Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ստենտավորման արդյունքների ռետրոսպեկտիվ անալիզը՝ կատարված 2005-2006թ-ին
Ներածություն. Սրտամկանի սուր ինֆարկտը համարվելով ժամանակակից սրտաբանության և սրտային վիրաբուժության կարևոր պրոբլեմներից մեկը՝ ունի բուժման 3 ուղղություններ. դեղորայքային բուժում, ԱԿՇ-վիրահատություն և կորոնար անգիոպլաստիկա: Կորոնար անգիոպլաստիկայի հիմքում ընկած է կորոնար ստենտավորումը, որը իր էֆեկտիվությամբ դոմինանտւմ է սրտամկանի սուր ինֆարկտի բուժման բնագավառում՝ հանդիսանալով համեմատաբար անվտանգ և արագ իրականանալի պրոցեդուրա:
Սույն հետազոտությունը գնահատում է սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ստենտավորման և հետագա հսկեղության արդյունքները ՆՄԲԿ-ում՝ 2005-2006թ.-ին:
Մեթոդներ Հետազոտության մեջ ընդգրկվել են 107 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդներ, որոնց կատարվել է կորոնար ստենտավորում ՆՄԲԿ-ում՝ 2005-2006թ-ին: Կատարվել է հիվանդների ամբուլատոր քարտերից վերցված տվյալների ռետրոսպեկտիվ անալիզ:
Արդյունք:
Սրտամկանի սուր ինֆարկտի սկսման պահից մինչև ռեպերֆուզիա ապահովող գործողության շտապ իրականացումից է կախված հիվանդության բուժման արդյունավետությունը: Վաղ ռեպերֆուզիա ապահովելու ամենաարդյունավետ մեթոդը խցանված զարկերակի բալոնային դիլատացիան և հաջորդական ստենտավորումն է:
14 հիվանդների (13.1%) մոտ վաղ ռեպերֆուզիա ապահովվել է սրտամկանի սուր ինֆարկտի սկսման պահից մինչև 3 ժամվա ընթացքում, 36 հիվանդների (33.6%) մոտ՝ 3-6 ժամվա ընթացքում, 11 հիվանդների (10.3%) մոտ՝ 6-12 ժամվա ընթացքում, 8 հիվանդների (7.5%) մոտ՝ 12-24 ժամվա ընթացքում, 3 հիվանդների (2.8%) մոտ՝ 24 և ավել ժամ անց: Մնացած 35 հիվանդների (32.7%) մոտ թիրախ զարկերակի սպոնտան կամ դեղորայքային ռեպերֆուզիա առաջացել է մինչ պրոցեդուրան/:
Միջամտությունից հետո ձախ փորոքի արտամղման ֆրակցիան 50%-ից ցածր է մնացել 68 հիվանդների (63.5%) մոտ, որոնցից 39–ը (57%) կազմել են 12 ժամից ուշ ստենտավորված, իսկ 29–ը՝ (43%) մինչև 12 ժամում ստենտավորված հիվանդներ:
Առաջնային ստենտավորման են ենթարկվել 98 հիվանդներ (91.6%), փրկող ստենտավորման (տրոմբոլիզից հետո) են ենթարկվել 2 հիվանդներ (1.8%), հետաձգված ստենտավորման են ենթարկվել 7 հիվանդներ (6.5%): Տրոմբոլիզ ՆՄԲԿ-ում չի կատարվել, ուստի այս խմբի հիվանդները տեղախոխվել են այլ կլինիկաներից:
Հիվանդներից 25-ը (23.4%) ունեցել են միանոթային ախտահարում, իսկ 82-ը (76.6%) ունեցել են բազմաանոթային ախտահարում:
Միանոթային ախտահարումով հիվանդների ստենտավորման կլինիկական էֆեկտիվությունը կազմել է 100%:
Ինֆարկտ-կախյալ թիրախ զարկերակի ինվազիվ ճանապարհով վերաանոթավորումից հետո բազմաանոթային ախտահարումով հիվանդների հետագա բուժումը իրականացվել է 3 ուղղություններով. 19 հիվանդներ (17.8%) հետագայում ենթարկվել են պլանային կարգով ԱԿՇ-վիրահատության, 10 հիվանդներ (9.3%) ենթարկվել են էտապային կորոնար ստենտավորման, 8 հիվանդների (7.5%) առաջարկվել է ԱԿՇ-վիրահատություն, որից հրաժարվել են, իսկ 45 հիվանդներ (42%) շարունակել են հսկողության տակ մնալ՝ ստանալով դեղորայքային բուժում:
Ստենտավորման կլինիկական էֆեկտիվությունը կազմել է 100%: Հոսպիտալային մահացությունը կազմել է 0%: Հիվանդների հսկողության միջին ժամկետը կազմել է 15(9.8 .ամիս: 15 ամսվա մահացությունից զերծ երկարակեցությունը կազմել է 100%, սուր ինֆարկտից զերծ երկարակեցությունը կազմել է 97.2%, կրկնակի վերաանոթավորումից զերծ երկարակեցությունը կազմել է 72%, հիմնական սրտային պատահարներից (մահ, ոչմահացու սրտամկանի ինֆարկտ, կրկնակի վերաանոթավորում) զերծ երկարակեցությունը կազմել է 69.2%: Եթե էտապային ստենտավորումից հետո կատարված վիրահատությունը չհամարենք որպես կրկնակի վերաանոթավորում, ապա կրկնակի վերաանոթավորումից զերծ երկարակեցությունը կկազմի 86.9%, իսկ հիմնական սրտային պատահարներից զերծ երկարակեցությունը կկազմի 84,1%:
Եզրահանգում 2005-2006թ.-ին ՆՄԲԿ-ում սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների էնդովասկուլյար միջամտությունների ժամանակ սուր բարդություններ և մահացություն չի գրացվել: Կրկնակի վերաանոթավորման ցուցանիշը եղել է բարձր, քանի որ որոշ հիվանդներ ԱԿՇ-վիրահատությունից առաջ ենթարկվել են միջանկյալ ստենտավորման, որի նպատակը եղել է վիրահատական ռիսկերի նվազեցումը:
17.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3669): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ