Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Վիրահատական միջամտությունների ժամանակակից մոտեցումները պոլիտրավմաների ժամանակ

Պոլիտրավմաների բուժման սուր և վիճարկելի հար­ցերից է վիրահատական միջամտությունը։ Այն ներառում է հետևյալ խնդիրները՝ վիրահատական միջա­­մտության ցուցումները, դրանց ծավալը, իրա­կանացման ժամկետները և պայմանները։ Տրավ­մատիկ հիվանդության դրսևորման ծանրությունը կախ­ված է վնասվածքի շոկոգենության և ցուցա­բերվող օգնության որակի միջև անհամա­պատաս­խա­նությունից։ Բուժման հիմնական եղանակներից մեկը պետք է լինի օրգանիզմի ամբողջականության վերական­գնումը, ինչը հաճախ պահանջում է վիրահա­տական միջամտություն։ Վիրահատական միջա­մտությունները որոշ պոլիտրավմաների ժամանակ պետք է անցկացվեն հնարավորին չափ վաղ:

 

Առա­ջարկ­ված են վիրահատական միջա­մտությունների ժամկետ­ների և իրականացման բազմաթիվ դասա­կար­գումներ, սակայն համընդհանուր դասակարգում մինչ այժմ չի ընդունվել։ Վիրահատական միջամտության հարցը պետք է որոշվի ինտենսիվ թերապիայի ընթաց­քում։ Այն պետք է կրի կանխարգելիչ բնույթ տրավմատիկ հիվանդության զարգացման պրեցեսում։ Վիրահատական միջամտությունները ինքնին հանդիսանում են հակաշոկային միջոցառումներ՝ չնա­յած հասցվող լրացուցիչ վնասվածքին։ Կատարյալ տար­բերակը այն իրավիճակն է, երբ բոլոր վնաս­ված­քները վերականգնվում են տրավմատիկ հիվան­դության սկզբնական շրջանում։ Սակայն գործնա­կանում, որպես կանոն, հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ այս կամ այն վնասվածքը հնարա­վոր չի լինում վերականգնել վիրահատական ճանա­պար­հով, տուժածի ծանր վիճակի պատճառով։

 

Մենք դիտարկել ենք 2003-2007թթ Էրեբունի ԲԿ-ում 327 պոլի­տրավմայի կապակցությամբ բուժված հիվանդ­ներ, որոնցից 239-ը ենթարկվել են վիրահատության։ Կատարված վիրահատական միջամտությունները բաժանել ենք երեք խմբի՝ 1) 195 անհետաձգելի միջա­մտություններ, որոնք կատարվել են որովայնի խոռոչի օրգանների վնասվածքի, կրծքավանդակի խոռոչում շարունակվող արյունահոսության, գլխուղեղի և ողնու­ղեղի կոմպրեսիաների ժամանակ։ Անհետաձգելի միջամտություններ անցկացվել են նաև կոնքի ոչ ստաբիլ վնասվածքների, վերջույթների ջնջխված և պոկված սեգմենտների առկայության ժամանակ։ 2) 27 հետաձգված վիրահատություններ, որոնք որոշ ժամանակով հետաձգվել են։

 

Դրանց են դասվել օստեոսինթեզը երկար խողովակավոր ոսկրերի դիա­ֆիզար և ներհոդային կոտրվածքների ժամանակ։ 3) 17 հիվանդների մոտ կատարվել են վիրահատություններ, որոնց չիրականացումը չէր կարող ազդել տուժածի վիճակի ծանրության վրա։ Այդ վիրահատություններին են դասվում բոլոր ռեկոնստրուկտիվ և կոսմետիկ միջամտությունները, որոնք գործնականում կարող են անցկացվել հիվանդի վիճակի կայունացումից հետո ցան­կացած ժամանակ, այսինքն՝ տրավմատիկ հիվան­դության ավելի ուշ շրջաններում։

 

Հատկանշական է, որ 33 հիվանդների մոտ, պայ­մա­նա­վորված մի քանի դոմինանտ վնասվածքներով, միաժամանակ աշխատել են երկու բրիգադներ։ Նմա­նա­տիպ միջամտությունների ժամանակ պարտադիր պայման է հանդիսացել լիարժեք անեսթե­զիոլո­գի­ական ապահովումը և արյան կորստի համարժեք վե­րա­կանգնումը:


Հասկանալի է, որ սահմանները անհետաձգելի և հետաձգվող վիրահատությունների միջև հստակ չեն, ինչը կարող է առաջացնել տակտիկական դժվա­րություններ։


 Այդ պատճառով մենք նպատակահարմար ենք գտնում վիրահատական միջամտությունները կա­տարել հաջորդականորեն՝ կողմնորոշվելով տուժածի վիճակի դինամիկ փոփոխությունով:

Հեղինակ. Հ.Վ. Սարուխանյան, Ա.Հ. Մինասյան, ԵՊԲՀ, վիրաբուժության թիվ 1 ամբիոն, Էրեբունի ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 37-38
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ