Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29)

Վասկուլյար էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների բուժումը նոոտրոպ դեղամիջոցներով

Բանալի բառեր։ էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, նոոտրոպ դեղամիջոցներ, պիրացետամ
Խրոնիկական դիսցիրկուլյատոր կամ վասկուլյար էնցեֆալոպաթիան գլխուղեղի դիֆուզ կամ բազմաօջախային պրոգրեսիվ ախտահարում է, որն արտահայտվում է կլինիակական, նյարդաբանական, նյարդահոգեբանական և հոգեբանական խանգարումներով՝ պայմանավորված գլխուղեղի խրոնիկական անոթային անբավարարությամբ կամ ուղեղի արյան շրջանառության հաճախակի կրկնվող սուր էպիզոդներով (դիսեգմիս, տրանզիտոր, իշեմիկ գրոհ, ինսուլտ):

Գլխուղեղի արյան շրջանառության խրոնիկական հարաճող անբավարարությունը բերում է ուղեղային կառուցվածքային փոփոխությունների (ուղեղի հիպօքսիա՝ նեյրոնների հետագա դեգեներացիա և դեստրուկցիա) և օջախային նյարդաբանական ախտանշանների և հոգեօրգանական համախտանիշի զարգացման։ Բացի այդ մեծահասակների մոտ զարգանում են անոթային պատի բնորոշ տարիքային փոփոխություններ, որոնք վասկուլյար էնցեֆալոպաթիայի էթիոլոգիական գործոնների հետ միասին բերում են համապատասխան կլինիկական պատկերի առաջացման [2,4]։

Վասկուլյար էնցեֆալոպաթիայի հիմնական էթիոլոգիկական գործոններն են ուղեղի անոթների աթերոսկլերոզը, հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարային դիաբետը և նրանց տարբեր զուգակցումները։

Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների պաթոգենեզում մեծ դեր են խաղում նաև նեյրոմետաբոլիկ խանգարումները։ Խրոնիկական հիպօքսիան բերում է նեյրոնների էներգետիկ պոտենցիալի խանգարման, մակրոէներգետիկ միացությունների (ԱՏՖ, ԱԴՖ), կենսասինթեզի իջեցման, նեյրոնալ թաղանթների կառուցվածքային - ֆունկցիոնալ տեղաշարժերի՝ օքսիդատիվ սթրեսի առաջացման, որի արդյունքում զարգանում է դիստրոֆիա և նեյրոնների դեգեներացիա, նեյրոմեդիաստոզային բալանսի խանգարումների և պրոգրեսիվ փոփոխությունների առաջացման նյարդաբանական և հոգեկան ոլորտներում [3,5]։

Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիայի կլինիկական պատկերը ունի հարաճող ընթացք և ըստ սիմպտոմատիկայի արտահայտվածության այն բաժանվում է 3 փուլերի՝ I – սկսզբնական, II – սուբկոմպենսացված, III - դեկոմպենսացված։

 

I  փուլում հիվանդները հիմնականում նշում են ասթենիզացիոն գանգատներ՝ գլխացավ, գլխապտույտ, արագ հոգնածություն, դյուրագրգռություն, էմոցիոնալ լաբիլություն, քնի խանգարում, ինչպես նաև հիշողության իջեցում և այլն։


II  փուլում վերը նշված գանգատները դառնում են ավելի արտահայված, միանում են օջախային նյարդաբանական ախտանիշներ, արտահայտվում են մնեստիկ, ինտելեկտուալ և էմոցիոնալ խանգարումներ։ Այս փուլում ավելի ցայտուն են դառնում պիրամիդալ, էքստրապիրամիդալ, կոորդինացիոն, կոգնիտիվ խանգարումները, որոնք զգալիորեն իջեցնում են հիվանդների սոցիալան և պրոֆեսիոնալ ադապտացիան [3-5]։


III  փուլում պակասում է գանգատների ծավալը, որը պայմանավորված է հիվանդների քննադատության իջեցմամբ իրենց վիճակի նկատմամբ, ավելի ակնառու են դառնում բոլոր նյարդաբանական և նյարդահոգեբանական ախտանիշները, կոգնիտիվ խանգարումները, հաճախ նկատվում են պարոքսիզմալ վիճակներ՝ էպիլեպտիկ նոպաների, ուշաթափության նոպաների ձևով։


Այս փուլում հիվանդները անաշխատունակ են, կտրուկ խանգարվում և դժվարանում է նրանց սոցիալական և կենցաղային ադապտացիան։


Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կլինիկական պատկերի կորիզն են հանդիսանում կոգնիտիվ խանգարումները, որոնց բնորոշ է կլինիկական պատկերի մեծ բազմազանությունը՝ պայմանավորված հիմնականում ճակատային և քունքագագաթային բլթերի ախտահարմամբ։ Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիայով տառապող հիվանդների հաշմանդամության բարձր հաճախականությունը պայմանավորված է ոչ միայն նրանց շարժողական, կոորդինատոր և էքստրապիրամիդալ խանգարումներով, այլ հիմնականում բարձրագույն կեղևային ֆունկցիաների ախտահարմամբ և դրանով էլ հիմնավորվում է կոգնիտիվ խանգարոմների ճշգրիտ և ժամանակին բուժման անհրաժեշտությունը։

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների վաղ ախտորոշումը և ադեկվատ բուժումը այս նոզոլոգիաների արդյունավետ բուժման երաշխիքն են։

Վասկուլյար էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների ֆարմակոթերապիայի հիմնական ուղղություններից մեկը ուղեղի մետաբոլիզմի բարելավումն է և նեյրոպրոտեկտիվ ազդեցության ապահովումը [2,3]։

Այդ նպատակով տվյալ հետազոտության մեջ կիրառվել է պիրացետամ (նոոտրոպիլ), որը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, խթանում օքսիդ-վերականգնման պրոցեսները, ուժեղացնում գլյուկոզի ուտիլիզացիան, բարելավում ուղեղի փոխանակային պրոցեսները, ռեգիոնար արյան շրջանառությունը, բարձրացնում է օրգանիզմի էներգետիկ պոտենցիալը ԱՏՖ-ի մետաբոլիզմի ուժեղացման հաշվին, բարելավում է էներգետիկ պրոցեսները, որոնք բերում են գլխուղեղի հյուսվածքի կայունության բարձրացմանը հիպօքսիայի նկատմամբ [1,4–6]։

Տվյալ հետազոտության մեջ ընդգրկվել են 56–78 տարեկան (միջին տարիքը 67), 57 հիվանդ, որոնցից 25 կին, 32՝ տղամարդ։ Ընդգրկվել են խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումներով տառապող հիվանդներ՝ տարբեր էթիոլոգիական գործոններով՝ հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և նրանց տարբեր զուգակցումները։

Հիվանդությունը ախտորոշվել է կլինիկական, պարակլինիկական, լաբորատոր, ուղեղի մագիստրալ անոթների դուպլեքս-հետազոտության, նեյրովիզուալիզացիոն (գլխուղեղի ԿՏ և ՄՌՏ հետոզոտություններ) մեթոդներով, ինչպես նաև Վեքսլերի՝ կոգնիտիվ ֆունկցիաների վիճակի քննության թեստի և P300-ի՝ կոգնիտիվ դրդված պոտենցիալների մեթոդի օգնությամբ։

Բուժման արդյունավետությունը վերը նշված մեթոդներով գնահատվել է մինչև բուժումը և դրանից հետո ամբուլատոր պայմաններում։

Բոլոր հիվանդները, որոնք ունեին տարբեր աստիճանի արտահայտված գանգատներ՝ վախ, լարվածություն, էմոցիոնալ լարվածություն, հիշողության իջեցում, ուշադրության կենտրոնացման դժվարացում, տրամադրության անկում, խշշոց ականջներում, գլխացավ, գլխապտույտ, անքնություն և այլն, ստացել են պիրացետամ (նոոտրոպիլ) 2400 մգ դոզայով, 2 ամիս տևողությամբ։ Հետազոտված հիվանդների ~ 65%-ը (37 հիվանդներ) նշում էին ինքնազգացողության բարելավում, գանգատների մեղմացում, որը արձանագրվել է նաև օբյեկտիվորեն՝ Վեքսլերի թեստի արդյունքը 37–55 միավորից (միջինը 46) դարձավ 46–70 միավոր (միջինը 58), իսկ P300-ի ցուցանիշը 449–515 մ/վրկ-ից (միջինը 482) դարձավ 389–467 մ/վրկ (միջինը 428)։

Հիվանդների ~ 21%-ը (12 հիվանդներ) նշում էին գանգատների մեղմացում, ինքնազգացողության բարելավում, որը սակայն չարձանագրվեց օբյեկտիվ հետազոտման տվյալներով՝ Վեքսլերի թեստի արդյունքը 45-63 միավոր (միջինը 55), P300-ի ցուցանիշը 439-491 մ/վրկ (միջինը 465), բուժման արդյունքում մնացին նույնը։

Հիվանդներից 8 (~ 14%-ը) բուժման արդյունքում դրական տեղաշարժ չէին նշում, որը չարձանագրվեց նաև օբյեկտիվ տվյալներով՝ Վեքսլերի թեստի արդյունքը` 45–58 միավոր (միջինը 51,5), P300-ի ցուցանիշը 465–495 մ/վրկ (միջինը 480) բուժման սկզբում և վերջում մնացին նույնը (Աղյուսակ)։

 

Աղյուսակ

 Այսպիսով տվյալ հետազոտման արդյունքում կարելի է եզրակացնել՝

 

  1. Նոոտրոպ դեղամիջոցները արդյունավետ են տարբեր գենեզի խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների բուժման համար։

  2. Ֆարմակոթերապիայի արդյունավետությունը կախված չէ հիվանդների տարիքից, խրոնիկական դիացիրկուլյատոր էնցեֆալոպաթիայի գենեզից և էթիլոգիական գործոններից։

  3. Հիվանդների մի մասը հետազոտության արդյունքում նշում էին վիճակի բարելավում, գանգատների մեղմացում, սակայն դա չարձանագրվեց օբյեկտիվ հետազոտությունների տվյալներով։

 

Գրականություն

 

  1. Бурчинский С.Г. Пирацетам: механизмы действия и перспективы применения новых лекарственных форм. Журналпрактического врача, 2002, N3, с. 71–75.

  2. Лившиц Л.Я., Лутошкина Е.Б. К лечению когнитивных нарушений у больных с хронической ишемией мозга, Журналневропатол. психиатр., 2003. Приход. инсульт. Вып. 9, с. 217.

  3. Шприх В.В. Дисциркуляторная энцефало-патия. Иркутск, 1997.

  4. Fondarai J. Clinical efficacy and safety of piracetam in the treatment of chronic cerebrovascular pathology in the eldrly, Geriatrics. 1988, Vol. 11, p.538-541.

  5. Neurochemical and Psychopharmacological Approaches to Cognitive Enhancers. – Kyoto, 1995.   

  6. Комиссаров И.В. Ноотропы: обоснование и результаты клинического применения,  Междунар. мед. журн., 1998, N1, с. 59-63.

Հեղինակ. Հ.Դ. Համբարձումյան Էրեբունի Բժշկական Կենտրոն, Հանրապետական Էպիլետոլոգիայի կենտրոն, ԵրՊԲՀ նյարդաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1. 2007(29) 6-10
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լնդային հեղուկի ֆիբրոնեկտինի պարունակությունը որպես գերաճական երևույթների զարգացման գործոն

Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն...

Ստոմատոլոգիա
Արյան ռեոլոգիական որոշ ցուցանիշների միջև կախվածության կապերի գնահատումը թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ, թոքային հիպերթենզիա, էնդոթելի ախտահարում
Հիմնախնդիրը:
Համաշխարհային գրականության վերջին տվյալների համաձայն թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները (ԹԽՕՀ), ըստ հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշների, գրավում են առաջին տեղերից մեկը [2,3,6]։ Այսօր արդիական կարևորություն ունի այդ հիվանդութունների ոչ միայն բուժման օպտիմալ կազմակերպումը, այլև ԹԽՕՀ-ի բարդությունների` թոքային հիպերթենզիայի (ԹՀ) և խրոնիկ թոքային սրտի (ՔԽՍ) վաղաժամ ախտորոշումը և կանխարգելումը...

Շնչառական համակարգ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ