Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Սուր միզակապությունը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ
Ներածություն
Հաճախ սուր միզակապությունով հիվանդների մոտ առաջնակի ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղ (ՇՔ): Մեր ստացված տվյալներով մոտավորապես 30% հիվանդների մոտ ախտորոշվում է այդ թվում տեղային տարածված քաղցկեղ կամ նույնիսկ մետաստատիկ հիվանդություն: Տվյալ դեպքերում խնդիր է առաջանում դիֆերենցված մոտեցումներ չափարոշիչների վերաբերյալ: Այսինքն, ինչպիսի վիրահատական միջամտություն պետք է առաջարկել և թե ինչպիսի ժամանակաընթացքում: Վաղուց անցել են ժամանակները, երբ իբրև դերիվացիայի մեթոդ առաջարկվում էր առաջնակի էպիցիստոստոմիան, որովհետև նախևառաջ ստորին միզուղիների դրենավորումը վերցայլային խուղակով չի բերում վերին միզուղիների դրենավորման:
Դա պայմանավորված է այն բանով, որ միզապարկի վզիկի, հետևապես միզածորանների բացվածքների ուռուցքային ինֆիլտրացիայի պատճառով, ինչպես նաև, երբեմն լիմֆադենոպաթիայի առկայության ներքո (որպես կանոն կոնքային անոթների մակարդակին) միզածորանները սեղմված են լինում:
Բացի դրանից վերցայլքային անգամ կարճատև դերիվացիայի ժամանակ առաջանում է միզուկի պրոստատիկ հատվածի ուռուցքային օբլիտերացիա, որը իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում հնարավոր երկրորդային կատարվելիք միջմիզուկային մասնահատման համար, ինչպես նաև բերում է միզապարկի ֆունկցիոնալ տարողության պրոգրեսիվող անկման կամ ի վերջո միզապարկի կնճռոտման: Վերջինս կտրուկ վատացնում է հիվանդի կյանքի որակը` դժբախտաբար բերելով չհանգստացվող տենեզմաների: Այդուհանդերձ, նմանատիպ հիվանդների բուժման համար մեր կլինիկայում ստեղծվել է որոշակի ալգորիթմ:
Նյութերը և մեթոդները
Մեր հետազոտության մեջ ընդգրկվել են 38 հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է շագանակագեղձի տեղային տարածված կամ մետաստատիկ քաղցկեղ և սուր միզակապություն: Քաղցկեղի վերջնական ախտորոշումը և փուլը որոշվել է նախօրոք կատարված տրանսռեկտալ դոպպլեր հսկողության ներքո կատարված բիոպսիայի և կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով: 16 հիվանդի կատարվել է շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում: Մնացած 22 հիվանդի մոտ հակաանդրոգենային բուժման (վիրաբուժական կամ դեղորայքային կաստրացիա) և Ֆոլիի կաթետերով 1 ամիս ստորին միզուղիների դրենավորման արդյունքում միզարձակումը վերականգնվել է: Վերջինս մեր կողմից գնահատվում է ուրոֆլոումետրիայի միջոցով, և մենք համարում ենք օբստրուկցիայի վերացումը այն ժամանակ, երբ միզարձակման առավելագույն արագությունը ≥ 15 մլ/վրկ:
Արդյունքների վերլուծություն.
Մենք համարում ենք, որ միջմիզուկային մասնահատումը (ՄՄՄ) տեղային տարածված կամ մետաստատիկ քաղցկեղի դեպքում կարելի է կատարել ոչ ավելի շուտ, քան երբ ուռուցքային պրոցեսը գտնվում է հսկողության տակ: Որը գնահատվում է PSA – ի ոչ թե ելքային ցուցանիշներով, այլ հակաանդրոգենային բուժման ֆոնի վրա PSA – ի անկման արագությամբ: Ըստ մեր տվյալների մաքսիմալ անդրոգենային բլոկադայով բուժումից 1 ամիս անց PSA<1նգ/մլ - ից:
Ըստ մեր տվյալների հիվանդների 57.8% մոտ տարվող վերոհիշյալ բուժումների դեպքում և Ֆոլեյի կատետրի միջոցով միզապարկի դրենավորման ներքո 1 ամսվա ընթացքում առաջանում է ինքնուրույն միզարձակման հնարավորություն:
Եզրակացություն:
Տեղային տարածված կամ մետաստատիկ շագանակագեղձի քաղցկեղով և սուր միզակապությամբ ոչ բոլոր հիվանդներին է անհրաժեշտ կատարել միջմիզուկային մասնահատում: Բացի այդ միջմիզուկային մասնահատում պետք է կատարել միայն այն դեպքում, երբ ուռուցքային պրոցեսը գտնվում է հսկողության տակ:
11.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ