Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը

Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնաս­ված­քների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը:

 

Նշված տուժածների բուժօգնության արդյունա­վե­տու­թյան բարձրացման գործում դժվար է գերագնա­հատել վաղ ախտորոշման նշանակությունը: Բնակ­չու­թյան սոցիալ-տնտեսական պայմանների և բուժ­հիմնակրկների` կադրային և տեխնիկական տարբեր հագեցվածության պայմաններում համ­ընդ­հա­նուր ստա­նդարտների մշակումը դժվար իրա­կանացվող խնդիր է, սակայն կոնկրետ բուժհիմնարկի համար այդ տիպի հիվանդների նկատմամբ հստակ ալգորիթմի մշա­կումը անհրաժեշտ հարց է:


Սուրբ Աստվածամայր ԲԿ-ը հանդիսանում է բազմա­պրոֆիլ կլինիկա, որի կազմում գործում է հանրա­պետությունում միակ մանկական 20 մահճակալ ունեցող նեյրովիրաբուժական բաժա­ն­մուն­քը: Բաժանմունքը ապահովում է շուրջօրյա մասնա­գի­տա­կան ծառայություն:


Ծանր ԳՈւՎ-երով հիվանդները մայրաքաղաքում հոս­պիտալիզացվում են հիմնականում վնասվածքի ստացումից 1-1.5ժամվա ընթացքում, մոտակա մար­զերից 3-6, հեռավոր մարզերից` 7-12-24ժ ամվա ընթաց­քում: Վերջին 2 տարվա ընթացքում այլ բուժ­հիմ­նարկ­ներից և հատկապես մարզերից ծանր ԳՈւՎ-երով երեխաների տեղափոխումը իրականացվում է կլի­նի­կայի ռեամիմոբիլով հաշված ժամերի ընթաց­քում:


Այդ հիվանդներն անմիջապես ընդունվում են վերա­կենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հաշվի առնելով, որ ծանր ԳՈւՎ-երը գերազանցապես հետևանք են լինում ավտոճանապարհային պատա­հար­ների և կատատրավմաների, որոնք 68.6-80% դեպ­քե­րում կրում են զուգակցված կամ բազմա­վնաս­ված­քային բնույթ, այդ տուժածների հետազոտմանը կլինի­կա­յում ընդունված կարգի համաձայն, ներգրավվում են բոլոր հիմնական մասնագետները (նեյրովիրաբույժ, ռեանիմատոլոգ, վիրաբույժ, վնասվածքաբան): Հարկ եղած դեպքում, հիվանդի զննմանը ներգրավվել են և այլ նեղ մասնագետներ` դիմածնոտային վիրաբույժ, ակնա­բույժ և այլ:


ԳՈՎ-երով հիվանդների ախտորոշիչ միջո­ցա­ռում­ների համալիրը սկսվում է նեյրովիրաբույժի զննումից, որը ստուգում է նևրոլոգիական վիճակը, գնահատում է տրավմայի հանգամանքները և բնույթը: Այնուհետև հիվանդների մի մասի մոտ կատարվում են ռենտգենա­բա­նական և էխոէնցեֆալոսկոպիկ քննություն, մինչև 3 տար. երեխաների մոտ` նաև նեյրոսոնոգրաֆիա: Նշված քննությունների կողմից շեղումներ հայտնա­բերելու կամ ընդունվելիս գիտակցության խորը խան­գա­րումների դեպքում անմիջապես կատարվում է գան­գու­ղեղի և ողնաշարի պարանոցային հատվածի հա­մա­կարգչային շերտագրում (ՀՇ), որը թույլ է տալսի արագ ճշտել տրավմայի գանգուղեղային բաղադրիչի բնույթը և ընտրել առավել օպտիմալ բուժման տա­կ­տի­կա:


Կարևոր` ԷԽՈ-ԷՍ և Նեյրոսոնոգրաֆիկ քննության անպայ­ման կատարումը նույնիսկ ընդունումից անմի­ջա­պես հետո ՀՇ քննութայն ենթարկված հիվանդների մոտ, քանի-որ դինամիկ հսկողության ընթացքում ԷԽՈ-ԷՍ և նեյրոսոնոգրաֆիկ քննության տվյալները թույլ են տալիս ավելի արդյունավետ մոնիտորինգ ապահովել հատկապես վիրահատված հիվանդների նկատմամբ:


Գոտկային պունկցիան ԳՈՎ-երի սուր շրջանում կիրա­ռվել է շատ սահմանափակ և խիստ ցուցումով:


Ծանր ԳՈւՎ-երով հիվանդների մոտ հետազոտման վերոհիշյալ միջոցառումների կիրառման փորձը ցույց է տվել, որ այն բավարար արդյունավետ է ախտո­րոշ­ման ճշտման և տրավմայի վաղ շրջանում անհրաժեշտ վիրա­բուժական միջամտություն իրականացնելու համար:

 

Հեղինակ. Ն.Հ. Դալլաքյան, Մ.Մ. Մարտիրոսյան, Ա.Գ. Չոբանյան, Լ.Լ. Հակոբյան, Մ.Տ. Հարությունյան, Սուրբ Աստվածամայր ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 51-52
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ