Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններով հիվանդների ուշ հոսպիտալացումը որպես սոցիալ-հիգենիկ պրոբլեմ

Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջա­մտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահա­տա­կան բուժման ուշացումը մեծացնում է հետվիրա­հա­տա­կան բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը:

 

Գրական աղբյուրների վերլուծությունը ցույց է տվել, որ հոսպիտալացման ժամկետի վրա ազդում են հիվանդների ժամանակին բուժօգնության չդիմելը, մինչհոսպիտալային փուլում շտապ բուժօգնության կազմակերպումը, հիվանդից և բժշկից անկախ հոսպիտալացման ուշացման օբյեկտիվ պատճառներ: Ուշ հոսպիտալացման առաջնային պատճառ է համարվում ժամանակին բուժօգնության չդիմելը, որի պատճառը, ըստ հեղինակների, սեփական վիճակի ծանրության թերագնահատումն է և, որպես հետևանք ինքնաբուժությամբ զբաղվելու ձգտումը կամ սպա­սումը այն հույսով, որ ցավի նոպան կհանդարտվի:

 

Լ. Ի. Գարվինը և համահեղինակները հետևություն են արել այն մասին, որ ոչ ժամանակին հոսպիտալացման հիմնական պատճառը բուժօգնությանն ուշացած դիմելն է: Հեղինակները ընդգծել են, որ դա կախված չի եղել կամ գրեթե կախված չի եղել սոցիալ-կենցաղային պայմաններից, որը կազմել է դեպքերի 1,4 %: Հիմնական պատճառը (98,6%) հիվանդների (հարա­զատների) կողմից հիվանդության լրջության և վտանգավորության թերագնահատումն է կամ էլ այն, որ սուր ցավերի ի հայտ գալը գնահատվել է, որպես խրոնիկ հիվանդության դրսևորում, որը ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ, որոնք որովայնի սուր ցավերը համարում են իրենց խրոնիկ հիվանդության հերթական դրսևորում և գերադասում են սեփական փորձը օգտագործել առանց բժշկին դիմելու:

 

Ն.Ս. Եպիֆանովը և համահեղինակները հաստատել են, որ սուր վիրաբուժական հիվան­դություն­ների առաջին նշանների մասին տեղեկացված են եղել հարցվածների միայն 40,5%: Հիվանդների 27,4% մտածել են, որ ցավերը ինքնուրույն կանցնեն, 38,6% ենթադրել են, որ դա ոչ վիրաբուժական հիվան­դություն է, 13,4%-ի մոտ ցավերը թույլ արտահայտված են եղել:


Մի շարք հեղինակներ հիվանդների կողմից ժամա­նակին բուժօգնության չդիմելը կապում են տարեց և ծեր անհատների մոտ սուր վիրաբուժական հիվան­դություն­ների ընթացքի որոշ առանձնահատ­կու­թյունների հետ. ցավային սինդրոմի թույլ արտա­հայտվածության, կլինիկական դրսևորումների ատիպիկություն:


Առանձին խումբ են կազմում (14,8%) այն մարդիկ, ովքեր անփույթ են իրենց և իրենց ընտանիքի անդամ­ների առողջության նկատմամբ, չարաշահում են ոգելից խմիչքները կամ չեն ցանկանում բժիշկներին դիմել ոչ աշխատանքային օրերին:


Որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբու­ժա­կան հիվանդությամբ հիվանդների հոսպիտալացման հապաղման պատճառների հաջորդ խումբը կախված է բուժաշխատողներից:


Շտապ ցուցումներով ուղարկված հիվանդներին հոսպիտալացնելու մերժումների վերլուծությունը ցույց է տվել, որ 24,6% դեպքերում օբյեկտիվ հետազոտման տվյալները սխալ են մեկնաբանվել, 23,7% դեպքերում հետազոտման օբյեկտիվ մեթոդները չեն օգտագործ­վել, 14,5% դեպքերում հիվանդի գանգատները ան­տեսվել են, 13,2% դեպքերում չի հավաքվել լիարժեք անամնեզ, 4,8% դեպքերում նկատվել է հիվանդության ատիպիկ ընթացք, 2,9% հիվանդները բերվել են չափազանց ծանր հոգեվարքային վիճակում: Պարզվել է, որ բուժաշխատողները որոշել են 4,9% դեպքերում հիվանդին հետևել տանը, 1,4% դեպքերում բուժել են տանը անտիբիոտիկներով, սպազմոլիտիկներով, 8,4% դեպքերում բուժել են սխալ ախտորոշմամբ և չեն վերահսկել հիվանդության ախտանիշների ընթացքին:


Լինում են դեպքեր, երբ շտապ օգնության բժիշկ­ները չճշտված ախտորոշմամբ հիվանդին ներարկում են դեղորայք առանց հետագա հսկողության:


Ժամանակին հոսպիտալացման խոչընդոտող օբյեկ­տիվ պատճառներին կարելի է դասել այն պայմանները, որոնք նպաստում են որովայնի սուր վիրաբուժական հիվանդությունների ոչ ակնհայտ և ոչ տիպիկ ընթացքին, ինչը կապված է բնակիչների մեծամասնության մոտ օրգանիզմի ռեակտիվության փոփոխման, իջեցման, աղավաղման հետ, որին նպաստում են հակաբակտերիալ դեղամիջոցների համատարած, երբեմն անհիմն նշանակումը, ոգելից խմիչքների չարաշահումը, կյանքի միջին տևողության ավելացումը, որը բերում է խոշոր քաղաքների բնակչության մեջ տարեցների և ծերերի թվի հարաբերական աճի:


Ուշ հոսպիտալացման օբյեկտիվ պատճառներից են, հատկապես գյուղական վայրերում, երկար ճանապարհը, կապի բացակայությունը, տրանս­պոր­տային միջոցների բացակայությունը, վատ եղանա­կային պայմանները:


Վերը նշվածից հետևում է, որ անհրաժեշտ է, բնակ­չության շրջանում լայնածավալ սանիտարա-լուսա­վոր­չական աշխատանքներ անցկացնելու միջոցով, պայքարել, որպեսզի հիվանդները վաղ փուլում դիմեն բուժ­օգնության, բացատրական աշխատանքներ անցկացնել հիվանդանոցում հիվանդի և հարազատ­ների հետ, օգտագործել զանգվածային լրատվային միջոցները:


Այն դեպքերում, երբ հիվանդին ստացիոնար բերելիս նրա մոտ սուր պաթոլոգիայի կասկածը չի հաս­տատվում, անհրաժեշտ է նրան տրված տեղե­կան­քում տալ ցուցումներ նրա հետագա վարքի, ռեժիմի և վիճակի վատացման դեպքում կրկին բուժօգնության դիմելու անհրաժեշտության մասին:


Կարևոր է նաև բժիշկների գիտակցության մեջ ամրապնդել խորացված հետազոտության համար հիվանդների հոսպիտալացման անհրաժեշտությունը, երբ` բոլոր այն դեպքերում, երբ կա սուր վիրաբու­ժական հիվանդության ախտորոշման կասկած:

Հեղինակ. Գ.Մ. Միրիջանյան, Ռ.Ռ. Նազարեթյան ԵրՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 45-46
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ