Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Որոշ մոտեցումներ պտերիգիումի բուժման վիրահատական եղանակների վերաբերյալ
Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք:
Հիվանդության դեղորայքային բուժումը առայժմ գոյություն չունի, քանի որ վերջինս որպես կանոն անընդմեջ շարունակվող է:
Սակայն վիրահատական միջամտությունը դեռևս չի երաշխավորում հիվանդության լիովին բուժումը, ինչի պատճառով վերջինիս կրկնությունը հանդիպում է բավականին հաճախ և տատանվում է 2-ից մինչև 50%, իսկ ըստ Zauberman–ի` նույնիսկ 88% դեպքերում և ծանրացնում են հիվանդության զարգացման հետագա ընթացքը: Կրկնությունների (ռեցիդիվը) կեսը նկատվում է առաջին չորս ամսում, մնացածը հիմնականում բաժին է հասնում մինչև մեկ տարվա ժամանակահատվածը:
Վիրահատություններից առավել արդյունավետ են համարվում այն միջամտությունները, որոնք ավարտվում են կոնյունկտիվաից եղջերաթաղանթ աճի շրջանում արհեստական պատնեշի (բարիերի) ստեղծմամբ: Որպես պատնեշային տրանսպլանտատ, օգտագործվել է տարբեր տիպի հյուսվածքներ` եղջերաթաղանթ, կոնյունկտիվա, շրթունքի լորձաթաղանթ, մաշկի էպիդերմիս, կերակրափողի լորձաթաղանթ, ամիոնային և ուղեղի կարծաթաղանթ և այլն:
Յուրաքանչյուր եղանակ ունի իր թերությունները: Այսպես եղջերաթաղանթի փոխպատվաստումը տեխնիկապես բարդ է, չկա անհրաժեշտ քանակի դիակային նյութ, վերջինիս կոնսերվացումը սահմանափակ է ժամանակի իմաստով և չի կարող իրականացվել շրջանային պայմաններում:
Սեփական կոնյունկտիվայի օգտագործումը սովորաբար դժվար է, քանի որ արդեն կա կոնյունկտիվաի դեֆեկտ և հիվանդությունը հաճախ ախտահարում է երկու աչքը: Շրթունքի լորձաթաղանթը և մաշկը նպատակահարմար չէ օգտագործել կոսմետիկ տեսակետից: Տարածված վիրահատություններից է պտերիգիումի և կոնյունկտիվաի կպումների արմատական հեռացումից հետո, ակնաճեղքի ներքին անկյան շրջանում առաջացած դեֆեկտի միապահ փակումը բերանի խոռոչի լորձաթաղանթի և եղջրաթաղանթի պերիֆերիկ փոխպատվաստմամբ ըստ ծ.Ը. կցփՍՏՉրՍՈÿ – ի:
Սակայն, հեղինակը ինքը նշում է, որ նախորդ վիրահատություններից հետո, առաջացած կպումների հետևանքով հերթական միջամտությունը, տեխնիկապես ավելի դժվար է, պտերիգիումի պղտոր թաղանթների հեռացման ժամանակ կարող է վնասվել եղջրաթաղանթը, որն էլ հանդիսանում է այն հիմնական բարդությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել վերջինիս եզրային փոխպատվաստում:
Մեր կողմից 43 հիվանդների մոտ ախտորոշվել է զարգացման ընթացքի պտերիգիում (I – II - III աստիճանի), որոնք վիրահատվել են հետևյալ եղանակով` կոնյունկտիվայում լիմբից դեպի աչքի քթային անկյան ուղղությամբ կատարվում է կտրվածք, միկրոսկոպի տակ, սուր եղանակը պտերիգիումի գլխիկի և մարմնի կպման տեղը մանրամասն մաքրվում է պղտորված մասնիկներից, անջատվում և լիարժեք հեռացվում է ենթակոնյունկտիվալ հյուսվածքի հետ, ինչպես նաև հատվում ու հեռացվում է տենոնյան թաղանթի արտաքին շերտը, կատարվում է մանրամասն հեմոստազ և վերքը թողնվում է բաց վիճակում:
Տենոնյան թաղանթի արտաքին շերտի հեռացումը համարում ենք կարևոր, քանի որ մեր կողմից հյուսվածքաբանական հետազոտությունների ժամանակ այստեղ հայտնաբերվել է էլաստոիդ դիստրոֆիայի պատկեր, որը հետագայում նպաստում է պտերիգիումի կրկնմանը: Նման մոտեցման ժամանակ վերքի էպիթելիզացիան ընթանում է դանդաղ ու նեովասկուլյարիզացիան չի տարածվում եղջերաթաղանթի վրա: Պտերիգիումի կրկնություն հանդիպել է 2 դեպքում, որոնք նկատվել են վիրահատությունից 6 և 12 ամիս անց և հանդիպել են մեթոդի տիրապետման սկզբնական հատվածում: Արդյունքները կարելի է համարել գոհացուցիչ, քանի որ պտերիգիումի կրկնությունը հանդիպել է 2,5 անգամ ավելի քիչ, համեմատելով նախկինում 48 պտերիգիումի հեռացման տվյալների հետ (Մակ-Ռեյնոլդսի, Չերմակի եղանակներով), որի ժամանակ դիտվել է 5 դեպք:
Այս միջամտությունը կարող է համարվել ընտրության վիրահատություն, քանի որ տեխնիկապես բարդ չէ, քիչ ծախսատար է և հնարավոր է իրականացնել շրջանային պայմաններում:
Կրկնվող պտերիգիումների 8 դեպքերում կատարվել է շերտ առ շերտ բրեֆոկերատոպլաստիկա, որպես փոխպատվաստանյութ օգտագործելով մահացած պտղի եղջերաթաղանթը, որը մեծահասակների եղջրաթաղանթի հետ համեմատ աչքի է ընկնում ամենաքիչ անտիգենային ակտիվությամբ:
06.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ