Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմինների արթրոսկոպիկ բուժումը
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները: Հիվանդները գանգատվում են ցավերից կոնքազդրային հոդի շրջանում, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ ու ունեն հստակ կապ տարած վնասվածքի հետ: Նմանատիպ ախտորոշումները հաստատելու համար մեծ նշանակություն ունի կոմպյուտերային տոմոգրաֆիան, որը օգնում է ճշգրիտ հայտնաբերել օջախների տեղակայումը, չափսերը և այլն:
Նախկինում նման հիվանդները վիրահատվում էին բաց եղանակով, ինչը հանդիսանոմ էր բավականին վնասվածքային միջամտություն` մոտ 20 սմ կտրվածք, արթրոտոմիա, գլխիկի հոդախախտ, ինչը ինքնին կարող է հանդիսանալ գլխիկի ասեպտիկ նեկրոզի պատճառ:
Ներկայումս մեր կլինիկայում կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմինների բուժման նպատակով կիրառվում է արթրոսկպիկ եղանակը: Արդեն վիրահատվել են 10 հիվանդ տվյալ ախտորոշմամբ: Բոլոր հիվանդների վիրահատության համար օգտագործվել է օրթոպեդիկ տրակցիոն սեղան՝ հոդաճեղքը լայնացնելու ու հոդի տեսանելիությանը լավացնելու նպատակով: Ռենտգենաբանական հսկողության ներքո արվել են մուտքի անցքերը, որոնց միջով անց են կացվել համապատասխան գործքները, հայտնաբերվել ու հեռացվել են ազատ օստեոխոնդրալ մարմինները, հայտնաբերվել ու հնարավորինս շտկվել են հոդաճառի դեֆեկտները:
Կատարվել է հոդի հոդաճառի հարթեցում, հոդի դեբրիտմենտ, հիպերտրոֆիայի ենթարկված սինովիալ թաղանթի մասնակի սինովէկտոմիա: Հետվիրահատական շրջանում կոնքազդրային հոդի ծանրաբեռնվածությունը թուլացնելու նպատակով 10 հիվանդից 8-ին դրվել է կմաղքային ձգում 2-3 շաբաթ ժամկետով: Բոլոր հիվանդները հետվիրահատական շրջանում ստացել են խոնդրոպրոտեկտորներ ու սինովիալ հեղուկի փոխարինիչներ: Բոլոր հիվանդների մոտ վաղ հետվիրահատական շրջանում նկատվել է վիճակի լավացում: Ուշ շրջանում հետազոտվել են նրանցից 6-ը, դրական դինամիկան պահպանվել է, հիվանդները գանգատներ չեն ներկայացրել:
Այսպիսով, կարելի է հավաստի և հիմնավորված եզրակացնել, որ կոնքազդրային հոդի օստեոխոնդրալ ազատ մարմինների և ազդրոսկրի գլխիկի աճառային մակերեսի ասեպտիկ նեկրոզի ոչ մեծ օջախների ժամանակակից և արդյունավետ բուժումը արթրոսկոպիկ միջամտությունն է:
19.04.2008 Մեդ-Պրակտիկ
13.01.2014
Հարգելի Արմինե Վերդյան, բարև Ձեզ, պետպատվերի շրջանակում հնարավոր է կազմակերպել բուժումը՝ 806 Ձև ներկայացնելու դեպքում:
Մեդ-Պրակտիկ
09.01.2014
Հարգելի Արմինե Վերդյան, բարև Ձեզ, 2 օրվա ընթացքում կփորենք պարզել և պատասխանել Ձեր հարցին:
Արմինե Վերդյան
07.01.2014
Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ