Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Երիտասարդ անձանց շրջանում ռեակտիվ հոդաբորբերի որոշ ասպեկտներ
Բանալի բառեր. ռեակտիվ հոդաբորբեր, հիվանդության պատմագիր, սակրոիելիտ, սպոնդիլիտ
Ռեակտիվ հոդաբորբերը ստերիլ, ոչ թարախային բորբոքումներով հոդաբորբեր են, որոնք զարգանում են ի պատասխան արտահոդային վարակի: Ռեակտիվ հոդաբորբ տերմինը առաջարկվել է Էնհովենի և համահեղինակների կողմից 1969թ.: Ներկայումս ռեակտիվ հոդաբորբ ասելով հասկանում ենք միայն այն հոդաբորբերը, որոնք կապված են տարած աղիքային (էնտերոգեն) կամ միզասեռական (ուռոգենիտալ) վարակի հետ և ասոցացվում են HLA B27 հակածնի հետ, ընդ որում ռևմաթոիդ գործոնը արյան շիճուկում բացակայում է:
Ըստ գրականության տվյալների` վերջին տարիներին խիստ արդիական է դարձել ռեակտիվ հոդաբորբի հիմնախնդիրը [1-3]:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը, մեր կողմից ուսումնասիրվել են 18-25 տարեկան արական սեռի 42 հիվանդների հիվանդության պատմագրեր ռեակտիվ հոդաբորբ ախտորոշմամբ:
Հիվանդության կլինիկական արտահայտությունները մեծամասամբ ի հայտ են եկել կրած վարակից (աղիքային կամ միզասեռական) հետո, 1-4 շաբաթվա ընթացքում: Այդ կլինիկական արտահայտությունները կարելի է բաժանել 2 խմբի` հոդային և արտահոդային: Բորբոքային երևույթները հոդերում արտահայտված են եղել չափավոր, նշվել է հոդերում երկարատև կարկամածություն: Հոդերի ախտահարումը, որպես կանոն, կրել է ասիմետրիկ բնույթ, սահմանափակվել է ծնկան, սրունք-թաթային և / կամ ոտնաթաթի հոդերում: Երբեմն հոդաբորբ զարգացել է վերին վերջույթի հոդերում (նախադաստակի և մատների): Հիվանդների 43.4%-ի մոտ հայտնաբերվել է միակողմանի սակրոիլեիտ և / կամ սպոնդիլիտ: Արտահոդային արտահայտություններից հայտնաբերվել են տենդ, նիհարում, կոնյունկտիվիտ, կոլիտ, ուրետրիտ:
Լաբորատոր ախտորոշմամբ սպեցիֆիկ ցուցանիշներ չեն արձանագրվել: Արձանագրվել են ԷՆԱ արագացում և C ռեակտիվ սպիտակուցի բարձրացում: Պարզվել են ռենտգենաբանական առավել բնորոշ նշաններ, ինչպիսիք են`
-
ասիմետրիկ տեղակայումով, սափորի բռնակ հիշեցնող, ոչ եզրային սինդեսմոֆիտներ,
-
ոսկրային ապաճումներ, էնտեզիտի (աքիլլեսյան ջլի և ներբանային փակեղի կպման տեղ) և պերիօստիտի հատվածում,
-
ոսկրերի օստեպորոզ,
-
հոդաճեղքերի հավասարաչափ նեղացում այն հոդերում, որոնք կրում են մարմնի ծանրությունը,
-
ոտնաթաթի մանր հոդերի էրոզիաներ:
Պարբերաբար անհրաժեշտություն է առաջացել տարբերակիչ ախտորոշում անցկացնել Բեխտերևի հիվանդության և ռեակտիվ հոդաբորբի միջև այն դեպքերում, երբ ախտաբանական պրոցեսի մեջ ներգրավված են եղել սրբոսկր-զստոսկրային և ողնաշարի հոդերը: Հարկ է նշել, որ ռեակտիվ հոդաբորբի դեպքում սակրոիլեիտը հանդես է եկել միակողմանի, ասիմետրիկ, այն դեպքում, երբ Բեխտերևի հիվանդության ժամանակ այն երկկողմանի է, սիմետրիկ:
Բուժման ընթացքում բորբոքային պրոցեսի ընկճումը և հոդի ֆունկցիայի վերականգնումը ձեռք է բերվել մեծամասամբ ոչ հորմոնալ հակաբորբոքային միջոցների նշանակումով: Նշանակվել է ընդունված դեղամիջոց` ինդոմետացին (150-200մգ/օրը): Այլ հակաբորբոքային դեղամիջոցի նշանակում (օրինակ` դիկլոֆենակ) պահանջվել է այն դեպքում, երբ առկա է եղել ինդոմետացինի անտանելիություն կամ ոչ բավարար արդյունավետություն: Ասպիրինը և պրոպիոնաթթվի ածանցյալները (իբուպրոֆեն) գնահատվել են պակաս արդյունավետ:
Պրոցեսի խրոնիկական և կրկնվող ընթացքի դեպքում հիվանդության ակտիվությունը ընկճելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնարկել լրացուցիչ թերապևտիկ միջոցառումներ: Ըստ ցուցումների, այն դեպքում, երբ բուժումը ոչ հորմոնալ հակաբորբոքային միջոցներով գնահատվել է ոչ արդյունավետ, կատարվել է կորտիկոստերոիդների ներհոդային ներարկում: Կորտիկոստերոիդների ներքին ընդունման ձևով նշանակումը ռեակտիվ հոդաբորբի ժամանակ գնահատվել է քիչ արդյունավետ:
Մեծամասամբ ռեմիսիան վրա է հասել հիվանդության սկզբից 2-6 ամիս անց: Որոշ հիվանդների, որոնց մոտ չնայած նշանակված ադեքվատ թերապիայի հիվանդությունը կրկնվել է, կամ / և սրացել, կամ / և կրել ձգձգվող ընթացք նշանակվել է սուլֆոսալազին (2-3գ օրը): Հիվանդների այս խմբի մոտ հիվանդության սկզբից 7-10օր հետո նկատվել է վիճակի լավացում: Այս խմբի բացարձակ մեծամասնության մոտ 2-3 շաբաթ հետո վրա է հասել ռեմիսիա: Հարկ է նշել, որ սուլֆոսալազին նշանակվել է 12 հիվանդների:
Այսպիսով, սուլֆոսալազինը` մեր տվյալներով, համարվում է ռեակտիվ հոդաբորբերի բուժման ժամանակ ընտրության պրեպարատ:
Հակաբիոտիկներ ռեակտիվ հոդաբորբերի բուժման ընթացքում գործնականորեն չեն նշանակվել:
Բավականին լուրջ խնդիր է իրենից ներկայացնում ռեակտիվ հոդաբորբերով անձանց բուժման կազմակերպման հարցը, Մասնավորապես, դա վերաբերվում է հետևյալ հիմնախնդիրներին.
-
որտեղ պետք է բուժվի նման հիվանդը,
-
բուժումից հետո ինչպես պետք է իրականացվի դիսպանսեր հսկողությունը, ով պետք դա կատարի,
-
ինչպես պետք է լուծվի տվյալ քանակակազմի փորձաքննությունը:
Գրականություն
-
Кузьмина Н.Н., Никишина И.П., Салугина С.О. Современная стратегия и тактика фармакотерапии ювенильных артритов. РМЖ, 2003, т.11, 7, с. 49–54.
-
Лила А.М. Социально-экономические аспекты лечения ревматических больных. РМЖ, 2001, т.9, 23, с. 1–11.
-
Насонов Е.Л. Перспективы развития ревматологии в XXI веке. РМЖ, 2001, т.9, 23, с. 11–14.
21.03.2006 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ