Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Օզոնոթերապիայի կիրառման արդյունավետության գնահատումը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ
Ներկայումս օզոնոթերապիան, որպես ոչ դեղորայքային թերապիա, լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ասպարեզներում: Այն ունի ազդեցության լայն սպեկտր. դրսևորում է բակտերացիդ, վիրիցիդ, ֆունգոցիդ, իմունամոդուլացնող, հակահիպօքսիկ, դեզինտոքսիկացիոն ազդեցություն, նկատելիորեն լավացնում է արյան միկրոշրջանառությունը, բարելավում արյան ռեոլոգիական հատկությունները, ապահովում է հյուսվածքների օպտիմալ օքսիգենացիան: Օզոնոթերապիան բնորոշվում է հիվանդների կողմից լավ տանելիությամբ, կողմնակի էֆեկտների գործնականում բացակայությամբ, բուժման ժամկետների կրճատումով: Ներկայումս պարզաբանված է օզոնի ազդեցության մեխանիզմները. այն ուժեղացնում է թթվածնի անցումը հյուսվածքներին, նկատելի բարելավում է արյան միկրոշրջանառությունը, վերականգնում պերիֆերիկ արյան շրջանառությունը, նվազեցնում է արյան մածուցիկությունը` բարելավելով արյան ռեոլոգիական հատկությունները:
Նպատակը.
Աշխատանքի նպատակն է գնահատել բժշկական օզոնի ազդեցությունը արյան ռեոլոգիական հատկությունների վրա լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ` թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման նպատակով:
Մեթոդները.
Հետազոտվել են 60 հիվանդներ, որոնց մոտ իրականացվել է լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա: Այդ հիվանդների մոտ հետազոտվել են արյան ռեոլոգիական հատկությունները պայմանավորող որոշ ցուցանիշներ` թրոմբոցիտների ադրենալինով, ագրիստինով, ԱԵՖ-ով հարուցված ագրեգացիան (ԹԱԱԿՖ, ԹԱադ., ԹԱագ.), էրիթրոցիտների ԱԿՖ-ով, պրոտամին սուլֆատով հարուցված ագրեգացիան (ԷԱԱԿՖ, ԷԱպս.), ֆիբրինոգենը, պրոթրոմբինային ինդեքսը, պրոթրոմբինային ժամանակը, ակտիվացված մասնակի թրոմբինային ժամանակը, ռեկալցիֆիկացիայի ժամանակը, պլազմայի տոլերանտությունը հեպարինի նկատմամբ (ՖԳ, ՊՏԻ ՊՏԺ, ԱՄԹԺ, ՌԿԺ, ՊՏՀՆ)` նախավիրահատական (ն/վ) և հետվիրահատական (հ/վ) շրջաններում: Հիվանդները հետվիրահատական շրջանում ստացել են մեդօզոն 2 կաթիլ յուրաքանչյուր քթանցքում, օրեկան 4 անգամ, 3 օր տևողությամբ:
Արդյունքները.
Հետազոտման արդյունքները ներկայացված են աղյուսակ 1-ում և 2-ում: Ինչպես տեսնում ենք աղյուսակ 1-ում, այս հիվանդների մոտ առկա են արյան ձևավոր տարրերի ագրեգացման հատկությունների (ԱՁՏԱՀ) հավաստի փոփոխություններ նորմայի համեմատ: Այսպիսով, ըստ հետազոտության տվյալների, հ/վ շրջանում նկատվել է ԱՁՏԱՀ-ի հավաստի լավացում. ԹԱԱԿՖ-ի ցուցանիշը ն/վ շրջանի հետ համեմատած նվազել է 45%-ով, ԹԱադ.` 28,54%-ով, ԹԱագ.` 36,726%-ով, ԷԱԱԿՖ` 32,15%-ով, ԷԱպս.` 38%-ով (p<0,05): ՖԳ-ը նվազել է 12,2%-ով, ՊՏԻ` 8,02%-ով, ԱՄԹԺ` 2,31%-ով (p<0,05), ՊՏԺ-ի ցուցանիշը աճել է 2,89%-ով (p<0,05):
Աղյուսակ 1. Արյան ձևավոր տարրերի ագրեգացման հատկությունների փոփոխությունները օզոնոթերապիայի ազդեցությամբ նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում
|
Խմբեր |
n |
ԹԱ ԱԿՖ |
ԹԱ ադ. |
ԹԱ ագ. |
ԷԱ ԱԿՖ |
ԷԱ պս. |
|
Նորմա |
30 |
7,01(0,41 |
20,88(0,38 |
16,8(0,75 |
13,2(0,33 |
18,23(0,78 |
|
Ն/վ |
60 |
12,38(0,33 |
25,76(0,54 |
16,31(0,65٭ |
15,69(0,29 |
31,19(0,7 |
|
Հ/վ |
60 |
6,82(0,13٭ |
18,41(0,4 |
10,32(0,23 |
10,65(0,26 |
19,36(0,32٭ |
* P>0,05
Աղյուսակ 2. Կոագուլոգրամմայի ցուցանիշների փոփոխությունները օզոնոթերապիայի ազդեցությամբ նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում
|
Խմբեր |
n |
ՖԳ |
ՊՏԻ |
ՊՏԺ |
ԱՄԹԺ |
ՌԿԺ |
ՊՏՀՆ |
|
Նորմա |
30 |
300(12 |
90(1,1 |
11(0,55 |
29,5(0,15 |
90(0,9 |
5(0,15 |
|
Ն/վ |
60 |
395,8(4,68 |
89,80(0,6٭ |
11,06(0,04 |
28,17(0,11 |
117,50(0,6 |
4,28(0,12 |
|
Հ/վ |
35 |
347,50(7,24 |
82,60(0,7 |
11,38(0,04٭ |
27,52(0,07 |
117,25(0,7 |
4,05(0,09 |
* P>0,05
Եզրակացություն.
Օզոնոթերապիայի կիրառումը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ բերում է արյան ձևավոր տարրերի ագրեգացման և կոագուլոգրամմայի ցուցանիշների վերականգման, ինչը հաստատվում է կատարված հետազոտությամբ և հիմք է տալիս պնդելու, որ օզոնոթերապիան լավացնում է արյան ռեոլոգիական հատկությունները և կարող է հանդիսանալ հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման միջոց:
12.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ