Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)

Հիպերտենզիվ խանգարումներով հղիների դիաստոլիկ զարկերակային ճնշման շուրջօրյա ռիթմերի ցուցանիշները դոպեգիտով ավանդական և ժամանակաբուժման դեպքում

Բանալի բառեր. կենսաբանական ռիթմեր, ժամանակաբուժում, հղիներ, հիպերտենզիա, դոպեգիտ

Վերջին տարիներին դիտվում է օրգանիզմի պրոցեսների ժամանակից կախվածության (ժամանակակենսաբանություն), հատկապես նրանց ռիթմիկ կառուցվածքի (կենսաբանական ռիթմեր) ուսումնասիրության նկատմամբ մեծ հետաքրքրություն: Տարբեր հաճախականության ռիթմերից 24-ժամյա պարբերականությամբ շուրջօրյա ռիթմը կենդանիների և մարդու հիմնական և առավել ուսումնասիրվածն է [3,4,14,18]: Ժամանակակենսաբանության սկզբունքները այժմ արդեն կիրառվում են որոշ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով (ժամանակաբժշկություն):

Ապացուցված է դեղերի և բուժական միջոցների ազդեցության կախվածությունը ժամանակի գործոնից (քրոնոֆարմակոլոգիա): Գործնական բժշկության մեջ մինչ օրս դեղերի մեծ մասը նշանակվում է առանց հաշվի առնելու նրանց ազդեցության արդյունավետ ժամը [2,6,19]: Գրականության տվյալներով` բոլոր հղիությունների 10-15%-ը ուղեկցվում է զարկերակային հիպերտենզիաներով (ԶՀ): ԶՀ ախտորոշման հիմնական չափանիշը ԶՃ մեծությունն է, որը ժամանակից կախված փոփոխվում է: Ուստի, կարևոր է ճիշտ և օբյեկտիվ մեթոդներով այն գնահատել: ԶՃ ցուցանիշները իրատեսական դարձընելու ցանկությունը բերել է ավտոմատ, երկարատև չափման և գրանցման մեթոդի (մոնիտորինգ) ներդրմանը [12,18]։

Հղիության ընթացքում օգտագործվող սակավաթիվ հիպոտենզիվ դեղերից է դոպեգիտը, որը հանդիսանում է ընտրության դեղամիջոց և թույլատրելի է տևական նշանակման համար, նույնիսկ հղիության I եռամսյակում [8,13]: Հղիների կողմից դոպեգիտի տևական կիրառման անվտանգությունը հաստատվել է ոչ միայն կարճատև, այլ նաև 7 և ավելի տարիների դիտարկմամբ [1,7,20-24]: Հղիության հիպերտենզիվ խանգարումների (ՀՀԽ) ժամանակաախտորոշման և դոպեգիտով ժամանակաբուժման հարցերը դեռևս լուծված չեն:

Արդի բժշկության կարևորագույն խնդիրներից են ՀՀԽ-ի դեպքում ԶՃ շուրջօրյա ռիթմերի որոշումը և ժամանակաբուժման մեթոդի ներդրումը [9,10]։ Այդ մեթոդով հիպոտենզիվ դեղը նշանակվում է առավել արդյունավետ ժամին՝ ելնելով յուրաքանչյուր հղիի ԶՃ շուրջօրյա ռիթմի պարամետրիկ (մեզոր, ամպլիտուդ, ակրոֆազ) և ոչ պարամետրիկ (ՀԲԻ, ՀՄՄԺ, ցերեկ, գիշեր) ցուցանիշներից, հաշվի առնելով նաև դեղի ֆարմակոդինամիկան: Ժամանակաբուժման մեթոդը թույլ է տալիս նվազեցնել ընդունվող դեղաչափը, ուստի նաև՝ կողմնակի երևույթները:

Նյութը և մեթոդները

Մեր կողմից հետազոտվել են ՀՀԽ-ով 60 հղիներ, որոնք բաժանվել են երեք խմբի. ստուգիչ խումբ (1) 23 հղիներ՝ մինչև հիպոտենզիվ բուժում ստանալը, փորձնական առաջին խումբ (2)՝ 21 հղիներ, որոնց նշանակվել է օրական 750-1500 մգ դոպեգիտ՝ առանց հաշվի առնելու ժամանակի գործոնը (բուժման ավանդական մեթոդ) և փորձնական երկրորդ խումբ (3)՝ 16 հղիներ, որոնց դոպեգիտ նշանակվել է ժամանակբուժման մեթոդով 500-750 մգ/օր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հղիի ԶՃ շուրջօրյա ռիթմի պարամետրիկ (մեզոր, ամպլիտուդ, ակրոֆազ) և ոչ պարամետրիկ (ՀԲԻ, ՀՄՄԺ, ցերեկային, գիշերային մեծություններ) ցուցանիշները ընդհանրապես, հատկապես հիպերտոնիայի մակերեսի միջին ժամը (ՀՄՄԺ): Կատարվել են կլինիկական և ֆունկցիոնալ հետազոտություններ, այդ թվում զարկերակային ճնշման մոնիտորինգ TM-2421 (Տոկիո, Ճապոնիա) ավտոմատ չափող և գրանցող սարքով, 3 օր տևողությամբ 30 րոպե ինտերվալով: Կիրառվել է ռիթմերի հայտնաբերման և նրանց պարամետրերի որոշման մաթեմատիկական մոդելավորում (կոսինոր անալիզ)։ Վիճակագրական վերլուծությունը կատարվել է Microsoft Excel-ի Descriptive statistics ծրագրով:

Մոնիտորինգից առաջ կատարվում է ծրագրավորում նույն ֆիրմայի TM-2021 պրոցեսորով, տրվում են չափման պայմանները՝ չափումների ինտերվալը, ամսաթիվը, ժամը: Հետազոտվողը պահում է ինքնահսկման օրագիր, որում գրառվում են ֆիզիկական ակտիվության, հուզական ապրումների, քնի, արթնության և վատ ինքնազգացողության, դեղի ընդունման ժամերի և դեղաչափի վերաբերյալ տվյալները: Մոնիտորինգի ընթացքում հետազոտվողը վարում է սովորական կենսակերպ: Գրանցված տվյալները տեղափոխում են անհատական համակարգիչ և վերլուծվում են համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ։ Առաջնային վերլուծությունը կատարվել է Doctor-pro 2430-13 ծրագրի մեջ ընդգրկված մաթեմատիկական մեթոդներով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ ԶՃ տվյալները մոնիտորինգի ամբողջ ժամանակահատվածի համար և առանձին ցերեկվա, գիշերվա ժամերի համար՝ նշելով ժամն ու ամսաթիվը։ Այդ տվյալների հիման վրա կազմվել են գրաֆիկներ և աղյուսակներ։

Առանձին էջի վրա գրվել են ՍԶՃ-ի, ԴԶՃ-ի առավելագույն, նվազագույն և միջին մեծությունները, նրանց արձանագրման ժամն ու ամսաթիվը։ Կրկնակի վերլուծության նպատակով՝ առաջնային վերլուծության արդյունքներն էլեկտրոնային փոստով ուղարկվել են ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի Մինեսոտայի համալսարանի Ֆրանց Հալբերգի անվ. Ժամանակակենսաբանության կենտրոն, որտեղ կատարվել է ռիթմաչափական վերլուծություն կոսինորի մոդելավորման մեթոդով, հայտնաբերվել են շուրջօրյա ռիթմերը և որոշվել նրանց պարամետրիկ (մեզոր, կրկնակի ամպլիտուդ, ակրոֆազ) և ոչ պարամետրիկ (ՀԲԻ, ԺՀԻ%, ՀՄՄԺ) ցուցանիշները [15-18]։ Հիպերբարիկ ինդեքսը (ՀԲԻ) և ժամանակային հիպերտոնիկ ինդեքսն արտահայտված տոկոսներով (ԺՀԻ%) հիպերտենզիայով ծանրաբեռնվածության ցուցանիշներ են։

ՀԲԻ ցույց է տալիս, թե 24 ժամվա ցիկլում ինչքան է հիպերտոնիայով ծանրաբեռնվածության ինդեքսը։ ԺՀԻ%-ը ցույց է տալիս, թե ամբողջ մոնիտորինգի ընթացքում ԶՃ մակարդակների նորմայի (140/90 մմ ս.ս.) գերազանցումը հետազոտման ամբողջ ժամանակի որ տոկոսն է կազմում: Նշված ցուցանիշները հաշվվում են ՍԶՃ-ի և ԴԶՃ-ի համար առանձին։ ՀՄՄԺ ցույց է տալիս ԶՃ նորմայի վերին սահմանների և այն գերազանցելու կորագծի միջև առաջացած մակերեսի միջինացված ժամը, որն օգտագործվում է քրոնոթերապիայի համար։ Ռիթմաչափական վերլուծության արդյունքները մեզ են ուղարկվել վերը նշված կենտրոնի կողմից էլեկտրոնային փոստով հաջորդ օրը Sphygmochron-ի տեսքով։

Արդյունքները և քննարկումը

Սույն աշխատության մեջ բերված են միայն դիաստոլիկ զարկերակային ճնշման (ԴԶՃ) հետազոտության արդյունքները(Աղյուսակ):


Աղյուսակ. Գեստացիոն հիպերտենզիայով հղիների դիաստոլիկ զարկերակային ճնշման շուրջօրյա ռիթմերի ցուցանիշները

Ցուցանիշ

Խմբեր

M

SE

ՀԽ*

t

p

Մեզոր, մմ ս.ս.

1

70,8

1,7

1-2

0,101

ՈՀ

2

71,0

1,8

1-3

1,058

ՈՀ

3

68,3

1,6

2-3

1,104

ՈՀ

Կրկնակի ամպլիտուդ

1

13,3

1,2

1-2

0,429

ՈՀ

2

12,6

1,2

1-3

2,167

0,021

3

20,1

2,9

2-3

2,384

0,014

Հիպերբարիկ ինդեքս

1

50,6

10,9

1-2

0,569

ՈՀ

2

62,1

17,0

1-3

1,900

0,033

3

26,3

6,7

2-3

1,955

0,031

Ժամանակային հիպերտոնիկ ինդեքս, %

1

45,0

2,2

1-2

1,089

ՈՀ

2

39,0

5,0

1-3

3,649

0,001

3

24,7

5,1

2-3

1,995

0,027

Ցերեկ, մմ ս.ս.

1

74,9

1,6

1-2

0,193

ՈՀ

2

75,3

1,7

1-3

0,166

ՈՀ

3

74,5

1,8

2-3

0,345

ՈՀ

Գիշեր, մմ ս.ս.

1

65,8

1,9

1-2

0,234

ՈՀ

2

65,1

2,2

1-3

2,663

0,006

3

59,1

1,6

2-3

2,226

0,016

Ցերեկ/գիշեր, %

1

13,1

2,1

1-2

0,593

ՈՀ

2

14,8

1,8

1-3

2,144

0,021

3

21,8

3,4

2-3

1,799

0,044

Ակրոֆազ, ժամ

1

16,6

0,5

1-2

0,136

ՈՀ

2

16,7

0,4

1-3

0,108

ՈՀ

3

16,7

0,7

2-3

0,003

ՈՀ

ՀՄՄԺ

1

23,0

1,3

1-2

1,693

0,050

2

25,7

0,9

1-3

1,155

ՈՀ

3

20,5

1,8

2-3

2,627

0,010


ՀԽ* - համեմատվող խմբեր, ՈՀ - ոչ հավաստի

Աղյուսակից երևում է, որ ստուգիչ (1) և փորձնական առաջին (2) խմբերում ԴԶՃ-ի շուրջօրյա ռիթմի մեզորները գրեթե նույնն են, իսկփորձնական երկրորդ (3) խմբում այն նվազում է միջին թվերով, սակայն տարբերությունը հավաստի չէ: Ռիթմի կրկնակի ամպլիտուդը (2) խմբում հավաստի չի տարբերվում ստուգիչ խմբից (1), իսկ (3) խմբում հավաստի մեծացել է ինչպես (1), այնպես էլ (2) խմբի նկատմամբ, որը խոսում է օրգանիզմի առավել արտահայտված հարմարվողականության մասին:

ՀԲԻ և ԺՀԻ%-ը ոչ հավաստի են փոխվում փորձնական առաջին խմբում (2) ստուգիչ խմբի նկատմամբ (1), իսկ փորձնական երկրորդխմբում (3) հավաստի նվազում են ինչպես (1), այնպես էլ (2) խմբերի նկատմամբ։ Ցերեկային մեծությունների փոփոխություններըհավաստի չեն։ Գիշերային մեծությունները փորձնական առաջին խմբում (2) ոչ հավաստի նվազում են ստուգիչ խմբի (1) նկատմամբ, փորձնական երկրորդ խմբում (3) հավաստի նվազում են ինչպես (1), այնպես էլ (2) խմբի նկատմամբ։ Գիշերային մեծություններինվազման աստիճանը ցերեկայինների նկատմամբ արտահայտված տոկոսներով (Ց/Գ%) հավաստի փոփոխության չի ենթարկվում (2) խմբում (1)-ի նկատմամբ։

Փորձնական երկրորդ խմբում (3) ժամանակաբուժման արդյունքում Ց/Գ%-ը հավաստի մեծացել է ինչպես (1), այնպես էլ (2) խմբերի նկատմամբ։ Ակրոֆազները բոլոր խմբերում գրանցվել են 16.00-17.00 ժամերի միջակայքում։ Անհրաժեշտ է նշել, որՀՄՄԺ-ի ժամերը չեն համընկնում ակրոֆազների ժամերին երեք խմբերում էլ: Սակայն տեղին է նշել, որ ավանդական բուժման (2) դեպքումՀՄՄԺ ցերեկային քառորդից (12.00-18.00) հավաստի տեղափոխվել է գիշերային քառորդ (00.00-06.00), որը պետք է համարելբացասական երևույթ, իսկ ժամանակաբուժման դեպքում ուշ երեկոյան ժամից (23.00) փոխվել է վաղ երեկոյան ժամ (20.30):

Զարկերակային հիպերտենզիայի դեպքում ԶՃ շուրջօրյա ռիթմերի գնահատումը թույլ է տալիս տարբերակված մոտեցում ցուցաբերելդեղաչափերի ընտրությանն ու նրանց նշանակման ռեժիմին՝ քրոնոթերապիայի սկզբունքների համաձայն։ ԶՃՄ-ի միջոցով հնարավոր է ճիշտգնահատել հիպոտենզիվ թերապիայի համապատասխանությունը, առանձնացնել չկարգավորվող հիպերտենզիայի դեպքերը և ԶՃ չափիցավելի նվազումը, որն առաջանում է դեղաչափի ավելցուկից։ ԶՃՄ-ի ցուցանիշների միջոցով հնարավոր է կանխատեսել ՀՀԽ-ի հետագաընթացքը։ Բոլոր դեպքերում ՀՀԽ պետք է բուժել անհատական բուժման սկզբունքով՝ հաշվի առնելով ԶՃՄ-ի տվյալները [5]։ Քրոնոբուժումըթույլ է տալիս հասնել ԶՀ-ի արդյունավետ իջեցման [11]:

Ամփոփելով արդյունքները` կարող ենք եզրահանգել, որ ժամանակաբուժումն իր հիպոտենզիվ արդյունավետությամբ չի զիջումավանդական բուժմանը: Միևնույն ժամանակ ժամանակաբուժման առավելությունն այն է, որ վերջինիս դեպքում մոտ երեք անգամ նվազումէ ընդունման դեղաչափը, դեղի կողմնակի երևույթները։ ԶՃ նվազումը տեղի է ունենում ավելի սահուն կերպով, որն ավելինպատակահարմար է արգանդ-ընկերքային արյան շրջանառության տեսանկյունից։ Ակնառու է ԴԶՃ գիշերային մեծությունների, ՀԲԻ-ի ևԺՀԻ%-ի նվազումը ժամանակաբուժման դեպքում, որը չի նկատվում ավանդական բուժման դեպքում։ Հիպոտենզիվ դեղը ցանկալի է նշանակել երեկոյան ժամերին։

Գրականություն

  1. Ариас Ф. Беременность и роды высокого риска (пер. с англ.). М.: Медицина, 1989, 656 с.
  2. Асланян Н.Л. О хронобиологическом подходе к диагностике и терапии некоторых заболеваний сердечно-сосудистой системы. Тер. арх., 1986, т. 58, 1, с. 45–47.
  3. Асланян Н.Л. Гомеостаз и ритмостаз. Сб. научных трудов и сообщений. НИЗ МЗ РА. Ереван, 1998, с. 269–270.
  4. Асланян Н.Л., Окоев Г.Г., Манукян Л.К., Корнелиссен Ж. Изменения непараметрических показателей артериального давления у беременных, входящих в группу риска по развитию гипертензии. В кн.: Диагностическая медицина. Материалы юбилейной научной конференции, посвященной 20- летию Медицинского объединения Диагностика. Ереван, 2004, с. 41.
  5. Бакшеев В.И., Коломоец Н.М. Клинические и методические аспекты мониторирования артериального давления. ВМЖ, 2001, т. 322, 11, c. 36–38.
  6. Варданян Г. Дж. Биологические ритмы водно-солевого обмена, функционального состояния почек, артериального давления и новые подходы к хронотерапии их нарушений при хронической почечной недостаточности. Дисс. ... док.мед.наук. Ереван, 2001, 300 с.
  7. Венцковский Б.М., Запорожан В.Н., Сенчук А.Я., Скачко Б.Г. Гестозы. Руководство для врачей. Медицинское информационное агентство. М., 2005, 312 с.
  8. Гутман Л.Б., Меллина И.М., Лукьянова И.С. Артериальная гипертензия и безопасное материнство. В кн.: Доклады Научно-практической конференции, посвященной лечению и профилактике артериальной гипертензии (Киев, 13-14 мая 2004 г.). Институт кардиологии им. Н.Д. Стражеско АМН Украины, 2004.
  9. Окоев Г.Г, Асланян Н.Л., Халберг Ф., Корнелиссен Ж., Манукян Л.К. Искандарян А.Э., Татевосян М.С., Бархударян С.С., Чилян А.Г. Многосуточное мониторирование артериального давления и частоты сердечных сокращений у практически здоровых беременных. Депонирована в ГЦНМБ от 21.05.04. No Д-27484.
  10. Окоев Г.Г., Манукян Л.К., Асланян Н.Л., Халберг Ф. Алгоритм хронобиологического подхода к тактике ведения беременных. В кн.: Диагностическая медицина. Сборник материалов юбилейной научной конференции, посвященной 20- летию Медицинского объединения Диагностика. Ереван, 2004, с. 121.
  11. Ольбинская Л.И., Хапаев Б.А. Хронотерапевтические аспекты применения различных лекарственных форм нифедипина у больных гипертонической болезнью. Кардиология, 2000, 6.
  12. Шехтман М.М. Руководство по экстрагенитальной патологии у беременных. М.: Изд. Триада-Х, 2003, 813 с.
  13. Chobanian A.V., Bakris G.L., Black H.R., Cushman W.C., Green L.A., Izzo J.L. Jr., Jones D.W., Materson B.J., Oparil S., Wright J.T. Jr., Roccella E.J. Seventh report of the Joint National Committee on Prevention, Detection, Evaluation, and Treatment of High Blood Pressure. National Heart, Lung, and Blood Institute; National High Blood Pressure Education Program Coordinating Committee, Hypertension, 2003, Vol. 42, 6, p. 1206-52.
  14. Cornelissen G. et al. Health watch 3. Dedicated to E. Bakken on his 80th birthday. Halberg Chronobiology Center, University of Minnesota, Minneapolis, USA, 2004, 32 p.
  15. Halberg F. Chronobiology. Ann. Rev. Physiol., 1969, vol. 31, p. 675-725.
  16. Halberg F., Halberg J., Halberg F., Halberg E. Reading, writing, rithmetic and rhythms: a new relevant R in the educative process, Perspect. Biol. Med., 1973, Vol. 17, 1, p. 128-141.
  17. Halberg F., Ahlgren A., Haus E. Circadian systolic and diastolic hyperbaric indices of high school and college students, Chronobiologia, 1984, vol. 11, 3, p. 299-309.
  18. Halberg F. et al. Chronobiologic blood pressure assessment with a cardiovascular summary, the sphygmochron. In: Blood pressure measurements. W. Meyer-Sabellek et al. (Eds.) Steinkopff Verlag Darmstadt, 1990, p. 297-326.
  19. Halberg F., Cornelissen G., Schwartzkopff O., Bakken E.E. Self-organized system time: An interdisciplinary discussion of the modeling of living systems based on internal rhythms, Neuroendocrinol. Lett., 2002, Vol. 23, 3, p. 262-265.
  20. Leather H.M., Humpreys D.M., Baker P.B. et al. Controlled trial of hypotensive agents in hypertension in pregnancy, Lancet, 1968, 1, p. 488.
  21. Mushambi M.C., Halligan A.W., Williamson K. Translated into Russian. Последние достижения в области патофизиологии и лечения преэклампсии (обзорная статья, часть 1). British J. Anaesthesia, 1996, Vol. 76, p. 133-148.
  22. Redman C.W.G. Fetal outcome in trial of antihypertensive treatment in pregnancy, Lancet, 1976, vol. 2, p. 753-756.
  23. Technical Bulletin. An educational aid to obstetrician-gynecologist. Hypertension in pregnancy. Translated in Russian. 219, January 1996. 15 p.
  24. Wide-Swensson D., Montan S., Arulkumaran S., Ingemarsson I., Ratnam Sh.S. Effect of methyldopa and isradipine on fetal heart rate pattern assessed by computerized Cardiotocography in human pregnancy, Am. J. Obstet. Gynecol., 1993, Vol. 169, 6, p. 1581-1585.

Հեղինակ. Մ.Գ. Շահինյան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2006 (28)23-28
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օբստրուկտիվ ազոոսպերմիա. վարման ժամանակակից մոտեցումները (գրականության տեսություն)

Բանալի բառեր. օբստուկտիվ ազոոսպերմիա (ՕԱ), անպտղություն, վարիկոցելե, օգնող ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներ (ՕՌՏ)
Ներածություն: Օբստրուկտիվ ազոոսպերմիան (ՕԱ) դա էակուլյատում և հետէակուլյացիոն մեզում սպերմատոզոիդների և սպերմատոգենեզի բջիջների բացակայությունն է` պայմանավորված սերմնատար ուղիների երկկողմանի օբստրուկցիայով: Անպտղության բոլոր պատճառների մեջ` այդ թվում նաև կանացի և չպարզաբանված բնույթի, ՕԱ-ն կազմում է մոտ 1,5% [16]: Իր պատճառագիտությամբ և բուժման առանձնահատկություններով ՕԱ-ն արական անպտղության մյուս պատճառների մեջ ունի առանձնահատուկ տեղ...

Ուրոլոգիա
Կարծրամաշկության դասակարգումը, տարածվածությունը և ախտածագումնային ընդհանուր մեխանիզմները

Բանալի բառեր. կարծրամաշկություն, համախտանիշ, դասակարգում
Համաձայն ժամանակակակից պատկերացումների կարծրամաշկություն տերմինը միավորում է կարծրամաշկային խմբի հիվանդությունների լայն շրջանակ` համակարգային և օջախային կարծրամաշկությունից մինչև մակածված (ինդուցված) ձևերը և կեղծ կարծրամաշկությունը [6,10,13,17]: Պետք է նշել, որ 20-րդ դարի երկրորդ կեսում կարծրամաշկության մասին զարգացման տեսությունը մեծ էվոլյուցիա վերապրեց...

Գրգռված աղու համախտանիշի բուժումը

Բանալի բառեր. աղի, համախտանիշ, ախտորոշում, բուժում
Գրգռված աղու համախտանիշը (ԳԱՀ) սահմանվում է որպես որովայնային ցավ, կամ ապաբարեհարմարություն (discomfort)` աղու սովորությունների խանգարումով, որևէ մեխանիկական, կենսաքիմիական կամ բորբոքային պատճառի բացակայության պայմաններում: ԱՄՆ-ում բնակչության մոտ 10-15% տառապում է ԳԱՀ-ից, և կանայք ավելի հաճախ են ունենում այդ ախտանիշները, քան տղամարդիք: Ախտորոշումը հիմնվում է կլինիկական ախտանիշների վրա [1,74]...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ օզոնաթերապիայի կիրառումն արյան ռեոլոգիական հատկությունների կարգավորման նպատակով

Բանալի բառեր. արյան ռեոլոգիական հատկություններ, օզոնաթերապիա, լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա
Լեղաքարային հիվանդությունը պատկանում է ստամոքս-աղիքային համակարգի առավել տարածված հիվանդությունների թվին: Ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում լեղաքարային հիվանդությունը հանդիպում է բնակչության տարբեր տարիքային խմբերում (10-50%) և առկա է հիվանդության աճի արտահայտված միտում [1,3]: Այն գերազանցապես հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ընդ որում տարեց (60-74 տարեկան) և ծերունական (75-89 տարեկան) տարիքի անձիք կազմում են հիվանդների 50%-ը...

Վիրաբուժություն Ներզատաբանություն
Սրտամկանի հիբերնացիայի և ստանինգի զարգացման մեխանիզմները

Բանալի բառեր. սրտամկան, հիբերնացիա, ստանինգ, իշեմիա, ռեպերֆուզիա
Համաձայն ժամանակակից պատկերացումների` նեկրոզից բացի իշեմիային ի պատասխան սրտամկանում կարող են զարգանալ 3 ախտաֆիզիոլոգիական ֆենոմեններ` իշեմիկ նախապայմանավորում, հիբերնացիա և ստանինգ: Իշեմիկ նախապայմանավորումը (անգլ.` ischemic preconditioning) (ԻՆ) սրտամկանի` նախորդող կարճատև իշեմիայի միջադեպերից հետո նոր գրոհին առավել հաջող դիմակայելու ունակությունն է...

Սրտանոթաբանություն
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների էթիոլոգիական կազմը բազմապրոֆիլ ստացիոնարի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Բանալի բառեր. պրոբլեմային մանրէներ, ներհիվանդանոցային ինֆեկցիաների բազմաէթիոլոգիական բնույթը, համաճարակաբանական դինամիկ հսկողություն, մանրէաբանական հետազոտություն
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների (ՆՀԻ) զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է նրանց լայն տարածվածությամբ աշխարհի բոլոր երկրներում, հիվանդության նոզոլոգիական ձևերի բազմաէթիոլոգիական բնույթով և հարուցիչների պոլիօրգանային տեղակայմամբ, բուժական և հակահամաճարակային միջոցառումների ցածր արդյունավետությամբ, բարձր սոցիալ-տնտեսական կորուստներով [1]...

Վարակաբանություն Ինտենսիվ թերապիա
Ծնկան հոդի դեֆորմացնող արթրոզի բուժման մեջ արթրոսկոպիկ վիրահատության և հիալուրոնաթթվի պրեպարատների համակցված օգտագործումը

Բանալի բառեր. արթրոսկոպիա, ծնկան հոդի դեֆարթրոզ, հիալուրինաթթու

Դեֆորմացնող արթրոզը հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ պոլիէթիոլոգիկ հիվանդություն է, կապված հոդաճառում հոմեոստազի առաջնային խանգարման հետ, որն էլ բերում է հոդաճառի լրիվ կամ մասնակի քայքայմանը՝ հոդը կազմող հյուսվածքների ոչ սպեցեֆիկ բորբոքային – պրոլիֆերատիվ - դեգեներատիվ փոփոխություններով և դրսևորվում է ցավերով ու հոդի ֆունկցիայի խանգարմամբ: Հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններին զուգընթաց դիտվում են նաև փոփոխություններ ոսկրերի, հոդաշապիկի, կապանների, սինովյալ թաղանթի և մենիսկների կողմից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կարպալ թունելի համախտանիշ. հեռանկարները և իրականությունը Հայաստանում

Բանալի բառեր. կարպալ թունելի սինդրոմ, կարպալ թունելի ճնշում, պարբերական հիվանդություն

Կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան միջնակ նյարդի կոմպրեսիան է կարպալ խողովակում:

Առաջին անգամ այս վիճակը նկարագրվել է 1854թ. Ջեյմս Պեջետի կողմից մի հիվանդի մոտ, ով ունեցել է ճաճանչոսկրի դիստալ կոտրվածք [7]: Այնուհետև` 1913թ. ֆրանսիացի նյարդաբաններ Պիեռ Մարին և Չարլզ Ֆոքսը նկարագրել են միջնակ նյարդում տեղի ունեցող փոփոխությունները՝ թենարի երկկողմանի ապաճում (ատրոֆիա) ունեցող հիվանդի դիահերձման հիման վրա...

Նյարդաբանություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված է նդոպրոթեզի քառակի ռևիզիոն արթրոպլաստիկա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդը, ծնված 1974թ., ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն 23.03.05-ին հետևյալ ախտորոշմամբ. վիճակ աջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներում բազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ճաճանչոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների բուժումը

Բանալի բառեր. ճաճանչոսկր, արմնկային հոդ, կոտրվածք, կայուն օստեոսինթեզ

Արմնկային հոդը կազմող ոսկրերի կոտրվածքների մեջ ճաճանչոսկրի վզիկի և գլխիկի կոտրվածքները կազմում են 33,5-35% [1-3]:
Ճաճանջոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների բուժումը համարվում է արդի վնասվածքաբանության լուրջ խնդիրներից մեկը: Առաջարկված կոնսերվատիվ և վիրահատական եղանակները միշտ չէ, որ երաշխավորում են ցանկալի արդյունքներ: Առավել հաճախ օգտագործվում են բուժման վիրահատական եղանակները` գլխիկի հեռացում, մետաղական օստեոսինթեզ կամ վնասված գլխիկի առաջնային փոխարինում տարբեր էնդոպրոթեզներով[13,14,16]...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինքնավնասում

Բանալի բառեր. սեկրետանի համախտանիշ, ռեֆլեկտոր սիմպաթիկ դիստրոֆիա, դաստակի այտուց, ինքնավնասում

Հանդիպում են ինքնավնասման բազմաթիվ դեպքեր, զանազան առարկաների, միջոցների օգտագործմամբ: Նկարագրված են դեպքեր` երբ եղնգային թիթեղի շուրջը մտցնում են զանազան առարկաներ՝ առաջացնելով խրոնիկական պարոնիխիա մշտական թարախահոսությամբ, մեկ այլ դեպքում մաշկին դնելով քիմիական գրգռիչ նյութով վիրակապ, առաջացնում են չլավացող խոցեր կամ վերքեր...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Վիրաբուժական օգնության մարտավարության կատարելագործումը տեղային բնույթ կրող և լեռնային պայմաններում ընթացող մարտական գործողությունների ժամանակ

Բանալի բառեր. բուժտարահանում, որակավորված վիրաբուժական օգնություն

Արցախյան տեղային բնույթ կրող հակամարտության ժամանակ անձնակազմի բժշկական ապահովման վերլուծությունը անհրաժեշտություն է առաջացնում տեղային պատերազմներում, հաշվի առնելով հիվանդներին և վիրավորներին ցույց տրվող փուլային բուժօգնության մարտավարությունը, մշակել ավելի ժամանակակից ռազմաբժշկական մեթոդներ եւ եղանակներ...

Վիրաբուժություն
Երիտասարդ անձանց շրջանում ռեակտիվ հոդաբորբերի որոշ ասպեկտներ

Բանալի բառեր. ռեակտիվ հոդաբորբեր, հիվանդության պատմագիր, սակրոիելիտ, սպոնդիլիտ

Ռեակտիվ հոդաբորբերը ստերիլ, ոչ թարախային բորբոքումներով հոդաբորբեր են, որոնք զարգանում են ի պատասխան արտահոդային վարակի: Ռեակտիվ հոդաբորբ տերմինը առաջարկվել է Էնհովենի և համահեղինակների կողմից 1969թ.: Ներկայումս ռեակտիվ հոդաբորբ ասելով հասկանում ենք միայն այն հոդաբորբերը, որոնք կապված են տարած աղիքային (էնտերոգեն) կամ միզասեռական (ուռոգենիտալ) վարակի հետ և ասոցացվում են HLA B27 հակածնի հետ, ընդ որում ռևմաթոիդ գործոնը արյան շիճուկում բացակայում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սուր ծանր շնչական համախտանիշ: Մաս Բ. Կլինիկան, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը (գրականության ակնարկ)

Բանալի բառերը. սուր ծանր շնչական համախտանիշ, կլինիկա, ախտորոշում, բուժում, կանխարգելում

Այս հոդվածի առաջին մասում բերված են գրականության տվյալներ 2002-2003թթ. մոլեգնած, 8422 մարդկանց ախտահարած և 916 հոգու մահվան պատճառ դարձած վարակային հիվանդության` սուր ծանր շնչական համախտանիշի (ՍԾՇՀ) պատմական հարցերի, հարուցչի աղբյուրների, տարածման մեխանիզմների և վիրուսաբանական ախտորոշման մասին [1]...

Շնչառական համակարգ
Հաշմանդամության անվանակարգման ու դասակարգման որոշ հիմնահարցերի մասին

Բանալի բառեր. հաշմանդամություն, անվանակարգում, դասակարգում, չափորոշիչներ

Գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում հաշմանդամությունը աճի միտում ունի և հաշմանդամության...

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ