 |
0.79(1.12 |
0.98(1.2 |
|
Բարձր խտությամբ լիպոպրոտեիդներ |
0.78-1.82 |
1.5(1.02 |
0.98(0.98 |
0.69(0.58 |
|
Ընդհանուր խոլեստերին, մմոլ/լ |
3.0-6.2 |
3.65(2.98 |
8.59(3.2 |
12.8(2.5 |
Արդյունքները և նրանց քննարկումը
Հետազոտման արդյունքում պարզվեց, որ կա ուղիղ համեմատական կապ թոքային հիպերթենզիայի արտահայտվածության և արյան ձևավոր տարրերի` էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունների բարձրացման միջև, համապատասխանաբար, առաջին խմբում այն աննշան քանակությամբ է բարձրացել, երկրորդ խմբում մոտ 50-60, երրորդ խմբում 100%-ով և ավելի: Համապատասխանաբար ընկել է էրիթրոցիտների ձևափոխունակության աստիճանը: Թոքային հիպերթենզիայի արտահայտվածությանը զուգահեռ արյան մեջ ավելացել է ցածր, խիստ ցածր խտությամբ լիպոպրոտեիդների և ընդհանուր խոլեստերինի քանակը, նվազել է բարձր խտությամբ լիպոպրոտեիդների քանակը:
Ելնելով հետազոտման արդյունքներից` կարող ենք հավաստիորեն ասել, որ թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության հետևանքով առաջացած թոքային հիպերթենզիայի ժամանակ կա կորելյացիոն կապ արյան ձևավոր տարրերի (էրիթրոցիտներ և թրոմբոցիտներ) ագրեգացիոն հատկությունների, էրիթրոցիտների ձևափոխունակության, ընդհանուր խոլեստերինի և լիպոպրոտեիդների միջև: Այս կոորելյացիոն կապը կարելի է կիրառել թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշման նպատակով, ինչպես նաև օգտագործել բուժման արդյունքների գնահատման ժամանակ:
Գրականություն
- Задионченко В.С., Волкова Н.В., Свиридов А.А., Копалова С.М. Системная и вторичная легочная артериальная гипертония. Российский кардиологический журнал. 1997, 6, с. 28–37.
- Задионченко В.С., Волкова Н.В., Свиридов А.А., Ольха Р.П., Копалова С.М. Системная и вторичная легочная артериальная гипертония у больных хроническими обструктивными заболеваниями легких. Тезисы IV Национального конгресса Человек и лекарство. М., 1997, с. 47.
- Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед, 2001.
- Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед, 1999.
- Балуда В.П., Деянов И.И., Балуда М.В. и др. Профилактика тромбозов. Изд. Саратовского университета, 1992.
- Ройтман Е.В., Фирсов Н.Н., Дементьева М.Г. и др. Термины, понятия и подходы к исследованиям реологии в клинике. Тромбоз, гемостаз и реология, 2001, 3, с. 5–12.
- Палеев Н.Р., Распопина Н.А., Федорова С.И. и соавт. Существует ли пульмогенная гипертензия? Кардиология. 2002, 6, с.51–53.
- Федорова Т.А., Химочко Т.Г., Ройтман А.П. и др. К вопросу о состоянии ренин–ангиотензин–альдостероновой системы у больных хроническими обструктивными болезнями легких с легочным сердцем. Московский медицинский журнал. 2001, 1, с. 23–25.
- Allison A. Brown and Frank B. Hu. Dietary modulation of endothelial function: implications for cardiovascular disease, Am. J. of Clin. Nutrition, 2001; 73, 4, p. 673–686.
- Kataoka H., Otsuka F., Ogura T., Yamauchi T., Kishida M., Takahashi M., Mimura Y., Makino The role of nitric oxide and the renin–angiotensin system in salt–restricted Dahl rats, N. Am. J. Hypertens., 2001, Mar; 14(3): 276–285.
- Taddei S., Salvetti A. Pathogenetic factors in hypertension. Endothelial factors, Clin. Exp. Hypertens., 1996, Apr–May; 18(3–4): 323–35.
19.03.2005 Կարդացեք նաև
15.04.2005
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ