Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Վիրաբուժական օգնության մարտավարության կատարելագործումը տեղային բնույթ կրող և լեռնային պայմաններում ընթացող մարտական գործողությունների ժամանակ
Բանալի բառեր. բուժտարահանում, որակավորված վիրաբուժական օգնություն
Արցախյան տեղային բնույթ կրող հակամարտության ժամանակ անձնակազմի բժշկական ապահովման վերլուծությունը անհրաժեշտություն է առաջացնում տեղային պատերազմներում, հաշվի առնելով հիվանդներին և վիրավորներին ցույց տրվող փուլային բուժօգնության մարտավարությունը, մշակել ավելի ժամանակակից ռազմաբժշկական մեթոդներ եւ եղանակներ:
Մեր վարած պատերազմի փորձի վերլուծությունը ցույց տվեց, որ ռազմաբժշկական համադրույթի բացակայության պատճառով հնարավոր եղավ ընդունել միայն իրավիճակային օպերատիվ որոշումներ, և այդպիսի ցածր մակարդակի բուժապահովումն ուղղակիորեն բերեց չհիմնավորված սանիտարական կորուստների:
Արցախյան պատերազմում, ունենալով միայն խորհրդային միության զինված ուժերի 2-րդ Համաշխարհային և Աֆղանստանի պատերազմների փորձը, առաջացան մի շարք խոչընդոտներ: Նախորդ փորձի հիմնական մոտեցումները և փուլային բուժտարահանման համակարգի սկզբունքները չարդարացրին իրենց մեր վարած պատերազմում, և այդ իսկ պատճառով ունեցանք բավականին մեծ սանիտարական կորուստներ:
Ներկայիս Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մարտական կիրառման բուժապահովման ժամանակակից բուժտարահանման համակարգը բաժանվում է երկու մեծ խմբի.
1-ին խումբ` բուժտարահանման համակարգը: Դա բժշկական ծառայության էշելոնների ստեղծումն է, թեթև վիրավորների բուժումը տեղում և փուլային բուժօգնության հսկայական բազայի ստեղծումը [5,6,8-10]:
2-րդ խումբ` ունի ռազմավարական մոտեցում, բժշկական ծառայության միջոցների ուժեղացում, բժշկական պահեստազորի ստեղծում [11,12]:
Այս համակարգը թույլ է տալիս վնասվածք ստացած վիրավորի բուժօգնությունը կազմակերպել փուլերով, որի հետևանքով որակավորված բուժօգնությունը առավելագույնս հնարավոր կլինի կազմակերպել 10-12 ժամ և ավելի ժամանակահատվածում: Վերջինս հանգեցնում է մի շարք լուրջ բարդությունների` բարձրացնելով սանիտարական կորուստների թիվը, իջեցնելով անձնակազմի մարտունակությունը, երկարացնելով բուժման համար պահանջվող ժամկետները:
Բուժտարահանման այս եղանակը նպատակահարմար է կիրառել լայնածավալ պատերազմների ժամանակ, երբ պատերազմական գործողություններին մասնակցում են խոշոր պետությունների մեծ զորամիավորումներ և սանիտարական կորուստների թիվը կարող է հասնել մեծ թվերի, իսկ տեղային բնույթ կրող պատերազմներում մարտին մասնակցում են փոքր զորամիավորումներ և զորախմբեր, որտեղ վիրավորների թիվը լինում է փոքր: Այս դեպքում նպատակահարմար է որակավորված բուժօգնության փուլը առավելագույնս մոտեցնել մարտի դաշտին, զգալիորեն կրճատելով ցուցաբերվող բուժ օգնության ժամանակահատվածը, որը ուղղակիորեն կնպաստի սանիտարական կորուստների նվազեցմանը, հետագա բարդությունների կանխմանը, վիրավորների շուտափույթ ապաքինմանը, բուժման ժամկետների կրճատմանը [3]:
Արցախյան պատերազմի փորձի մասնագիտական վերլուծությունը ցույց տվեց, որ բուժապահովման հանպատրաստից կազմակերպչական ցածր մակարդակը ուղղակիորեն բերում է անձնակազմի մարտունակության անկմանը, և հսկայական չհիմնավորված սանիտարական կորուստների:
Տեղային բնույթ կրող պատերազմներում՝ մասնավորապես լեռնային պայմաններում ընթացող մարտական գործողությունների բուժտարահանման մակարդակում անհրաժեշտ են ժամանակակից բժշկամարտավարական նոր մոտեցումներ, որ հնարավորություն կստեղծեն գործողությունների տարածքում սեղմ ժամկետներում կազմակերպել վիրավորների վիրաբուժական օգնությունը:
Վերջին 15 տարիների ընթացքում այդ հարցին մասնակիորեն անդրադարձել են Չեչնիայի, Հյուսիսային Կովկասի, Արցախի և այլ երկրների տեղային բնույթ կրող հակամարտություններից հետո: Որոշ հեղինակների կողմից մասնակիորեն շոշափվել են առանձին հարցեր, սակայն որակավորված բուժօգնության ամբողջական և հստակ աշխատություններ գրականության մեջ չեն արծածվել, եղածն էլ համընկնում են իրենց երկրի Զ.ՈՒ. բուժապահովման շահերին և ելնում են իրենց երկրի տնտեսական ռեսուրսների հնարավորություններից [1,2,4,7]:
Ուսումնասիրելով գրականության տվյալները և մեր վարած պատերազմում կուտակված բավականին մեծ փորձը, մենք առաջարկում ենք բուժտարահանման համակարգում որակավորված վիրաբուժական և անհետաձգելի մասնագիտական բուժօգնությունը մոտեցնել գործողությունների տարածքին և այն իրականացնել նոր վիրաբուժական հատուկ կառուցվածք ունեցող ստորաբաժանումներում:
Բուժապահովման մարտավարության այս ձևը թույլ կտա ստեղծել ավելի շարժուն վիրաբուժական ստորաբաժանում, որը հնարավոր կլինի արագ տեղակայել ռազմաճակատին մոտ գործողությունների տարածքում: Օրինակ` ԱՄՆ-ի Զ.ՈՒ. MUST փոխարինել է DERMEDS զրահապատված հոսպիտալով: Նման մոդելի ստեղծումը բավականին թանկ է և մեր երկրի համար նպատակահարմար չէ, այն ցուցված է օգտագործել հակատեռորիստական գործողությունների բուժապահովման ժամանակ և ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած աղետների դեպքում նպատակահարմար չեղավ դրանց օգտագործումը: Մեր կողմից առաջարկվող վիրաբուժական ստորաբաժանման կառուցվածքը իրենից ներկայացնուն է ինքնավար գործող վիրաբուժական ստորաբաժանում:
Նոր վիրաբուժական ստորաբաժանումը պահանջվող ուժերի և միջոցների առումով զիջում է առանձին բժշկական ջոկատի (ԱԲՋ), իսկ ֆունկցիոնալ առումով` օպերատիվ գործելու եւ հատուկ առաջադրանք կատարելու տեսանկյունից, գերազանցում է առանձին բժշկական գումարտակի (ԱԲ) հնարավորությունները, և` ցուցաբերվող վիրաբուժական օգնության ծավալով, մոտ է բազմապրոֆիլ վիրաբուժական հոսպիտալին (ԲՎՀ):
Նոր վիրաբուժական հատուկ ստորաբաժանումը իր կառուցվածքում ընդգրկում է 4 հիմնական սրահներ (բլոկներ).
-
Ընդունման-տեսակավորման և ֆունկցիոնալ ախտորոշման սրահ:
-
Վիրահատական սրահ:
-
Հակաշոկային թերապիայի սրահ, ինտենսիվ թերապևտիկ ստացիոնարով:
-
Վիրաբուժական և թերապևտիկ ստացիոնար սրահ:
Վիրաբուժական հատուկ կառուցվածքի նոր ստորաբաժանումը կազմավորվում և համալրվում է զորահավաքային ծրագրերի շրջանակներում մարտական գործողությունների, հատկապես լեռնային պայմաններում (շրջափակունմեր, դժվար և անանցանելի ճանապարհներ, բնակլիմայական պայմաններ) բուժապահովման համակարգում որակավորված և անհետաձգելի վիրաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Առաջարկվող նոր վիրաբուժական կառուցվածքի ֆունկցիոնալ գործունեությունը կազմակերպվում է հատուկ պատրաստվածություն ստացած ուժեղացված բժշկական խմբերի հաշվին: Վիրաբուժական հատուկ ստորաբաժանում ստեղծելու համար լրացուցիչ ֆինանսական և նյութական միջոցներ գրեթե չեն պահանջում, այն բավականին էժան է, սակայն պահանջում է կազմակերպչական և մարտավարական նոր մոտեցումներ: Մեր կողմից առաջարկվող հատուկ կառուցվածքի վիրաբուժական ստորաբաժանումը շարժուն է (գտնվում է անիվների վրա), ֆունկցիոնալ առումով ճկուն է: Այս կառուցվածքի ստեղծումը բխում է մեր բանակի շահերից և մեր պետության տնտեսական հնարավորություններից: Առաջարկվող նոր կառուցվածքի վիրաբուժական միավորը տարբեր օպերատիվ իրավիճակներում կարելի է տեղափոխել ցանկացած օպերատիվ ուղղությամբ, լեռնային պայմաններում որակավորված և անհետաձգելի վիրաբուժական օգնություն իրականացնելու նպատակով:
Գրականություն
-
Арутюнян Б.Н. Новые подходы в медицинском обеспечении Вооруженных сил Республики Армения, Р³ЫП³П³Э µ³Э³П, 1995, 2–5; 15; 115–119.
-
Брюсов П.Г., Щелоков А. Современная концепция военно-полевой хирургии, Врач, 1995, май, с. 14–16.
-
Гайдар Б.В., Иванцов В.А., Сидельников В.О., Русев И.Т., Мадай Д.Ю., Кокоев В.Г., Зиновьев Е. В., Муталибов М.М. К вопросу о необходимости сокращения этапов медицинской эвакуации в условиях локальных войн и вооруженных конфликтов. Военномедицинский журнал 2004, –6, с.4–7.
-
Девяткин А.Е., Зуев В.К., Иванцов В.А., Татарин С.Н., Фокин Ю.Н. Опыт организации квалифицированной и неотложной специализированной хирургической помощи в Вооруженных конфликтах на Северном Кавказе Военномедицинский журнал, 2003,7, с. 13–20.
-
Сидельников В.О. Немедицинская помощь обожженным в локальных войнах и военных конфликтах. Канд. дисс. ... д-ра мед. наук. СПб, 2003, 304 с.
-
Смирнов И.А., О совершенствовании организационной структуры медицинских формирований для работы в военное время. Военномедицинский журнал, 2003,6, с. 29–33.
-
Улунов А.Д., Иванцов В. А., Татарин С. Н. и др. Опыт организации хирургической работы в гарнизонном госпитале в вооруженном конфликте. Военномедицинский журнал, 2000 т. 321, 2, с. 4–11.
-
Чиж И. М., Шелепов А. М., Лобастов О.С. Становление, развитие и пути дальнейшего совершенствования системы лечебно-эвакуационного обеспечения воиск. Военномедицинский журнал, 2001, т. 322, 10, с. 4–14.
-
Чиж И.М., Ларьков А.А., Шелепов А.М., Русев И.Т. Итоги медицинского обеспечения объединенной групировки войск в контртеррористической операции на Севернем Кавказе в 1992–2002 гг. Военномедицинский журнал, 2003,10,с. 4–16.
-
Anderson G. K., A. decade of great progress in Medical readiness. Mil-Med. 1990 Nov., 155 (11): 535-8.
-
Чиж И.М. Организационные основы построения современной системы медицинского обеспечения вооруженных сил, Военномеджурнал, 1996, 1, c. 4–20.
-
Фокин Ю.Н. Основные направления совершенствования квалифицированной и неотложной специализированной хирургической помощи в вооруженном конфликте. Дис. ... докт. мед наук, М., 2001, с. 271.
22.03.2006 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ