Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34)
SF-8 համակարգով իրականացված կյանքի որակի գնահատման վերլուծությունը աորտոկորոնար շունտավորման ենթարկված անձանց մոտ
Աորտոկորոնար շունտավորման (ԱԿՇ) վիրահատության ենթարկված անձանց մոտ իրականացվել է կյանքի որակի գնահատում վիրահատությունից 3 ամիս անց ժամանակահատվածում: Հետազոտման նպատակն է եղել պարզել թե նշված ժամանակում որքանով են նրանք վերականգնվում և վերադառնում ակտիվ կենսակերպի, ինչպես նաև համեմատել հետազոտման խմբերում ներգրավված անձանց ըստ կյանքի որակի:
Նյութեր և մեթոդներ
Վիրհատությունները իրականացվել են միջային ստերնոտոմիաի միջոցով, որին զուգահեռ` երակային շունտերի կիրառման դեպքում, իրականացվել է ձախ և/կամ աջ ոտքի սաֆեն երակի ճյուղերի անջատում: Ներքին կրծքաին զարկերակները անջատվել են սկելետոնիզացիոն եղանակով: Ձախ ներքին կրծքային զարկերակը (ՁՆԿԶ) բոլոր դեպքերում անջատվել է ոտիկի վրա (մոտակա հատվածը մնացել է միացած ձախ ենթաանրակաին զարկերակին, իսկ հեռակա հատվածում բիֆուրկացիայից առաջ հատվել է):
Y գրաֆտի կիրառման դեպքում աջ ներքին կրծքաին զարկերակը (ԱՆԿԶ) անջատվել է ազատ գրաֆտի տեսքով (մոտակա և հեռակա հատվածներում հատվել է): Y գրաֆտի կիրառման դեպքում նշվել է ՁՆԿԶ-ի այն հատվածը, որը համապատասխանում է ձախ նախասրտի ականջիկի մակարդակին և այդ հատվածում 7-0 կամ 8-0 պոլիպրոպիլենային վիրաբուժական թելի միջոցով, ԱՆԿԶ-ի մոտակա ծայրը անըդհատ կարի միջոցով միացվել է ՁՆԿԶ-ի կողքին:
Բոլոր վիրահատությունները իրականացվել են արյան արհեստական շրջանառության միջոցով կիրառելով սառը արյունային կարդիոպլեգիա: Հեռակա բերանակցումները շունտերի և կորոնար զարկերակների միջև իրականացվել է 8-0 պոլիպրոպիլենային վիրաբուժական թելի անընդհատ կարի միջոցով: Իրականացվել են շունտի ծայրը կորոնար զարկերակի կողքին կամ սեկվենցիալ (հաջորդական) դեպքում` շունտի կողքը կորոնար զարկերակի կողքին բերանակցումներ: Երակային շունտերի մոտակա ծայրը 7-0 պոլիպրոպիլենային վիրաբուժական թելի անընդհատ կարի միջոցով միացվել է վերել աորտայի առաջային պատին [1–4]:
Հաշվարկման համար օգտագործվել է 0-100 սանդղակը, որը ուղակի չի առնչվում SF-36v2™ Health Survey, SF-12v2™ Health Survey, SF-8™ Health Survey կյանքի որակի գնահատման համակարգերի հետ: Այս թեստային համակարգերը ունեն հաշվարկման տարբեր բալային չափանիշներ, այդ պատճառով 100 բալային սանդղակը կոչված է ստանդարտավորելու և ներկայանալի դարձնելու բոլոր այդ համակարգերը: Սանդղակի 50(10 տիրույթը համապատասխանում է ԱՄՆ-ի բնակչության միջին ցուցանիշին [5]:
Վիրահատությունից 3 ամիս անց SF-8 հարցաշարը առաջարկվել է լրացնել 29 անձանց որոնց մոտ իրականացվել է ԱԿՇ Y գրաֆտի միջոցով` ԱՆԿԶ-ային ազատ գրաֆտի օգտագործմամբ և դասական եղանակով` երբ ՁՆԿԶ-ը բերանակցվել է առաջային վայրէջ զարկերակին և մյուս կորոնար անոթները վերաանոթավորվել են սաֆեն երակի միջոցով:
Վերլուծության ենթարկելով տվյալները սըտացել ենք, որ գնահատման բոլոր սանդղակներով միջին արժեքները ընդհանուր խմբում գտնվում են 50(10 տիրույթում (նկ. 1, 2):

Նկ. 1. ԿՈ գնահատման ցուցանիշների միջին արժեքները ընդհանուր խմբում

Նկ. 2. ԿՈ գնահատման ֆիզիկական և հոգեբանական առողջության գումարային չուցանիշների միջին արժեքները ընդհանուր խմբում
Այստեղից երևում է, որ վիրահատված անձանց ֆիզիկական և հոգեբանական առողջական վիճակը վիրահատությունից 3 ամիս անց համընկնում է հասարակության ընդհանուր առողջական վիճակին և կարող ենք համարել, որ ԱԿՇ վիրահատությունից 3 ամիս անց հիվանդները ամբողջությամբ վերականգնվում են` նախավիրահատական և հետվիրահատական ցավերը այլևս չեն անհանգստացնում:
Կյանքի որակի համեմատական գնահատում իրականցվել է նաև հետազոտվող խմբերի միջև, որպեսզի պարզենք անդրադառնում է արդյոք մեր կոմից կատարված ԱԿՇ վիրահատության եղանակը ԿՈ-ի վրա վիրահատությունից 3 ամիս անց ժամանակահատվածում (նկ. 3,4):

Նկ. 3. ԿՈ գնահատման ցուցանիշների միջին արժեքները դասական խմբում

Նկ. 4. ԿՈ գնահատման ցուցանիշների միջին արժեքները Y գրաֆտ խմբում
Ստացված տվյալների միջին արժեքների միջև իրականացրել ենք վիճակագրական համեմատություն և ստացել ենք, որ ֆիզիկական և հեգեբանական առողջական վիճակով վիրահատությունից 3 ամիս անց նշանակալի տարբերություններ խմբերի միջև չկան (նկ. 5,6):

Նկ. 5. ԿՈ գնահատման ֆիզիկական առողջության ցուցանիշի միջին արժեքների համեմատությունը դասական և Y գրաֆտ խմբերի միջև

Նկ. 6. ԿՈ գնահատման հոգեբանական առողջության ցուցանիշի միջին արժեքների համեմատությունը Դասական և Y գրաֆտ խմբերի միջև
Եզրահանգում
Մեկ ներքին կրծքային զարկերակի (ՆԿԶ) օգտագործմամբ և երկու ՆԿԶ-ի օգտագործմամբ` Y գրաֆտի տեսքով, ԱԿՇ վիրահատության ենթարկված անձանց մոտ վիրահատությունից 3 ամիս անց ժամանակահատվածում ԿՈ առումով նշանակալի տարբերություններ չկան:
ԱԿՇ-ն վիրահատություն տարած հիվանդները վիրահատությունից 3 ամիս անց ամբողջությամբ վերականգնվում են:
Գրականություն
- Tector A.J., Amundsen S.M., Schmahl T.M., Kress D.C., Peter M Total revascularization with T-grafts, 1994, Ann. Thorac. Surg., 57:33–39.
- Barra J.A., Mondine P., Mahlab A., Bezon E., Rukbi I., Slimane A.K., Terky AK [Right internal mammary artery reimplantation into the left internal mammary artery. Y anastomosis. 25 cases, 1991, Ann. Chir., 45:661–666.
- Bical O., Braunberger E., Fischer M., Robinault Fromes Y., Gaillard D., Maribas P., Bouharaoua T., Souffrant G.,Vanetti A Bilateral skeletonized mammary artery grafting: experience with 560 consecutive patients, 1996, Eur. J. Cardiothorac. Surg., 10: 971–975; discussion 976.
- Singh R.N., Sosa J.A. Internal mammary artery: A live conduit for coronary bypass. 1984, J. Thorac. Cardiovasc. Surg., 87:936–938.
- Недошивин А.О., Кутузова А.Э., Петрова Н.Н., Варшавский С.Ю., Перепеч Н.Б., Исследование качества жизни и психологического статуса больных с хронической сердечной недостаточностью, Сердечная недостаточность т. 1, N 4, 2000.
15.03.2008
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAEezGr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ