Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները
Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվանդությունների վիրահատական մեթոդների կատարելագործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանակին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով: Դժբախտաբար ներկայումս հիմային խոռոչի ախտահարումը բավարար ուշադրության չի արժանանում և մնում է չհայտաբերված, որը դառնում է պատճառ ծանր բարդությունների զարգացման` ինչն էլ հաճախ պահանջում է շտապ վիրաբուժական միջամտություն:
Այս աշխատանքի նպատակը խրոնիկական ռինոսինուսիտների առանձին և բրոնխո-թոքային, օրբիտալ և ներգանգային բարդությունների հետ համակցված ձևերով տառապող հիվանդների արխիվային և կլինիկական նյութի վերլուծությունն է` կիրառելով ախտորոշման ժամանակակից մեթոդները` այն է էնդոսկոպիա, ռինոմիկրոսկոպիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսային ռեզոնաս: Մեր կողմից հետազոտվել են 2003-2008 թթ-ին Արմենիա ՀԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքում ռինոսինուսիտների կապակցությամբ բուժված 250 հիվանդների հիվանդության նկարագիրները:
Հիվանդության վաղեմությունը 6 ամսից մինչև 15տարի: Հետազոտվածների տարիքը տատավում էր 16-78-ի սահմաններում, որոնցից հայմորիտ 55, էթմոիդիտ 36, ֆրոնտիտ 20, հեմիսինուսիտ 67 և 22 պանսինուսիտ: 24 ի մոտ ախտորոշվել էր օրբիտալ բարդություններ , 26 ի մոտ տարբեր տիպի ներգանգային բարդություններ: Հիմային խոռոչին վերաբերվող որևէ ինֆորմացիա չի հայտնաբերվել վերոհիշյալ հիվանդության նկարագրերում: Սինուսիտների զարգացման սկիզբը բոլոր դեպքերում կապված էր սուր ռեսպիրատոր կամ վիրուսային ինֆեկցիայի հետ: Բոլոր հետազոտված հիվանդների մոտ հիմային խոռոչի ախտահարումը կամ ընթացել է սուր հայմորիտի, էթմոիդիտի հետ միաժամանասկ, կամ էլ այն հաջորդել է վերջիններիս:
Այս խոռոչների ակնառու կլինիկական ախտանիշները սովորաբար քողարկում են սֆենոիդիտը և խոչընդոտում վերջինիս ախտորոշմանը: Ռինոմիկրոսկոպիկ, տոմոգրաֆիկ ու միջուկա-մագնիսային ռեզոնանային հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայմորո-էթմոիդիտով և ֆրոնտիտով տառապող 158 հիվանդներից 48-ի մոտ առկա է եղել սֆենոիդիտ: Սֆենոիդիտ է ախտորոշվել վերակենդանացման բաժանմունքում 10 հիվանդների մոտ, ինչպես նաև կլինիկա ընդունված 8 մենինգոէնցեֆալիտով և 12 արախնոիդիտով հիվանդների մոտ` ԿՏ հետազոտության արդյունքում:
Մեր նյութի վերլուծությունը ցույց էտալիս սովորական ռինոսկոպիայի և ռենտգենոսկոպիայի անլիարժեքությունը հետին ռինոսինուսիտների և նրանց բարդությունների ախտորոշման հարցում: Կատարված դիտարկումների արդյունքները ցույց տվեցին, որ հակամիկրոբային դեղորայքների անվերահսկելի օգտագործման դարաշրջանում, հարքթային խոռոչների` մասնավորապես հիմային խոռոչի ախտահարման սիմպտոմատիկան ջնջվում է քթի խոռոչում առկա ալերգիկ և վազո-դիստոնիկ պրոցոսների ֆոնի վրա, դժվարանում է վերջիններիս ախտորոշումը առանց ժամանակաակից ախտորոշիչ մեթոդների` այն է Էնդոսկոպիայի, ռինոմիկրոսկոպիայի, ԿՏ-ի և միջուկա-մագնիսային ռեզոնանսի կիրառման:
15.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ