Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Գեմցիտաբին պարունակող քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային անվիրահատելի քաղցկեղի ժամանակ

Հետազոտության խնդիրը: Գնահատել գեմցի­տաբին և պլատինի ածանցյալներ պարունակող (ցիսպլատին, կարբոպլատին) քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային տեղային տարածուն և դիսեմինացված քաղցկեղի դեպքում:

 

Նյութը և մեթոդները: Հետազոտվել են 57 հիվանդներ թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի III-IV փուլերում: Հիվանդների միջին տարիքը կազմել է 53.8 տարեկան: Բոլոր հիվանդների ախտորոշումը հաստատվել է պաթոմորֆոլոգիական քննությամբ:

 

Բուժման սխեման է. ցիսպլատին 65-70 մգ/մ2 ն/ե 1 օրում, կամ կարբոպլատին -AUC-5 ն/ե 1 օրում, գեմցիտաբին 1200 մգ/մ2 ն/ե 1 և 8 օրերում, 30րոպ. ինֆուզիայի կարգով: Կուրսերի միջև ընդմիջումը կազմել է 21-28 օր: Բուժման արդյունավետությունը գնահատվել է 2-4 կուրսերից հետո:


Արդյունքները: Անմիջական արդյունավետությունը գնահատվել է 43 հիվանդների մոտ: 14 հիվանդներ շարունակում են բուժումը: 3 հիվանդի մոտ (6.9%) գրանցվել է ուռուցքի լրիվ, իսկ 11-ի մոտ (25.5%)` մասնակի հետաճ:

 

26 հիվանդների մոտ բուժման արդյունքը գնահատվել է որպես հիվանդության կայունացում (60.46%),իսկ 3-ի մոտ (6.9%) բուժումը եղել է անարդյունք: Միջին անախտադարձ շրջանը կազմել է 7.2(2,3,4 ամիս: Բուժման ընդհանուր արդյու­նավետությունը կազմել է 32.4%: Դրական արդյունքով բոլոր հիվանդները ողջ են:


Եզրակացություն: Ստացված արդյունքները վկայում են գեմցիտաբին պարունակող քիմիա­թերապիայի բավական բարձր արդյունավետության մասին թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի III-IV փուլերում` չափավոր կողմնակի երևույթներով:

 

Հեղինակ. Հ.Մ. Գալստյան, Լ.Գ. Հայրապետյան Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 57
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ