Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Գանգուղեղային վնասվածքների սուր փուլի համակարգչային շերտագրման դինամիկ հսկողությունը և բուժման ռազմավարությունը` հետազոտության արդյունքներից ելնելով

Գանգուղեղային վնասվածքները ժամանակակից նյարդավիրաբուժության ամենաարդի հիմնահար­ցե­րից մեկն են: Հայտնի հետազոտական եղանակներն օգնում են ախտորոշումը ճշտելուն: Կատարված հե­տա­զոտությունն ամրագրում է հիվանդության ընթացքի միայն տվյալ պահը, չի ապահովագրում դինամիկ զարգացումից` ստեղծելով սխալ տեսակետ: Այդպիսի հետազոտություն է գլխուղեղի համա­կարգչային շերտագրումը (ՀՇ):

 

Մեր կողմից դիտարկվել են  գանգուղեղային վնասվածքներով 28 հիվանդներ, որոնց մոտ կլինիկա ընդունվելուց մոտ 1-2 ժամ անց, իսկ վնասվածք ստա­նալուց հետո 1-3 ժամ անց կատարվել է գլխուղեղի ՀՇ հետազոտություն:


Բոլոր հիվանդների վիճակն ընդունման պահին եղել է ծանր, գիտակցությունը խանգարված է եղել սոպորի կամ կոմա I-II մակարդակով: Գլազգոյի սանդղակով դասվել են 8-9 բալի սահմաններում: Ընդունման պահին բոլոր հիվանդների մոտ հիվան­դությունը որակավորվել է որպես ծանր գան­գուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ` ցողունի առաջնային ախտահարումով:

 

Ներգանգային տարածքների վիզուալիզացիայի նպատակով կատարվել է գլոխուղեղի ՀՇ հետազոտություն: Հայտնաբերվել են գլխուղեղի այտուց 12, կեղև-կիսա­գնդային սալջարդ թիթեղանման սուբդուրալ հեմա­տո­մայով – 3, թիթեղանման էպիդուրալ հեմատոմա – 4, ներուղեղային արյունազեղում սալջարդի օջախի ձևով, արյունազեղում ուղեղի ցողունի շրջանում – 5 դեպքերում: Հիվանդների մոտ վիրաբուժական բուժում պահանջող ախտաբանական վիճակ չի հայտնա­բերվել:


Հիվանդանոց ընդունվելուց 12-14 ժամ անց, կամ վնասվածք ստանալուց 12-17 ժամ անց կատարվել է գլխուղեղի կրկնակի ՀՇ հետազոտություն: Այն հայտնաբերել է էպիդուրալ հեմատոմա 3, սուբդուրալ հեմատոմա – 7, կոնտուզիոն օջախի ավելացում 7, 7 դեպքերում եղել է անփոփոխ, մեկում նկատելի են դարձել բազմաթիվ իշեմիայի օջախներ ճարպային էմբոլիայից հետո, 3-ում` սուբարախնոիդալ արյունա­զեղում: Երկրորդ անգամ կատարված ՀՇ հետա­զոտությունը ցույց է տվել հիվանդության դինամիկ զարգա­ցումը, որն արտահայտվել է նշված ախտա­բանական փոփոխությունների առաջանալու ձևով:


Այսպիսով` գանգուղեղային վնասվածքներով հի­վանդ­ների հետազոտման պլանում ՀՇ հետա­զո­տությունը ունի անգնահատելի նշանակություն: Այն ֆիքսում է ներգանգային փոփոխությունները նշված պահին: Հիվանդության հետագա ընթացքում այլ փո­փո­խությունների շարունակական դինամիկան չի ապա­հովում:

 

Այդ իսկ պատճառով այն նկատելի դարձնելու, բուժման ռազմավարությունը ընտրելու նպա­տակով անհրաժեշտ է կատարել գլխուղեղի կրկնակի ՀՇ հետազոտություն:Ցանկալի է այն կա­տարել առաջիկա 12 ժամերի ընթացքում: Այն կարող է հայտնաբերել սուր հեմատոմաներ, կոնտուզիոն օջախներ, որոնց անհապաղ վիրաբուժական բուժումը լավագույն միջոցներից մեկը կլինի հիվանդների վիճակի կանոնավորման համար:

 

Հեղինակ. Դ.Ա. Պատրիկյան, Ռ.Վ. Ֆանարջյան, Ա.Ա. Լեբեդևա, Ե.Ա. Բաղդասարյան, Կ.Ն. Մանուկյան Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական և ռադիոլո­գիական բաժանմունքներ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 77-78
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ