Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժումը էնդոլարինգեալ միկրովիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանք­նե­րում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրա­ժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուց­վածքից ելնելով, դժվար է կատարել հետա­զոտություններ և վիրահատական միջամտություններ:

 

Էրեբունի ԲԿ-ի ԼՕՌ բաժնում կոկորդի տարբեր պաթո­լո­գիաների բուժման էնդոլարինգեալ միկրո­վիրա­բուժական մեթոդը ներդրվել է 1993թ-ին: Այդ ընթացքում`1993-2007թթ-ին, կատարվել է 672 վիրա­հա­տություն, որը վիրահատությունների ընդհանուր թվի` 14582, 21, 7% են կազմում:


Առաջին հայացքից, բոլոր ԼՕՌ վիրահա­տությունների շրջանում էնդոլարինգեալ միկրովիրա­հատա­կան միջամտությունները քանակապես շատ չեն, սակայն դրանք լիովին չեն արտահայտում կա­տար­­ված աշխատանքների ծավալները և բար­դությունները, որոնք կախված են հիվանդության ծան­րության աստիճանից, հիվանդների տարիքից, հատ­կապես կրտսեր և կրծքի հասակի երեխաների մոտ, միկրովիրաբուժական գործիքների և բարդ սարքա­վորումների կիրառումից, անզգայացման առանձնա­հատկությունից, լարինգոսկոպիական տվյալների գրանցման անհրաժեշտությունից:


Բոլոր էնդոլարինգեալ միկրովիրահատական միջամտությունները կատարվել են ընդհանուր անզգայացման տակ, հիմնականում էնդոտրախեալ, իսկ երեխեների մոտ հաճախ կիրառվել է թոքերի արհեստական ինժեկցիոն շնչառությունը:


Հիվանդները, վիրահատությունից մեկ օր առաջ, հետազոտվել են և նախապատրաստվել վիրահա­տության: Վիրահատությունների տևողություն չի գերա­զանցել 10-15 րոպեն, բացառությամբ անա­տոմիական անբարենպաստ կառուցվացքով դեպքերի` ողնաշարի պարանոցային հատվածի դժվա­րաշարժություն, ստորին ծնոտի ռիգիդություն, կարճ-լայն պարանոց և այլն:


Որպես օրենք հիվանդները դուրս են գրվել կլինի­կայից վիրահատության հաջորդ օրը: Հեռացված գոյա­ցությունները ուղարկվել են հիստոլոգիական հետազոտության:


Բոլոր հիվանդները վիրահատական միջա­մտությունից հետո մեկ տարի գտնվել են հսկողության տակ:


Վիրահատված հիվանդները ունեցել են հետևյալ պաթոլոգիաները`


  • Նոդոզ բարորակ գոյացություններ (երգչի հան­գույցներ, պոլիպներ, իրական ֆիբրոմաներ, անգ­ի­ո­­ֆիբրո­մաներ, հեմանգիոմաներ, ոչ սպեցիֆիկ գրանուլեմներ)-389 դեպք,
  • Կոկորդի կիստա-128,
  • Կոկորդի պապիլոմատոզ-42,
  • Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտ-62,
  • Նախաքաղցկեղային վիճակներ-26,
  • Կոկորդի չարորակ ուռուցքներ-25:

 

Առաջին խմբի հիվանդների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդությունը ձայնալարի պոլիպն է-157, երկրորդ տեղում են երգչի հանգույցիկները-89, ֆիբրոմաները-39, անգիոֆիբրոմաները-38, հետին­տու­բացիոն գրանուլեմները-36: Այս խմբում հիվանդների 62%-ը կազմել են տղամարդիկ` 31-51տ. (դեպքերի 73%-ի):


Ձայնալարի կիստայով հիվանդների խմբում (128 հիվանդ) 57%-ը կազմում են տղամարդիկ: Ըստ մեր տվյալների, այդ պաթոլոգիան հանդիպում է հաճախ 41-60 տարեկան հասակում (67%): Վիրահատության ժամանակ կատարվել է կիստայի պատի հատում և հիմքի կյուրետաժ:


Կոկորդի պապիլոմատոզի բուժման ժամանակ մեր կլինիկայում կիրառվել է համընդհանուր ճանաչում ունեցող մեթոդը. ուռուցքի հեռացում էնդոլարինգեալ եղանակով, այնուհետև տեղային և ընդհանուր հակավիրուսային իմունոթերապիա: 42 հիվանդներից 18-ը եղել են երեխաներ` 5-14 տարեկան (11 տղա, 9 աղջիկ): 24 մեծահասակ հիվանդներից 14-ը եղել են կանայք: 18 հիվանդների մոտ պապիլոմատոզը ընթացել է վիրահատությունից հետո հաճախակի կրկնումներով, ուստի կատարվել է կրկնակի վիրաբու­ժական միջամտություն` 3-18 ամիս ինտերվալով: Հիվանդ­ների այդ խմբի բուժումը համալրվել է հակա­վիրուսային թերապիա (վիրահատությունից հետո 10 օրը մեկ անգամ): Այդ մեթոդի շնորհիվ բոլոր հիվանդ­ների մոտ դիտվել է դրական արդյունք:


Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով 62 հիվանդ­ների մոտ (38 տղամարդ, 24 կին) կատարվել է կոկորդի լորձաթաղանթի հիպերպլազիայի ենթարկված հատվածի մակերեսային կեղևազրկում, որի արդյուն­քում ունեցել ենք երկարատև դրական ֆունկցիոնալ էֆեկտ (3 տ. դիտարկումների ընթացքում): Կոկորդի նախաքաղցկեղային և չարորակ հիվանդություններով 51 հիվանդների մոտ կատարվել է բիոպսիա, հեռաց­ված հյուսվածքի արագ հիստոլոգիական հետա­զոտություն և ԼՕՌ -ուռուցքաբանի կոնսուլտացիա:


Էնդոլարինգեալ միկրովիրաբուժությունը հնարա­վորություն է ընձեռում ճշտել ուռուցքի չափսերը և տարածվածությունը, հյուսվածաբանական կազմու­թյունը, որից հետո հիվանդների բուժումը շարունակել ուռուցքաբանական դիսպանսերում:


Այսպիսով, կոկորդի տարբեր հիվանդությունների ժամանակ էնդոլարինգեալ միկրովիրաբուժության բարձր էֆեկտիվությունը ակնհայտ է դառնում մեր ներկայացրած բազմամյա փորձի միջոցով: 


Հեղինակ. Ա.Կ. Շուքուրյան, Վ.Ս. Հովհաննիսյան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի քիթ-կոկորդ-ականջա­բա­նության ամբիոն Էրեբունի ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 62-63
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ