Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Մեծ ճարպոնի կիրառումը` ստորին վերջույթների ծածկույթային հյուսվածքների տարածուն դեֆեկտների լրացման նպատակով
Ստորին վերջույթների հյուսվածքային դեֆեկտների ծագումնաբանությունը խիստ բազմազան է, սակայն ամենից հաճախ հանդիպում են վնասվածքային բնույթի դեֆեկտներ: Բարձր էներգիայի վնասվածքները որպես կանոն բերում են վերջույթների խողովակավոր ոսկրերի բաց բազմաբեկորային ծանր կոտրվածքների, որոնք իրենց հերթին հիմնականում ուղեկցվում են փափուկ հյուսվածքների տարածուն սալջարդներով և մաշկի տարածուն դեֆեկտներով: Մինչ օրս հայտնի են տարբեր բնույթի կղզյակային և ազատ անոթավորված հյուսվածքային տրանսպլանտատներ, որոնք լայնորեն կիրառվում են նմանատիպ դեֆեկտները լրացնելու նպատակով:
Նրանց կիրառումը շատ արդյունավետ է և հնարավորություն է տալիս ոչ միայն վերականգնել ծածկույթային հյուսվածքների ամբողջականությունը, այլ նաև ստեղծել նպաստավոր պայմաններ ոսկրերի սերտաճման համար: Լիարժեք սնուցվող ծածկույթային հյուսվածքներն անհրաժեշտության դեպքում հնարավոր են դարձնում նաև ոսկրային դեֆեկտների ռեկոնստրուկցիան Իլիզարովի մեթոդով, քանի որ լիարժեք ոսկրային ռեգեներատի առաջացումը զգալիորեն պայմանավորված է փափուկ հյուսվածքների սնուցման աստիճանով: Առանձին դեպքերում, երբ փափուկ հյուսվածքային դեֆեկտները գերազանցում են 250-300սմ Ա չափերը, լայնորեն կիրառվող մաշկա-փակեղային, մկանային և մաշկա-մկանային աուտոտրանսպլանտատները չեն բավարարում դեֆեկտների լրացման պահանջներին: Նման դեպքերում, առավել նպատակահարմար է կիրառել մեծ ճարպոնի փոխպատվաստումը` համակցելով փեղեքված մաշկային պլաստիկայի հետ:
Մենք, ստորին վերջույթների փափուկ հյուսվածքների տարածուն դեֆեկտների լրացման նպատակով, 3 հիվանդների մոտ կիրառել ենք մեծ ճարպոնի ազատ տեղափոխում աջ ստամոքս-ճարպոնային զարկերակի և նրան ուղեկցող երակների սնուցող ոտիկների վրա: Բոլոր դեպքերում տրանսպլանտատի ձևավորումը իրականացրել ենք ընդհանուր վիրաբուժական խմբի օգնությամբ: Շնորհիվ իր զգալի չափերի, լիարժեք սնուցման, փափկության և էլաստիկության մեծ ճարպոնը հնարավորություն է ընձեռնում լիարժեք ծածկելու նույնիսկ ամենաբարդ ռելիեֆ և մեծ մակերես ունեցող ծածկույթային հյուսվածքների դեֆեկտները:
Սնուցող ոտիկի երկարությունը և անոթների բավարար տրամագիծը, հնարավոր են դարձնում անոթային բերանակցման ձևավորումը դեֆեկտից զգալիորեն պրոքսիմալ` առողջ հյուսվածքների սահմաններում: Այս հանգամանքը նվազեցնում է անոթային խցանումների հավանականությունը: 2 հիվանդների մոտ, ճարպոնի սնուցող զարկերակը բերանակցվել է մակերեսային ազդրային զարկերակի, իսկ 1-ի մոտ` հետին մեծ ոլոքային զարկերակի հետ, ծայրը-կողքին բերանակցումով: Բոլոր դեպքերում կիրառվել է մաշկային ազատ պլաստիկա փեղեքված մաշկալաթով:
2 հիվանդների մոտ ճարպոնով ձևավորվել են ծածկույթային հյուսվածքներ մեծ հոդերի պրոյեկցիայով (ծնկան և սրունք-թաթային հոդեր), որը թույլ է տալիս խուսափել հետվնասվածքային սպիական կոնտրակտուրաներից: Որևէ բարդություն դոնորական շրջանի կողմից չենք նկատել, աղիների պարեզը կրել է ժամանակավոր բնույթ և ինքնաբերաբար լուծվել է 24 ժամվա ընթացքում:
Եզրակացություն – այսպիսով, ստորին վեջույթների վնասվածքային ծագման փափուկ- հյուսվածքային դեֆեկտների լրացումը մեծ ճարպոնի օգնությամբ, հնարավորություն է տալիս վերականգնել լիարժեք ծածկույթային հյուսվածքներ, խուսափելով հոդերի հետվնասվածքային սպիական կոնտրակտուրաներից, և ստեղծել բարենպաստ պայմաններ ոսկրերի սերտաճման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռեկոնստրուկցիայի համար:
01.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ