Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով:
Աշխատանքի նպատակը ներգանգային թարախակույտերով երեխաների բուժման արդյունքների վերլուծությունն է:
Նյութը և հետազոտման մեթոդները.
Ուսումնասիրվել են 1987-2007թթ ընթացքում ներգանգային թարախակույտերով 6ամս. - 14 տար. 34 երեխաների բուժման արդյունքները, այդ թվում 15 աղջիկ, 19 տղա: Ըստ տարածման և զարգացման մեխանիզմի 12 հիվանդի մոտ թարախակույտերը ունեցել են օտոռինոգեն ծագում, 13 հիվանդի մոտ` մետաստատիկ, 4 հիվանդի մոտ` տրավմատիկ, 6 հիվանդի մոտ` պատճառը չի պարզվել: 7 հիվանդներ ունեցել են սրտի կապույտ արատներ:
3 հիվանդի մոտ եղել են սուբդուրալ էմպիեմաներ, 31 հիվանդի մոտ` ներուղեղային թարախակույտեր: Թարախակույտերի մեծ մասը` 19, տեղակայվել են ճակատգագաթային շրջանում: 6 հիվանդ ունեցել են ներգանգային բազմաթիվ` 2-6 թարախային կուտակումներ:
Թարախակույտերի ախտորոշումը հիմնվել է անամնեզի, կլինիկոնևրոլոգիական և լրացուցիչ հետազոտությունների հիման վրա, որոնց մեջ վճռական դերը ունեցել է գանգուղեղի համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՀՇ և ՄՌՇ): Մինչև վիրահատությունը նշված քննությունը կատարվել է 27 հիվանդի մոտ:
Արդյունքները և նրանց քննարկումը:
Բոլոր հիվանդները վիրահատվել են. 8 հիվանդ վիրահատվել են թարախակույտի ձևավորված պատյանի փուլում: Կատարվել է թարախակույտի հեռացում պատյանով: Այդ խմբում 4 երեխա առողջացել են, 4-ի մոտ` խորը տեղակայման թարախակույտի հեռացման ընթացքում տեղի է ունեցել պատյանի պատռում, ետվիրահատական շրջանում ծանր թարախային մենինգոէնցեֆալիտի զարգացում, 3-ի մոտ մահացու ելքով:
26 հիվանդի մոտ թարախակույտերը բուժել ենք նրանց պրոյեկցիայով ֆրեզային անցքեր տեղադրելու, պունկցիոն ասպիրացիայի մեթոդով: Սկզբնական շրջանում այդ մեթոդը մեր կողմից կիրառվում էր թարախակույտերի խորը և դժվարամատչելի տեղակայություն ունենալու, ինչպես նաև հիվանդների ծանր վիճակում լինելու պարագայում: Հետագայում այդ մեթոդի կիրառման ցուցումները լայնացվեցին և գրեթե բոլոր թարախակույտերը բուժվել են այդ եղանակով:
5 հիվանդի մոտ մակերեսային տեղակայությամբ և փոքր ծավալի (1.5-2 սմ տրամագծով/ թարախակույտերի դեպքում 1-2 անգամ պունկցիոն արտածծումը բավարար է եղել լավացման համար, ընդ որում այդպիսի արդյունք դիտվել է մինչև 4 տար. երեխաների մոտ: 21 հիվանդի մոտ թարախակույտի պունկցիոն արտածծում է կատարվել 2 ֆրեզային անցքերից, այնուհետև նրա խոռոչում լվացող-դրենավորող համակարգի տեղադրմամբ, որը պահվել է 3-5-7 օր` մինչև արտահոսող հեղուկի պարզումը: Լվացումը կատարվել է լայն ազդեցության հակաբիոտիկներով, ինչպես նաև դիօքսիդինի 0.5% լուծույթով: Լվացող համակարգի հեռացումից հետո 18 հիվանդների մոտ կատարվել է թարախակույտի դրենավորում ռետինե ժապավենով, որն աստիճանաբար դուրս է քաշվել և հեռացվել: Այս ձևով բուժման շարունակման դեպքում 4 հիվանդի մոտ տեղի է ունեցել թարախակույտի կրկնում և կրկնակի վիրահատման անհրաժեշտություն:
Վերջին 2 տարում լվացող համակարգից հեղուկի պարզեցումից հետո և թարախակույտի լիարժեք դատարկում ցույց տվող ստուգիչ ՀՇ քննությունից հետո 3 հիվանդի մոտ լվացող համակարգը հեռացվել է առանց թարախակույտի խոռոչի լրացուցիչ դրենավորման: Նրանցից 2-ի մոտ լավացում էր եղել, երրորդի մոտ նոր թարախակակույտ զարգացել էր գանգուղեղի այլ տեղամասում:
Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ բոլոր հիվանդները ստացել են ինտենսիվ հակաբակտերիալ պրեպարատներ, ներառյալ ներզարկերակային և սուբարախնոիդալ ճանապարհով, դեզինտոքսիկացիոն, օրգանիզմի իմունոբիոլոգիական ուժերը խթանող բուժում: ԼՕՌ պաթոլոգիայի առկայության դեպքում հիվանդները զուգահեռ բուժվել են այդ մասնագետների կողմից:
Թարախակույտերի կրկնման, ինչպես նաև նոր թարախակույտերի զարգացման դեպքում նրանց ժամանակին հայտնաբերումը և բուժական տակտիկայի ճշտումը կատարվել է հիմնականում գանգուղեղի ՀՇ, իսկ էմպիեմաների դեպքում ՄՌՇ քննության միջոցով:
Եզրակացություններ. երեխաների մոտ ներգանգային թարախակույտերը մեծամասամբ մետաստատիկ և օտոռինոգեն ծագում ունեն, գերազանցապես տեղակայվում են սուպրատենտորիալ:
Ներգանգային թարախակույտերի բուժման պունկցիոն եղանակը նվազ տրավմատիկ է, առավել արդյունավետ է խորը տեղակայված, ինչպես նաև բազմաթիվ թարախակույտերի պարագայում:
ՀՇ և ՄՌՇ քննությունների ստուգիչ կիրառումը մեծապես լավացնում է ներգանգային թարախակույտերի ախտորոշումը և բուժման արդյունավետությունը:
23.04.2008 Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
25.04.2008 Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...
24.04.2008 Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
23.04.2008 Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
22.04.2008 Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
21.04.2008 Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
21.04.2008 Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
20.04.2008 Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
20.04.2008 Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
19.04.2008 Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkxIiaH' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ