Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում
Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն
Ժամանակակից բժշկագիտության և գործնական առողջապահության արդիական պրոբլեմների շարքում խիստ կարևորվում են բնակչությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հարցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախահոսպիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային առողջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]:
Ներկայումս հասունացել է նոր սոցիալ-տնտեսական պայմաններում կատարելու Երևան քաղաքի Շտապ բժշկական օգնության կայանի գործունեության վերլուծություն` պայմանավորված շտապ բժշկական օգնության առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության բարձրացման և բնակչության առողջության պահպանման անհրաժեշտությամբ:
Աղյուսակ 1-ում ներկայացված է 2001-2004թթ. ժամանակահատվածում Երևանում բնակչությանը շտապ օգնության կայանի կողմից ցուցաբերվող անհետաձգելի բժշկական օգնության ընդհանուր պատկերն ըստ առանձին նոզոլոգիական խմբերի:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ սիրտանոթային, շնչառական, նյարդային և վիրաբուժական հիվանդություններով պայմանավորված կանչերի թիվը կազմում է ընդհանուր կանչերի 92,57%: Առաջին հայացքից թվում է, թե մնացած նոզոլոգիական խմբերը կարելի է հաշվի չառնել: Սակայն դրանք վարակիչ հիվանդություններն ու վնասվածքներն են, որոնց կարևորությունը պայմանավորված է ոչ թե դրանց քանակով, այլ բնակչության համար դրանց դերով ու նշանակությամբ: Ընդ որում, եթե առաջին դեպքում դա պայմանավորված է վարակիչ հիվանդությունների բռնկման, ապա վնասվածքների ժամանակ` կյանքի համար հնարավոր վտանգի առկայությամբ: Այդ իսկ պատճառով մեր հետագա վերլուծությունում պարտադիր կերպով հաշվի ենք առել ինչպես վարակիչ հիվանդություններն, այնպես էլվնասվածքները:
Աղյուսակ 1. Երևանի բնակչությանը ցուցաբերվող անհետաձգելի
բժշկական օգնության ընդհանուր պատկերը 2001-2004թթ. ըստ նոզոլոգիական խմբերի
|
Նոզոլոգիակամ խումբ (բացարձակ թվեր) |
Տարեթիվ |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Սիրտանոթային |
2537 |
2715 |
2833 |
2759 |
|
Նյարդային |
1995 |
1925 |
2005 |
2022 |
|
Շնչառական օրգանների |
1050 |
1009 |
1202 |
907 |
|
Վիրաբուժական |
654 |
577 |
563 |
539 |
|
Վարակիչ հիվանդություններ |
85 |
49 |
65 |
72 |
|
Վնասվածքներ |
329 |
305 |
343 |
314 |
|
Մանկաբարձական-գինեկոլոգիական |
179 |
129 |
82 |
115 |
|
Ընդամենը |
6829 |
6709 |
7093 |
6728 |
|
Ընդհանուր կանչերի թիվը* |
8826 |
9210 |
9851 |
9637 |
* Ընդհանուր կանչերի թիվն ավելի շատ է` պայմանավորված այլ կանչերով (օրինակ, դիակի տեղափոխում)
Աղյուսակ 2-ում ներկայացված է 2001-2004թ. տարվա կտրվածքով Երևանում առանձին նոզոլոգիական խմբերի շտապ օգնությանկանչերի պատկերը:
Աղյուսակ 2. Երևանում առանձին նոզոլոգիական խմբերի շտապ օգնության
կանչերի հիվանդացության դինամիկան (10000 մարդու նկատմամբ)
|
Նոզոլոգիակամ խումբ |
Տարեթիվ (P(m) |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Սիրտանոթային |
290,6(5,7 |
311,3(5,9* |
367,3(6,8* |
316,6(5,9* |
|
Նյարդային համակարգի |
228,5(5,1 |
220,7(5,0 |
259,9(5,7* |
232,0(5,1 |
|
Շնչառական օրգանների |
120,3(3,7 |
115,7(3,6 |
155,8(4,5* |
104,1(3,4* |
|
Վիրաբուժական |
74,9(2,9 |
66,1(2,7* |
73,0(3,1 |
61,8(2,7* |
|
Վարակիչ |
9,7(1,1 |
5,6(0,8* |
8,4(1,0 |
8,3(1,0 |
|
Վնասվածքներ |
37,7(2,1 |
35,0(2,0 |
44,5(2,4* |
36,0(2,0 |
|
Մանկաբարձական - գինեկոլոգիական |
20,5(1,5 |
14,8(1,3* |
10,6(1,2* |
13,2(1,2* |
* տարբերությունը 2001թ. համեմատությամբ վիճակագրորեն հավաստի է
Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդացությունը տալիս է որոշակի տատանումներ, որոնք նմանատիպ են իրենց ուղղվածությամբ ևտեսքով: Ընդ որում, սիրտանոթային, նյարդային համակարգերի և շնչառական օրգանների հիվանդությունների և վնասվածքների տեսակետից 2003թ. դիտվում է հիվանդացության բարձրացում, իսկ մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդացության իջեցում: 2004թ. արձանագրվում է հիվանդացության իջեցում, չնայած 2001թ. համեմատությամբ սիրտանոթային հիվանդությունները մնում են բարձր: Շնչառական օրգանների, վիրաբուժական և մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդություններով հիվանդացության ցուցանիշներն ըստ ներկայացված տվյալների 2001թ. համեմատությամբ վիճակագրորեն հավաստի նվազել են:
Մի շարք դեպքերում տատանումներն ունեն միայն միտման բնույթ (նյարդային և վարակիչ հիվանդություններ, վնասվածքներ):
Վերը նշված երևույթի օրինաչափությունների և առանձնահատկությունների բացահայտման համար մենք ուսումնասիրել ենք կանչերի բաշխումն ըստ ամիսների (աղյ. 3-5):
Աղյուսակ 3. Կանչերի բաշխումն ըստ ամիսների
(բացարձակ թվեր)
|
Ամիս |
Տարեթիվ |
Ընդամենը |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
||
|
I |
843 |
820 |
857 |
906 |
3426 |
|
II |
719 |
723 |
796 |
759 |
2997 |
|
III |
786 |
860 |
814 |
772 |
3232 |
|
IV |
671 |
769 |
804 |
789 |
3033 |
|
V |
703 |
767 |
794 |
799 |
3063 |
|
VI |
674 |
708 |
796 |
751 |
2929 |
|
VII |
715 |
718 |
844 |
778 |
3055 |
|
VIII |
769 |
745 |
839 |
802 |
3155 |
|
IX |
733 |
739 |
791 |
739 |
3002 |
|
X |
707 |
737 |
801 |
783 |
3028 |
|
XI |
728 |
749 |
887 |
805 |
3169 |
|
XII |
778 |
875 |
830 |
954 |
3437 |
|
Ընդամենը |
8826 |
9210 |
9851 |
9637 |
37526 |
Աղյուսակ 4. Կանչերի բաշխումն ըստ ամիսների 2001-2004թթ. ժամանակահատվածում
|
Ամիս |
Տարեթիվ (%) |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
I |
9,6 |
8,9 |
8,7 |
9,4 |
|
II |
8,1 |
7,9 |
8,1 |
7,9 |
|
III |
8,9 |
9,3 |
8,3 |
8,0 |
|
IV |
7,6 |
8,3 |
8,2 |
8,2 |
|
V |
8,0 |
8,3 |
8,1 |
8,3 |
|
VI |
7,6 |
7,7 |
8,1 |
7,8 |
|
VII |
8,1 |
7,8 |
8,6 |
8,1 |
|
VIII |
8,7 |
8,1 |
8,5 |
8,3 |
|
IX |
8,3 |
8,0 |
8,0 |
7,7 |
|
X |
8,0 |
8,0 |
8,1 |
8,1 |
|
XI |
8,2 |
8,1 |
9,0 |
8,4 |
|
XII |
8,8 |
9,5 |
8,4 |
9,9 |
|
Ընդամենը |
100,0 |
100,0 |
100,0 |
100,0 |
|
Ամիս |
Տարի (10000 մարդունկատմամբ) |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
I |
96,6՞3,3 |
94,0(3,3 |
111,1(3,8 |
104,0(3,4 |
|
II |
82,4(3,1* |
82,9(3,1* |
103,2(3,6 |
87,1(3,1* |
|
III |
90,0(3,2 |
98,6(3,3 |
105,5(3,7 |
88,6(3,2* |
|
IV |
76,9(3,0* |
88,2(3,2 |
104,2(3,7 |
90,5(3,2* |
|
V |
80,5(3,0* |
87,9(3,2 |
102,9(3,6 |
91,7(3,2* |
|
VI |
77,2(3,0* |
81,2(3,0* |
103,2(3,6 |
86,2(3,1* |
|
VII |
81,9(3,1* |
82,3(3,1* |
109,4(3,7 |
89,3(3,2* |
|
VIII |
88,1(3,2 |
85,4(3,1 |
108,8(3,7 |
92,0(3,2* |
|
IX |
84,0(3,1* |
84,7(3,1* |
102,5(3,6 |
84,8(3,1* |
|
X |
81,0(3,0* |
84,5(3,1* |
103,8(3,6 |
89,8(3,2* |
|
XI |
83,4(3,1* |
85,9(3,1 |
115,0(3,8 |
92,4(3,2* |
|
XII |
89,1(3,2 |
100,3(3,4 |
107,6(3,7 |
109,5(3,5 |
* շեղումները նույն տարվա հունվար ամսվա համեմատությամբ վիճակագրորեն հավաստի են
Վերլուծությունը թույլ է տալիս կատարելու մի շարք կարևոր եզրակացություններ.
-
2001թ. հունվար ամսվա համեմատությամբ հիվանդացության վիճակագրորեն հավաստի փոփոխություններ արձանագրված չեն միայն մարտ, օգոստոս և դեկտեմբեր ամիսներին,
-
2002թ. հունվար ամսվա համեմատությամբ հիվանդացության ցուցանիշի վիճակագրորեն հավաստի փոփոխություններ չեն դիտվում մարտ, ապրիլ, մայիս, դեկտեմբեր ամիսներին,
-
2003թ. հիվանդացությունը եղել է կայուն և առանձնահատուկ փոփոխություններ չեն արձնագրվել, առկա շեղումներն ունենմ իայն միտման բնույթ,
-
2004թ. հունվար ամսվա համեմատությամբ հիվանդացությունը վիճակագրորեն հավաստի իջել է բոլոր ամիսների համար, բացի դեկտեմբեր ամսից:
Այստեղ կարևոր է եղել տարբեր տարիների նույն ամիսների հիվանդացության ցուցանիշների համեմատությունը (աղյ. 6):
Աղյուսակ 6. Հիվանդացության ցուցանիշների համեմատությունն
ըստ ամիսների 2001-2004թթ. ժամանակահատվածում
|
Ամիս |
Տարեթիվ (t) |
|||||
|
2001-2002 |
2001-2003 |
2001-2004 |
2002-2003 |
2002-2004 |
2003-2004 |
|
|
I |
0,5 |
2,9* |
1,6 |
3,4* |
2,1* |
1,4 |
|
II |
0,1 |
4,4* |
1,1 |
4,3* |
1,0 |
3,3* |
|
III |
1,9 |
3,2* |
0,3 |
1,4 |
2,2* |
3,5* |
|
IV |
2,6* |
5,8* |
3,1* |
3,3* |
0,5 |
2,8* |
|
V |
1,7 |
4,7* |
2,5* |
3,1* |
0,8 |
2,3* |
|
VI |
0,9 |
5,5* |
2,1* |
4,6* |
1,1 |
3,5* |
|
VII |
0,1 |
5,7* |
1,7 |
5,6* |
1,6 |
4,1* |
|
VIII |
0,6 |
4,2* |
0,9 |
4,8* |
1,5 |
3,4* |
|
IX |
0,2 |
3,9* |
0,2 |
3,7* |
0,0 |
3,7* |
|
X |
0,8 |
4,8* |
2,0* |
4,0* |
1,2 |
2,9* |
|
XI |
0,6 |
6,4* |
2,0* |
5,9* |
1,4 |
4,5* |
|
XII |
2,4* |
3,8* |
4,3* |
1,5 |
1,9 |
0,4 |
* շեղումը վիճակագրորեն հավաստի է
Վերլուծությունը թույլ է տալիս կատարելու հետևյալ եզրակացությունները.
-
2002թ. համեմատած 2001թ. հետ հիվանդացության վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է միայն ապրիլ և դեկտեմբեր ամիսներին,
-
2003թ. համեմատած 2001թ. հետ վիճակագրորեն հավաստի աճ արձանագրվում է բոլոր ամիսների համար,
-
2004թ. համեմատած 2001թ. հետ վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է միայն ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին,
-
2003թ.-ին 2002թ. համեմատ վիճակագրորեն հավաստի աճ արձանագրվում է բոլոր ամիսների համար, բացառությամբ մարտ և դեկտեմբեր ամիսների համար,
-
2004թ. համեմատած 2002թ. հետ վիճակագրորեն հավաստի աճ արձանագրվում է միայն հունվար և մարտ ամիսներին,
-
2004թ. համեմատած 2003թ. հետ վիճակագրորեն հավաստի իջեցում արձանագրվում է միայն հունվար և դեկտեմբեր ամիսներին:
Այսպիսով, կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.
-
Ամիսների կտրվածքով հիվանդացության ցուցանիշների համար դիտվում են վիճակագրորեն հավաստի շեղումներ ինչպես նույնտարվա հունվար ամսվա համեմատ, այնպես էլ տարբեր տարիների նույն ամիսների համեմատության ժամանակ:
-
Հիվանդացության ցուցանիշների համեմատությունը ըստ ամիսների ցույց է տալիս, որ այստեղ գոյություն ունեն որոշակի օրինաչափություններ:
Ելնելով վերը նշվածից, բավականին հետաքրքրական է եղել կանչերի ուսումնասիրությունն ըստ սեզոնի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ): Արդյունքները ներկայացված են աղյուսակ 7-9-ում:
Աղյուսակ 7. Կանչերի բաշխումն ըստ սեզոնի
|
Սեզոն |
Տարեթիվ (բացարձակթվեր) |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Գարուն |
2160 |
2396 |
2412 |
2360 |
|
Ամառ |
2158 |
2171 |
2479 |
2331 |
|
Աշուն |
2168 |
2225 |
2479 |
2327 |
|
Ձմեռ |
2340 |
2418 |
2483 |
2619 |
|
Ընդամենը |
8826 |
9210 |
9851 |
9637 |
Աղյուսակ 8. Հիվանդացությունն ըստ սեզոնի 2001-2004թթ. ժամանակահատվածում
|
Սեզոն |
Տարեթիվ (P(m) |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Գարուն ( I) |
247,4(5,3 |
274,7(5,5 |
312,7(6,3* |
270,8(5,5 |
|
Ամառ ( II ) |
247,2(5,3 |
248,9(5,3* |
321,4(5,3* |
267,5(5,5 |
|
Աշուն ( III ) |
248,3(5,3 |
255,1(5,3* |
321,4(5,3* |
267,0(5,5 |
|
Ձմեռ ( IV ) |
268,0(5,5* |
277,2(5,6 |
321,9(5,5* |
300,5(5,5* |
* տարբերությունը նույն տարվա գարնան ցուցանիշի հետ համեմատած վիճակագրորեն հավաստի է
Վերլուծությունը ցույց է տալիս, որ
-
2001թ. ձմռանը գարնան հետ համեմատած դիտվել է հիվանդացության վիճակագրորեն հավաստի աճ,
-
2002թ. ամռան և աշնան սեզոններին գարնան հետ համեմատած արձանագրվում է հիվանդացության իջեցում, ձմռանը ցուցանիշը բարձրանում է և գործնականում հավասարվում է գարնան ցուցանիշին:
-
2003թ. գարնան հետ համեմատած արձանագրվում է հիվանդացության աճ:
-
2004թ. գարնան հետ համեմատած հիվանդացության աճ դիտվում է միայն ձմռան սեզոնին:
Այս տեսակետից մեզ հետաքրքրել է հիվանդացության ցուցանիշների սեզոնային փոփոխությունները տարբեր տարիների սահմաններում (աղյ.9):
Աղյուսակ 9. Հիվանդացության ցուցանիշների փոփոխությունները
նույն տարվա մեջ սեզոնների միջև (t)
|
|
2001-2002 |
2001-2003 |
2001-2004 |
2002-2003 |
2002-2004 |
2003-2004 |
|
Գարուն |
3,6* |
8,0* |
3,1* |
4,5* |
0,5 |
5,0* |
|
Ամառ |
0,2 |
9,0* |
2,7* |
8,8* |
-2,4* |
6,4* |
|
Աշուն |
0,9 |
8,9* |
2,5* |
8,0* |
-1,6 |
-2,9* |
|
Ձմեռ |
1,2 |
6,4* |
4,1* |
5,3* |
6,5* |
2,5* |
* տարբերությունը տարբեր տարիների սեզոնների հետ համեմատած վիճակագրորեն հավաստի է
Երևում է, որ նույն տարվա տարբեր սեզոնների հիվանդացության ցուցանիշների միջև գոյություն ունեն վիճակագրորեն հավաստի փոփոխություններ:
Այսպես.
-
Աշնան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում դիտվում է վիճակագրորեն հավաստի աճ, չնայած 2004թ. արձանագրվում է ցուցանիշի նվազման միտում;
-
Ամռան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է 2003-2004թ համեմատած 200թ.: Նույն պատկերն է 2002-2004թթ. համեմատած 2002թ. հետ: Իսկ 2004թ. ցուցանիշը համեմատած 2003թ. հետ վիճակագրորեն հավաստի նվազում է;
-
Աշնան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է 2003-2004թ. համեմատած 2001թ.: Մի փոքր այլ է պատկերը 2002-2004թթ., երբ 2003թ. արձանագրվում է հիվանդացության աճ, իսկ 2004թ. ցուցանիշի նվազում: 2003-2004թթ. հատվածում առկա է հիվանդացության իջեցում, չնայած այն մնում է բարձր 2001թ. ցուցանիշի հետ համեմատած:
-
Ձմռան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է 2003-2004թ. համեմատած 2001թ.: Նույնն է պատկերը 2002-2004թթ. համեմատած 2002թ. հետ: 2004թ. դիտվում է ցուցանիշի նվազում, սակայն այն շարունակում է մնալ բարձր համեմատած 2001թ. հետ:
Ամփոփելով, կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.
-
Շտապ օգնության կայանի աշխատանքների կազմակերպման տեսակետից սեզոնն ունի կարևոր և առանձնակի նշանակություն, ինչի մասին են վկայում տարբեր սեզոնների հիվանդացության ցուցանիշների համեմատությունը ինչպես նույն տարվա կտրվածքով, այնպես էլ տարբեր տարիների նույն սեզոնների միջև:
-
Հիվանդացության ցուցանիշների համեմատությունն ըստ սեզոնների թույլ է տալիս շտապ օգնության կայանի աշխատանքների կազմակերպման հարցում այն որպես հիմք ընդունել:
-
Միաժամանակ անհրաժեշտ է նշել հիվանդացության բավականին բարդ և երբեմն ոչ միանշանակ շեղումները, ինչը կարող է դժվարություններ ստեղծել շտապ օգնության կայանի աշխատանքների գիտականորեն հիմնավորված գործունեության կազմակերպման համար:
Ելնելով վերը նշվածից, մենք ուսումնասիրել ենք շտապ օգնության կայանի գործունեությունն ըստ նոզոլոգիաների, ամիսների ևսեզոնների (աղյ. 10-11-ում ներկայացված են հիմնականում հանդիպող առանձին նոզոլոգիական խմբերին (սիրտանոթային, նյարդային, շնչառական օրգաններ) առավել բնորոշ հիվանդությունների ընդհանրացված տվյալները:
Աղյուսակ 10. Սիրտանոթային հիվանդությունների պատկերը 2001-2004թթ. ժամանակահատվածում
|
Անվանում |
Տարեթիվ |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Խրոնիկական հիվանդության սրացում |
175 |
203 |
182 |
183 |
|
6,9* |
7,5* |
6,4* |
6,6* |
|
|
Սուր սրտային ձախփորոքային անբավարարություն (սրտային ասթմա) |
162 |
141 |
146 |
148 |
|
6,4* |
5,2* |
5,2* |
5,4* |
|
|
Պարոքսիզմալ հաճախասրտություն, էքստրասիստոլային առիթմիաներ |
188 |
192 |
204 |
167 |
|
7,4* |
7,1* |
7,2* |
6,1* |
|
|
ՍԻՀ, սրտամկանի ինֆարկտ |
131 |
144 |
150 |
144 |
|
5,2* |
5,3* |
5,3* |
5,2* |
|
|
ՍԻՀ, ստենոկարդիա |
777 |
790 |
851 |
817 |
|
30,6* |
29,1* |
30,0* |
29,6* |
|
|
Հիպերտոնիկ հիվանդություն, հիպերտոնիկ կրիզ |
957 |
1032 |
1068 |
1058 |
|
37,7* |
38,0* |
37,7* |
38,3* |
|
|
Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, սրտային ձև |
134 |
200 |
218 |
238 |
|
5,3* |
7,4* |
7,7* |
8,6* |
|
|
Այլ հիվանդություններ |
13 |
12 |
15 |
3 |
|
0,5* |
0,4* |
0,5* |
0,1* |
|
|
Ընդամենը |
2537 |
2715 |
2833 |
2759 |
* տվյալները տոկոսներով են
Աղյուսակ 11. Շնչառական օրգանների հիվանդությունների պատկերը
2001-2004թթ. ժամանակահատվածում
|
Անվանում |
Տարեթիվ |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Թոքաբորբ |
56 |
61 |
60 |
62 |
|
5,3* |
6,0* |
5,0* |
6,9* |
|
|
Բրոնխային ասթմա |
182 |
141 |
150 |
129 |
|
17,3* |
13,9* |
12,4* |
14,3* |
|
|
Վերին շնչուղիների բորբոքում |
762 |
760 |
934 |
681 |
|
72,5* |
75,3* |
77,7* |
75,1* |
|
|
Այլ հիվանդություններ |
50 |
48 |
58 |
34 |
|
4,8* |
4,8* |
4,9* |
3,8* |
|
|
Ընդամենը |
1050 |
1009 |
1202 |
907 |
* տվյալները տոկոսներով են
Աղյուսակ 12. Նյարդային հիվանդությունների պատկերը 2001-2004թթ. ժամանակահատվածում
|
Անվանում |
Տարեթիվ |
|||
|
2001 |
2002 |
2003 |
2004 |
|
|
Հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի արյան շրջանառության անցողիկխանգարում |
692 |
665 |
707 |
723 |
|
34,7* |
34,5* |
35,3* |
35,8* |
|
|
Ինսուլտ հեմոռագիկ, իշեմիկ |
66 |
138 |
171 |
195 |
|
3,3* |
7,2* |
8,5* |
9,6* |
|
|
Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, հիպերտոնիկ ձև |
270 |
288 |
273 |
277 |
|
13,5* |
14,9* |
13,6* |
13,7* |
|
|
Էպիլեպսիա |
4 |
3 |
1 |
0 |
|
0,2* |
0,1* |
0,04* |
0,01* |
|
|
Այլ հիվանդություններ |
963 |
832 |
854 |
827 |
|
48,3* |
43,2* |
42,6* |
40,9* |
|
|
Ընդամենը |
1995 |
1925 |
2005 |
2022 |
* տվյալները տոկոսներով են
Աղյուսակների տվյալները ցույց են տալիս, որ բոլոր տարիներին էլ բավականին մեծ թիվ են կազմում սիրտանոթային, նյարդային ևշնչառական օրգանների խրոնիկական հիվանդությունների սրացումների պատճառով կանչերը: Նման երևույթը ցույց է տալիս, որ Երևանիշտապ օգնության կայանը մասնակիորեն իր վրա է վերցրել հիվանդների ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ խրոնիկական այլ հիվանդություններով տառապող անձանց սպասարկման խնդիրը:
Գրականություն
-
Буренков С.П. Великое завоевание октября. Сов. здравоохранение, 1977, 11, с. 3-12.
-
Комаров Б.Д. Организация экстренной специализированной медпомощи. Основы организации экстренной специализированной помощи, 1986, с. 114-171.
-
Лесков Д.С., Колев Н.И., Александров Н.К. Организация медицинской помощи при крупномасштабных промышленных авариях. Военно-мед. ж., 1990, 5, с. 12-14.
-
Петровский Б.В. Организация скорой медицинской помощи в СССР. Доклад на совещании министров здравоохранения социалистических стран. ВНР, Будапешт, 11-12 июня 1974, М., 1974, 16 с.
-
Савин Ю.И., Нефедов В.С., Бредихин В.В. Состояние и пути совершенствования специализированной медпомощи. Военно-мед. ж., 1994, 3, с. 4-12.
15.05.2005 Կարդացեք նաև
15.04.2005
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ