Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը: Ընդ որում, հիվանդների պատասխանը տարբեր գույների հանդեպ տարբեր է: Կապույտ գույնը, որով հետազոտվում են հիվանդները, համապատասխանում է 495 նանոմետր տիրույթին և համապատասխան կոնտրաստներին 43, 49, 56, 63% պայծառությամբ:­­­­­­ ­­­ ­­­­ ­­­

 

Նշաններից յուրաքանչյուրը 8մմ (միջին), 12մմ (մեծ) մասշտաբ ունեն, որը եթե լիներ մոտիկի տեսողության սրության որոշման սանդղակում, կհամապատասխաներ ամենահեշտ երևացող չափսին: Այս թեստում` որպես հետազոտման նշան, եռանկյունու, շրջանի և խաչի առկայությունը թույլ է տալիս հետազոտել երեխաներին: ­ ­

 

Թեստը կատարվում է լուսավոր սենյակում (ցանկալի է դիֆուզ լուսավորում), աչքերից մոտավորապես 40 սմ հեռավորության վրա: Եթե հիվանդի մոտ առկա է տարիքային հեռատեսություն, ապա թեստից առաջ կատարվում է մոտիկի կոռեկցիա: Ամեն աչքը հետազոտվում է առանձին: Թեստը բաղկացած է բարձր կոնտրաստից դեպի ցածր կոնտրաստը իջնող աղյուսակներից, որոնք համարակալվում են A, B, C, D, E: Ամենաբարձր կոնտրաստը համապատասխանում է A-ին, իսկ ամենացածրը՝ E–ին: Յուրաքանչյուր աղյուսակում կան թվեր, տառեր, նշաններ, որոնք տարբեր չափսերի են: Եվ ինչքան ցածր է կոնտրաստը և փոքր է նիշը, այնքան տեսողական ֆունկցիաները լավ վիճակում են: Ցանկացած դեպքում հետազոտությունը սկսում են մեծ նիշերից, աստիճանաբար անցնելով փոքր նիշերին: Ցանկացած նիշ վայրկյան է պահվում, քանի որ երկար դիտելիս կարելի է կռահել տառը: Գրանցման ժամանակ, եթե գրված է D մեծը (-) նշանակում է, որ D կոնտրաստի մեծ նիշը հիվանդը չի տեսել:

 

Նյութը և մեթոդները

 

Մենք հետազոտել ենք 65 հիվանդ, որոնցից 50-ը գլաուկոմա ախտորոշմամբ և 15-ը կատարակտա պաթոլոգիայով: Ընդգրկվել են 2004-2005թթ. Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ հաճախած հիվանդները: Հետազոտվել են հիմնականում գլաուկոմա I, պրեգլաուկոմա և գլաուկոմայի կասկածով հիվանդները և 15 հիվանդ՝ սկսվող կատարակտա պաթոլոգիայով: Հետազոտության նպատակնէ պարզել այս թեստի զգայունությունը գլաուկոմայի վաղ շրջաններում: Սկսվող կատարակտայով հիվանդները ընդունվել են որպես ստուգիչ խումբ: Որպես համեմատության տվյալներ գրանցվել են այդ հիվանդների պերիմետրիան, ներակնային ճնշումը (ՆԱՃ), տեսողության սրությունը, տեսաներվի սկավառակի էքսկավացիան (ՏՍԷ), ոսպնյակի վիճակը ու այս բոլորը համեմատվել է գունաթեստի տվյալների հետ: Ներակնային տոնոմետրիան իրականացվել է Մակլակովի տոնոմետրով, երբեմն` Տոնոպենով: Այս հիվանդների մոտկատարվել է նաև բիոմիկրոսկոպիկ հետազոտություն:­­­­­­­­­­­­­­ ­­­­­ ­­­ ­­

 

Աղյուսակ 1


 

Գ-ի շրջանը

Ա/կ-իանկյուն

Դեղ. ռեժիմ

Տեսողու-
թյան
սրություն

Գունաթեստ

Պերիմետրիա

ՆԱՃ

(մ.մ.ս.ս)

ՏՍԷ

1

I

Ն/Ա

ռ/տ

0.7

D մեծ ( - )

3.5՛

21մմ

0.8

2

I

0.7

C մեծ ( - )

0՛

30մմ

0.65

3

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D միջ. ( - )

- 0.74

20մմ

0.8

3

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D միջ. ( - )

-0.51

18մմ

0.5

4

I

ռ/տ

0.8

D մեծ ( - )

0՛

24մմ

0.65

5

I

Բ/Ա

ռ/տ

0.7

D մեծ ( - )

-7.58

24մմ

0.45

6

I

ռ/տ

1.0

C մեծ ( - )

3՛

16մմ

0.5

7

I

Ն/Ա

ռ/տ

0.8

D մեծ ( - )

3՛

23մմ

0.6

8

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

5՛

16մմ

0.6

9

I

փ/Ա

ռ/տ

0.8

E մեծ ( - )

0՛

25մմ

0.6

10

I

Բ/Ա

ռ/տ

1.0

C մեծ ( - )

0՛

23մմ

0.55

10

I

Բ/Ա

ռ/տ

1.0

C մեծ ( - )

0՛

20մմ

0.65

11

I

Բ/Ա

ռ/տ

1.0

N

+0.24

20մմ

0.65

11

կասկ.

Բ/Ա

ռ/տ

1.0

N

0՛

20մմ

0.4

12

I

Ն/Ա

ռ/տ

1.0

C մեծ ( - )

-1.45

24մմ

0.25

13

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

0՛

22մմ

0.5

14

կասկ.

Ն/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

0՛

20մմ

0.55

15

կասկ.

փ/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

0՛

18մմ

0.4

16

կասկ.

1.0

D մեծ ( - )

0.5՛

23մմ

0.4

17

I

Ն/Ա

1.0

D մեծ ( - )

-3.24

20մմ

0.75

18

I

Ն/Ա

ԻԱԳ.

1.0

E մեծ ( - )

-3.24

20մմ

0.4

18

III

Ն/Ա

ԻԱԳ.

0.4

C մեծ ( - )

-21.29

19մմ

0.85

19

I

Բ/Ա

0.8

C մեծ ( - )

1.25՛

23մմ

0.65

19

II

Բ/Ա

վիր.

0.3

A մեծ ( - )

16.25՛

19մմ

0.7

20

կասկ.

1.0

D մեծ ( - )

0՛

21մմ

0.35

21

կասկ.

փ/Ա

0.8

C մեծ ( - )

0՛

24մմ

0.7

22

I

Ն/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

4՛

19մմ

0.55

23

I

Ն/Ա

ռ/տ

0.5

C մեծ ( - )

7՛

16մմ

0.7

23

II

Ն/Ա

վիր.

0.6

C մեծ ( - )

0՛

17մմ

0.65

24

կասկ.

փ/Ա

1.0

D միջ. ( - )

0՛

23մմ

0.2

25

կասկ.

Բ/Ա

0.7

C մեծ ( - )

0՛

23մմ

0.4

26

I

Բ/Ա

1.0

C մեծ ( - )

3՛

19մմ

0.5

26

I

Բ/Ա

1.0

C մեծ ( - )

6՛

20մմ

0.6

27

I

1.0

C մեծ ( - )

1՛

17մմ

0.3

28

I

NV

վիր.

1.0

C մեծ ( - )

3՛

21մմ

0.5

29

I

Բ/Ա

ռ/տ

0.8

C մեծ ( - )

0՛

18մմ

0.4

30

I

Ն/Ա

ռ/տ

0.6

C մեծ ( - )

0՛

24մմ

0.8

31

I

ռ/տ

1.0

D մեծ ( - )

0՛

21մմ

0.65

32

կասկ.

Բ/Ա

1.0

D միջ. ( - )

+0.08

20մմ

0.45

33

կասկ.

0.8

D մեծ ( - )

-7.9

23մմ

0.3

33

կասկ.

1.0

C մեծ ( - )

+0.3

22մմ

0.3

34

I

ռ/տ

0.9

C մեծ ( - )

0՛

20մմ

0.7

34

II

ռ/տ

1.0

D մեծ ( - )

5՛

20մմ

0.8

35

I

Բ/Ա

վիր.

1.0

D մեծ ( - )

2՛

24մմ

0.45

35

I

Բ/Ա

վիր.

1.0

D մեծ ( - )

1՛

18մմ

0.6

 

 
           

Շարունակություն

 

 

Գ-ի շրջանը

Ա/Կ-ի անկյուն

Դեղ. ռեժիմ

Տեսողության սրություն

Գունաթեստ

Պերիմետրիա

ՆԱՃ

(մ.մ.ս.ս)

ՏՍԷ

38

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

5՛

20մմ

0.7

37

կասկ.

Փ/Ա

0.9

C մեծ ( - )

0՛

18մմ

0.6

38

I

1.0

C մեծ ( - )

5՛

21մմ

0.6

39

I

Բ/Ա

1.0

D մեծ ( - )

9՛

24մմ

0.8

40

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D մեծ - )

0՛

19մմ

0.4

40

I

Բ/Ա

1.0

C մեծ ( - )

1՛

24մմ

0.4

41

I

1.0

C մեծ ( - )

11՛

18մմ

0.4

41

արեգ.

1.0

C մեծ ( - )

5՛

20մմ

0.2

42

արեգ.

1.0

C մեծ ( - )

-1.4

20մմ

0.6

43

I

Փ/Ա

ԻԱԳ

0.5

D մեծ ( - )

7՛

21մմ

0.5

44

արեգ.

Բ/Ա

0.6

D մեծ ( - )

0՛

25մմ

0.2

44

I

Բ/Ա

0.6

C մեծ ( - )

-4.3

28մմ

0.3

45

I

Ն/Ա

1.0

D մեծ ( - )

-1.71

24մմ

0.6

46

արեգ.

դիս.

ռ/տ

0.3

D մեծ ( - )

-4.6

20մմ

0.5

46

I

դիս.

ռ/տ

0.4

D մեծ ( - )

-7.22

21մմ

0.7

47

I

Բ/Ա

ռ/տ

0.5

D մեծ ( - )

0՛

16մմ

0.35

48

I

Ն/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

0՛

25մմ

0.4

48

III

Ն/Ա

ռ/տ

1.0

B մեծ ( - )

30՛

35մմ

0.7

49

I

Բ/Ա

ռ/տ

1.0

D մեծ ( - )

0՛

22մմ

0.75

50

I

Բ/Ա

ԼՏՊ>

1.0

C մեծ ( - )

1.75՛

20մմ

0.75

 

Կատարակտայի փուլը

Տեսողության սրություն

Գունաթեստ

Պերիմետրիա

ՆԱՃ

ՏՍԷ

1

I

1.0

N

18մմ

N

1

I

1.0

N

19մմ

N

2

I

1.0

N

22մմ

N

2

I

1.0

N

21մմ

N

3

I

1.0

N

18մմ

N

4

I

0.9

N

18մմ

N

5

I

1.0

N

22մմ

N

6

I

0.8

D մեծ ( - )

20մմ

N

7

I

0.9

D մեծ ( - )

N

8

I

1.0

N

N

8

I

1.0

N

N

9

I

0.7

D մեծ ( - )

23մմ

N

10

I

0.9

N

21մմ

N

11

I

1.0

N

20մմ

12

I

1.0

N

13

I

0.8

N

17մմ

N

14

I

0.8

N

17մմ

N

 

Բացատրություն.գ-ի – գլաուկոմայի; ա/կ– առաջնային կամերա; դեղ.– դեղորայքային; պերիմետրիա – տեսադաշտի հետազոտում; (–)տվյալի բացակայությանը; կասկ. – գլաուկոմայի կասկած; պրեգ.– պրեգլաուկոմա; I – սկսվող շրջանը, և գլաուկոմայի, ևկատարակտայի; II և III – գլաուկոմայի համապատասխան շրջաններն են;

 

N – անփոփոխ, նորմա; բ/ա – բաց անկյուն; ն/ա – նեղ անկյուն; փ / ա – փակ անկյուն; NV – նեովասկուլյար; դիս.–դիսգենեզ, թերզարգացած; ռ/տ – ռեժիմի տակ; ԻԱ – կատարված է YAG – LASER իրիդոտոմիա; ԼՏՊ – կատարված է Argon - LASER տրաբեկուլոպլաստիկա: կոմպյուտերային տեսադաշտի տվյալը` MD ( mean deviation –միջին շեղումը ) տրված է (-) և (+) նշաններովև ցույց է տալիս նորմայից միջին տարբերությունները, իսկ կինետիկ պերիմետրի տվյալները աստիճաններով ցույց է տալիս սահմաններիմիջինացված նեղացումը; թվի կրկնությունը համապատասխանում է նույն հիվանդի երկրորդ աչքի տվյալներին:­­ ­­­­ ­­­­­­

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Ներկայացված աղյուսակը ակնհայտ է դարձնում թեստի տվյալների հավաստիությունը: Հիվանդների 90%-ը համապատասխանում է գլաուկոմայի առաջին շրջանին: Այս հիվանդների տեսողության սրությունը տրվել է մաքսիմալ կոռեկցիայի արժեքով: Ինչպես տեսնում ենք, հիվանդների մեծ մասի մոտ առկա է 1.0 տեսողության սրություն, այսինքն 100% և, բացի այդ, անխտիր բոլորի մոտ, (բացի 2-րդհիվանդը), ներակնային ճնշումը նորմայի սահմանում է, որը կարելի է վերագրել դեղորայքին, լազերային բուժմանը և վիրահատություններին: Տեսադաշտի փոփոխությունները նվազագույն են (0՛,1՛:1՛), միջինացված արժեքը համապատասխան կլինի սովորական 4՛ նեղացմանը, քանի որ միջինացվել է 4 մերիդիաններից ՝ վերին, ստորին, դրսային, ներսային կողմերից և միջին թվաբանական է հանվել: Ավելի ինֆորմատիվ է կոմպյուտերային պերիմետրը (1), որը սկսվող շրջաններում ցույց է տալիս տեսադաշտի նրբին փոփոխումները: Վերցվել է կոմպյուտերային պերիմետրի MD ցուցանիշը, որը միջինացված շեղումն է տվյալ տեսադաշտի:­­­­­­­ ­­­­ ­­­ ­­ ­­

 

Առաջնային կամերայի անկյան վիճակը հիմնականում բաց է, ինչը բնորոշ է բաց անկյան գլաուկոմայի համար: Տեսաներվի սկավառակիփոսությունը որոշում ենք օֆթալմոսկոպիայով (այս փոսությունը մեծանում է ներակնային ճնշման երկարատև բարձրացման ժամանակորը բնորոշ է գլաուկոմային): Փոսության հարաբերությունը տեսաներվի տրամագծին հանդիսանում է հիմնական 3 ցուցանիշներից մեկըայս հիվանդության ախտորոշման մեջ: Նորմայում այն մինչև 0.4 է (4/10), սակայն կարող են լինել մեծ էքսկավացիաներ, որպեսնորմայի բացառություն: Հետազոտված հիվանդերի մոտ էքսկավացիաները ամենաշատը 0.6 չափսի էին, որ համապատասխանում է գլաուկոմայի սկզբնական շրջանին:­­­ ­­­­­­

 

Ստուգիչ խմբի հիվանդների մոտ պերիմետրիա չի կատարվել, քանի որանհրաժեշտություն չկար: Ներակնային ճնշումը նորմայի սահմանում էր բոլորիմոտ: Տեսողության սրությունը մաքսիմալ կոռեկցիայի արժեքով էր և 1.0 հիմնական դեպքերում: Գունաթեստը բոլորի մոտ ցույց է տվել փոփոխություն (խոսքը վերաբերվում է գլաուկոմայով աչքերին), բացի 11-րդ հիվանդից, որիմոտ առկա է գլաուկոմա I և մյուս աչքում ՝ գլաուկոմայի կասկած:

­­ ­­­­­

Նկար 1 

­­­­Նկար 2

 

Թեստի պատասխանների տոկոսային հարաբերությունները գլաուկոմա I ախտորոշմամբ հիվանդների մոտ (44 աչք):

 

Թեստի պատասխանների տոկոսային հարաբերությունները սկսվող կատարակտա ախտորոշմամբ հիվանդների մոտ (17 աչք):­­ ­

 

Վերը պատկերված նկարներում (նկ. 1,2), տրված է թեստի A, B, C, D, E պատասխանները և N–նորման (թեստը դրական է ցույց տվել)՝ կախված հիվանդության շրջանից: Ակնհայտ է, որ սկզբնական շրջաններում գերակշռում են զգայուն D և C պատասխանները, իսկ հիվանդության II և III շրջանում՝ A և B պատասխանները, որոնք առավել կոպիտ փոփոխություններնեն ցույց տալիս: II և III շրջանում հետազոտվածների քանակը քիչ է, քանի որ շատերը ընդհանրապես չեն տեսել որևէ նիշ:

 

Սկսվող կատարակտա ունեցող աչքերում այս թեստը 82.3% -ով անփոփոխ է եղել, որը խոսում է այս թեստի սպեցիֆիկության մասին գլաուկոմա հիվանդության ախտորոշման համար: Ընթացիկ հետազոտությունները ցույց են տվել, որ թեստը հաստատված գլաուկոմա ախտորոշմամբ կարող է ցույց չտալ փոփոխություն միայն այն դեպքում, երբ հիվանդի տեսողության սրությունը 150% է (1.5) կամ փ/ագլաուկոմայի ժամանակ, երբ պրոֆիլակտիկ լազեր իրիդէկտոմիան բացառել է նոպաների առաջացումը, կամ հետտրոմբոտիկ գլաուկոմայի դեպքում մյուս աչքում, երբ ախտորոշվում է սկսվող գլաուկոմա այն դեպքում, երբ բաց անկյուն գլաուկոման երկկողմանի է և այս իներցիայով տվյալ հիվանդի մյուս աչքում դրված է գլաուկոմա ախտորոշումը: Հետագա փորձերը ավելի կճշգրտեն այս նոր ախտորոշիչ թեստի հնարավորությունները և սահմանափակումները: ­­­­­ ­­­­ ­­ ­­­­­­ ­

 

Գրականություն

  1. Duane`s Ophtalmology. Vol. 3 (chapter–3), 2005.


Հեղինակ. Լ.Մ. Մելիքյան, Ա.Ս. Մալայան Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2005 (23) 24-29
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ