Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում
Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր
Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը:
Մոտեցումը ենթադրում է, որ պետական պատվեր տեղադրող մարմինը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նոմինալ փոխհատուցման չափը կախվածության մեջ է դնում միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակից, որը և համապատասխանում է պետական պատվեր տեղադրող մարմնի կողմից գնվող բժշկական ծառայությունների ցանկալի մակարդակին: Այդ փոխհատուցման էությունը կայանում է ոչ թե ֆինանսավորման կամ չֆինանսավորման մեջ, այլ միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակից տարբերությունների առկայության դեպքում, ֆինանսավորման իրականացում նոմինալ, ցածր կամ բարձր ռեյտինգի մակարդակներին համապատասխան:
Միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը որոշվում է բժշկական հաստատությունների ընդհանուր ցուցանիշների համեմատության սկզբունքով և կատարվում է ամսեկան կտրվածքով: Բժշկական հաստատության ընդհանուր ցուցանիշը (ռեյտինգը) որոշվում է առողջապահական համակարգում առկա թերությունների և խնդիրների, ինչպես նաև բուժման և կառավարման արդյունավետությունը արտացոլող ցուցանիշների միջոցով, որոնք իրենց հերթին բաղկացած են լինելու ենթացուցանիշերից:
Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է ենթադրել, որ իրականությունը արտացոլող ցուցանիշների ու ենթացուցանիշների առկայության դեպքում հնարավորություն կընձեռնվի առողջապահական համակարգի ապագա զարգացումը ուղղել պետությանը ցանկալի ուղիով:
Ելնելով այն հանգամանքից, որ միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը որոշվում է ամսեկան բժշկական հաստատությունների ընդհանուր ցուցանիշների համամատության սկզբունքով, միջին նոմինալ ռեյտինգի մակարդակը տատանվելու է ամեն ամիս բժշկական հաստատությունների ընդհանուր ցուցանիշների փոփոխության հետ մեկտեղ: Այս ամենը կնպաստի միջին (նոմինալ) ռեյտինգի պահանջների ամսեամիս բարձրացմանը, քանի որ առկա կլինի բժշկական հաստատությունների միջև խրախուսող ֆինանսավորման համար մրցակցություն, ինչպես նաև թերի ֆինանսավորում ստացածների միջև ձգտում նոմինալ կամ խրախուսող ֆինանսավորում ստանալու: Բժշկական հաստատությունների միջև մրցակցության խրախուսմանը կնպաստի նաև մամուլում և հեռուստատեսությամբ նոմինալ, բարձր և ցածր ռեյտինգի մակարդակ ունեցող բժշկական հաստատությունների ցուցակների հրապարակումը, որը հնարավորություն կընձեռի ներազդելու ՀՀ տարածքում հիվանդների հոսքերի վրա:
Որպես հետևանք, երկարաժամկետ պարագայում բարենպաստ պայմաններ կստեղծվեն այն բժշկական հաստատությունների զարգացման համար, որտեղ առկա կլինի ներքին կառավարման (մենեջմենթի) պատշաճ մակարդակ: Հիմնադիր մարմինները ստիպված կլինեն, բժշկական հաստատություններում, որոնցում կառավարումը կլինի անիրազեկ իր գործունեությանը, քայլեր ձեռնարկել բժշկական հաստատությունների ղեկավարության փոփոխության ուղղությամբ: Իհարկե չի բացառվում պետական պատվեր տեղադրող մարմնի կողմից ներքին կառավարման (մենեջմենթի), տնտեսավարության արդյունավետության, բժշկական օգնության և սպասարկման որակի, ֆինանսավարկային քաղաքականության և այլ ուղղությունների վերաբերյալ բժշկական հաստատություններին խորհրդատվությունների մատուցումը:
Ինչպես կարելի է ենթադրել, պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանշային (ռեյտինգային) ֆինանսավորման հետևանքը կլինի պետության սահմանափակ միջոցների օգտագործման արդյունավետության և նպատակայնության ամսեամիս բարձրացումը:
Ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորումը կարելի է իրականացնել ցանկացած փոխհատուցման մեխանիզմի օգտագործման դեպքում, միայն թե հարցը հանգում է ընտրված ցուցանիշներին և ենթացուցանիշներին:
ՀՀ առողջապահական համակարգում ներկայումս կարելի է առանձնացնել հետևյալ թերությունները՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների անշահագրգռվածությունը բնակչության առողջության բարելավման մեջ, բժշկական հաստատությունների ներքին կառավարման ասպարեզում նոր մոտեցումներին և լուծումներին անտեղյակ լինելը և, որպես հետևանք, բժշկական օգնության ևսպասարկման ցածր մակարդակը, բժշկական հաստատությունների տրամադրության տակ գտնվող ակտիվների ոչ արդյունավետ օգտագործումը, հիմնական միջոցների (ֆոնդերի) մեծ չափերի հասնող մաշվածությունը, վճարովի ծառայությունների գների արհեստական ցածր մակարդակը, բուժական անձնակազմի թվի անհամապատասխանությունը կատարված աշխատանքներին, օրինական աշխատավարձերի մակարդակի ցածր լինելը, բժշկական հաստատություններում ուռճացված անձնակազմերը և այլն: Վերը նշված թերություններին կարելի է ավելացնել նաև առողջապահական համակարգին տրամադրվող սահմանափակ պետական միջոցների անհամապատասխանությունը իրական պահանջներին, մեծ չափի անօրինական հավելավճարները և, որպես հետևանք, բնակչության դժգոհությունը առողջապահական համակարգով:
Եզրակացություն
Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում, վերը նշված թերությունների վերացմանը կարող է հնարավորին չափ նպաստել առաջարկվող բժշկական հաստատությունների ռեյտինգային ֆինանսավորման մեխանիզմը, որը ուղղակի ձևով կախվածության մեջ է դնում բժշկական հաստատությունների ֆինանսական վիճակը այդ թերությունների վերացմանը ուղղված աշխատանքներից:
Գրականություն
- Robert J. Taylor, Susan B. Taylor The AUPHA Manual of Health Services Management (1994). Gaithersburg, Maryland.
- Хорнгрен Ч.Т., Фостер Дж. Бухгалтерский учет: управленческий аспект М.: Финансы и статистика, 1995.
- Immergut E.M. Health Politics: Interests and Institutions in Western Europe. (1992) Cambridge: Cambridge University Press.
- Jaros J. and Kalina K. Czech Health Care System: Delivery and Financing (1998), Paris: Organization for Economic Co-operation and Development.
- Jonsson B. and Musgrove P. Government financing of health care, In: G.J. Schieber (ed.) Innovation in Health Care Financing: Proceedings of a World Bank Conference, 10-11 March 1997 Washington, DC: World Bank.
20.04.2005 Կարդացեք նաև
15.04.2005
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ