Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Հենաշարժիչ համակարգի համակցված և բազմակի վնասվածքների բուժման առաջնայնությունը

Տեխնիկայի զարգացման և արագությունների ավե­լացման հետևանքով ամբողջ աշխարհում ավելացել է հենաշարժիչ համակրագի համակցված և բազմակի վնասվածքների (պոլիտրավմաների) քանակը: Այդ պատճառով պոլիտրավմաների բուժման ճիշտ տակ­տիկա ընտրելը դառնում է առաջնային:

 

Էրեբունի Բժշկական Կնետրոն տարեկան ընդուն­վում են 150-ից ավելի հիվանդներ պոլիտրավմայով: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի, վերա­կեն­դա­­նացման, նեյրովիրաբուժության, ընդհանուր վիրա­բու­ժության, ուռոլոգիայի, դիմածնոտային, պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքների սերտ համա­գոր­ծակցության շնորհիվ հնարավոր է դառնում այդ ծանր կոնտինգետի արդյունավետ բուժումը: Ելնելով մեր փորձից, ձեզ ենք ներկայացնում հետևյալ եզրա­հան­գումները.


Պոլիտրավմաները պայմանականորեն կարելի է բաժանել երեք մեծ խմբերի`


  1. գանգուղեղային վնասվածքներով ուղեկցվող
  2. ներքին օրգանների վնասվածքներով ուղեկցվող
  3. վերջույթների վնասվածքներ:

 

Առաջին երկու դեպքերում, եթե նրանք ուղեկցվում են վերջույթների բաց կոտրվածքներով, ապա բուժման տակտիկան, մեր կարծիքով, պետք է լինի հետևյալը` բաց կոտրկածքների առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային առաջնային ֆիքսացիա` հետագայում, վիճակը կարգավորվելուց հետո, անհրա­ժեշտության դեպքում էտապային վիրահատական վերջնական բուժում:


Եթե վերը նշված վնասվածքները չեն ուղեկցվում վերջույթների բաց կուտրվածքներով, բուժման տակ­տիկան, մեր կարծիքով, պետք է լինի հետևյալը` ան­շար­ժացվում են վերջույթները կոնսերվատիվ եղա­նա­կով, բուժման առաջնայնությունը թողնելով կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնաս­վածք­ներին, այնուհետև հիվանդի վիճակը կարգավորվելուց հետո միայն կատարում ենք վերջույթների վերականգնող վիրահատական բուժում:


Սակայն միշտ չէ, որ կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքները ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վերականգնվում են առանց բար­դությունների: Հաճախ` ստորին վերջույթների վնասվածքների դեպքում, որոնք անշարժացված են կմախքային ձգումներով, վտանգ է ստեղծվում առաջանալու կանգային թոքաբորբ և պառկելախոցեր: Այդ բարդություններից խուսափելու կամ նրանց էֆեկտիվ բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջանում հիվանդին դարձնել առավել ակտիվ` անկողնում շրջել, նստացնել, որից և բխում է վերջույթների վիրահատության անհրա­ժեշտու­թյունը:

 

Սակայն մյուս կողմից հիվանդի վիճակը դեռ մնում է ծանր և վիրահատության ժամանակ հնարավոր բարդությունների զարգացման հավանա­կա­­նությունը շատ բարձր է: Առաջանում է, այսպես կոչված արատավոր օղակ, երբ մի կողմից անհրա­ժեշտ է հիվանդին ակտիվացնել, որպեսզի չառաջա­նան կանգային երևույթներ և պառկելախոցեր, իսկ մյուս կողմից այդ խնդիրները լուծելու համար անհրա­ժեշտ է վիրահատություն` շատ բարձր ռիսկային ընթացքով: Սակայն, եթե կանգային երևույթները և պառկելախոցերը հանդիսանում են կյանքին անմիջապես վտանգ սպառնացող արդեն իսկ կյանքի ցուցումով անհրաժեշտություն է առաջանում կատարել վիրահատական բուժում:


Երրորդ տարբերակում հիվանդը ընդունվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, կատարվում է անհրաժեշտ բուժում վիճակը կարգավորելու համար, որից հետո պլանային եղանակով կատարվում է վերջույթնրի վնասվածքների վիրահատական բուժում:


Մենք կտրականապես դեմ ենք այս հիվանդների մոտ ագրեսիվ վիրաբուժական տակտիկային: Պոլիտրավմաների բուժման մեր սկզբունքներն ու կոնցեպցիաները լիովին համապատասխանում են ներկայումս խիստ արդիական Damage Control հասկացությանը:

 

Հեղինակ. Ա.Գ. Չարչյան, Ա.Ս. Մարգարյան, Գ.Դ. Ազիզյան, Ա.Վ. Սարգսյան, Հ.Մ. Գրիգորյան, Էրեբունի Բժշկական Կենտրոն Մ Հերացու անվ. ԵՊԲՀ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 55
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ