Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համադրումը տարբեր սեռերի մոտ միզապարկի գերակտիվության դեպքում
Միզապարկի գերակտիվությունը (ՄԳԱ) բավականին տարածված կլինիկական համախտանիշ է համարվում: Անմիզապահության դեմ պայքարի միջազգային ընկերության (ICS) տվյալներով ողջ աշխարհում այս պրոբլեմով տառապում են 50-100 մլն. մարդ: ԱՄՆ-ում ՄԳԱ-ն իր հաճախականությամբ գերազանցում է այնպիսի հիվանդություններին ինչպիսիք են շաքարային դիաբետը, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունը, բրոնխիալ ասթման, և գտնվում է 10 ամենատարածված հիվանդությունների շարքում: Մի շարք հեղինակների տվյալներով հաստատվել է, որ Եվրոպական վեց երկրների չափահաս բնակչության շուրջ 17%-ը ունեն ՄԳԱ-ի ախտանիշներ:
Իսկ Ռուսաստանի Դաշնությունում իմպերատիվ միզարձակություն դիտվում է չափահաս ազգաբնակչության շուրջ 20%-ի մոտ: Ցավոք մեր հանրապեությունում չկան հստակ վիճակագրական տվյալներ ՄԳԱ-ի տարածվածության և հաճախականության վերաբերյալ: Մի շարք տվյալներով հաստատվել է, որ ՄԳԱ ընդհանուր պոպուլյացիայում, մինչև 60 տ. հասակային խմբում, առավել հաճախ դիտվում է կանանց շրջանում, իսկ 60 տ-ից բարձր տարիքային խմբում նկատվում է համախտանշի աճի տենդենցիա տղամարդկանց շրջանում: Սակայն ՄԳԱ-ի ախտանիշները (այն է` հաճախամիզություն, նոկտուրիա, միզարձակման իմպերատիվ ճիգերը) հանդես են գալիս միանման, սեռից անկախ:
ՄԳԱ-ի ախտորոշման մեջ խիստ կարևոր դերակատարություն ունեն համալիր ուրոդինամիկ հետազոտության մեթոդները, որոնք համարվում են միզապարկի լցման և դատարկման ֆունկցիաների գնահատման դինամիկ մեթոդ: Այսպիսի հիվանդների հետազոտության առավել նուրբ և ինֆորմատիվ մեթոդ է համարվում ցիստոտոնոմետրիան, որն առավել ծավալուն ինֆորմացիա է տալիս միզապարկի զգայական և կծկողական ակտիվության վերաբերյալ:
Տվյալ հետազոտության նպատակն է հանդիսացել ուսումնասիրելու ՄԳԱ–ի դեպքում ցիստոտոնոմետրիկ տվյալների առանձնահատկությունները` սեռից կախված: Հետազոտության են ենթարկվել 35 ՄԳԱ–ով հիվանդներ, որոնցից 24-ը (68.6%) կազմել են կանայք, իսկ 11-ը (31.4%)` տղամարդիկ: Ուրոդինամիկ հետազոտությունները կատարվել են DANTEC ապարատի միջոցով: Դետրուզորի ակամա (անկայուն) կծկումնրը դիտվեցին հետազոտության ենթարկված ամբողջ հիվանդներից 12-ի (34.3%) մոտ: Պարզվեց, որ դետրուզորի ակամա կծկման հայտնաբերման հաճախականությունը տարբեր է: Այսպես, եթե տղամարդկանց մոտ այն ի հայտ է եկել 10-ի (83.3%), ապա կանանց շրջանում միայն 2-ի (16.7 %) մոտ:
Պարզվեց նաև, որ տղամարդկանց մոտ ակամա կծկումները, կանանց հետ համեմատած, առաջանում են միզապարկի առավել փոքր լցվածության ծավալի դեպքում, իսկ կծկումների ամպլիտուդան առավել բարձր է: Ցիստոտոնոմետրիայի տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ տղամարդկանց մոտ միզապարկի լցման ծավալները հավաստիորեն ցածր են դետրուզորի առաջին և առավելագույն ակամա կծկումների առաջացման դեպքում: Առավել զգալի տարբերություն ստացվեց առաջին և առավելագույն ակամա կծկումների ամպլիտուդների վերլուծության դեպքում, որը տղամարդկանց մոտ անհամեմատ առավել բարձր է, քան կանանց մոտ:
Միաժամանակ միզապարկի զգացողական ֆունկցիան գնահատող ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համեմատումը, այն է` միզապարկի լցման ծավալը միզարձակման առաջին, նորմալ և առավելագույն ցանկության դեպքում տղամարդկանց և կանանց մոտ շոշափելի տարբերություն չհայտնաբերվեց: Սակայն միզապարկի առավելագույն ցիստոտոնոմետրիկ ծավալը հավաստիորեն ցածր է տղամարդկանց մոտ: Ցիստոտոնոմետրիկ տվյալների գնահատումը արտազատման փուլում նույնպես ցույց տվեց զգալի սեռային տարբերություններ: Տղամարդկանց մոտ ստացվեց ներմիզապարկային զգալի բարձր ճնշում առավելագույն շիթի դեպքում: Տղամարդկանց մոտ առավել բարձր ներմիզապարկային ճնշումը կարելի է բացատրել միզուկային մեծ դիմադրությամբ:
12.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ