Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Աճուկային ճողվածքների պլաստիկայի ժամանակ կարերի և սինթետիկ տրանսպլանտատների դնելու նոր եղանակ: Վիրահատվածների հեռավոր արդյունքների վերլուծություն

Ճողվածքների բուժումը այսօր էլ համարվում է վիրաբուժության հրատապ խնդիրներից մեկը, քանի որ դեռևս բարձր է ռեցիդիվների քանակը:

Ամենատարբեր հեղինակների տվյալներով ռեցի­դիվը կազմում է 8-10%, նույնիսկ նշվում է 25%: Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարավոր ճողվածքա­հա­տում: Դրա համար էլ, չնայած ճողվածքների պլաս­տի­կայի վերաբերյալ առաջարկված են տասնյակ եղա­նակներ, մոդիֆիկացիաներ, ասյօր էլ կարիք կա նոր մոտեցումների, նոր մոդիֆիկացիաների ներդրման:

 

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրո­նում վերջին 12 տարվա ընթացքում կատարվում է աճուկային ճողվածքի պլաստիկայի ժամանակ Ժերար-Սպասոկուկկոցկու-Կիմբարովսկու եղանակով կարելու հետևյալ ձևափոխումը: Ինչպես գիտեք, այս եղանակով պլաստիկայի ժամանակ ներքին թեք և միջաձիգ մկանների ազատ եզրերը, արտաքին թեք մկանի փակեղը միասին կարվում են պուպարտյան կապանին նրա ամբողջ երկարությամբ, վրայից արտաքին թեք մկանի փակեղի դրսային ազատ եզրով ստեղծվում է դուբլիկատ:

 

Մեր ձևափոխումով մկանափակեղային թերթիկը անմիջապես կարվում է ոչ թե պուպարտյան կա­պա­նին, այլ թելերը միջանցիկ անց են կացվում կապանի միջով դեպի դուրս,ընդ որում հանգուցակապը արվում է ոչ թե անմիջապես կապանի վրա, այլ հանգուցակապի մեջ ընդգրկվում է ճարպաբբջանքի մի կտոր: Ստաց­վում է հետևյալը: Պուպարտյան կապանը գտնվում է մկանափակեղային լաթի և ճարպաբբջանքի արան­քում, որի հետևանքով չի քրքրվում, ձգման տակ չի ընկնում,ինչպես նաև վերոհիշյալ լաթերը նրա համար հենարանի և բուֆերի դեր են կատարում:

 

 Այժմ ներկայացնեմ սինթետիկ տրանսպլան­տան­տի դնելու հետևյալ ձևը:

 

Տրասպլանտանտը միշտ դրվել է արտաքին թեք մկանի փակեղի տակ, նախօրոք փակեղը անջատելով մկաններից: Տրանսպլանտանտի ֆիքսումը սկսվում է ցայլային թմբիկից, ընդ որում առաջին կարը անց է կացվում ոսկրի միջով: Այնուհետև թելի երկու ծայրերը հերթականությամբ միջանցիկ անց են կացվում տրանս­պլանտանտի և պուպարյտան կապանի միջով ներսից դուրս, կրկին կապանից դուրս դրվում է հանգուցակապը, ընդգրկելով ճարպաբջջանքի մի կտոր: Այնուհետև տրասպլանտատը կապանի ամբողջ երկարությամբ կարվում է նույն ձևով, ավելի բարակ թել ու ասեղով:

 

Տրասնպլանտանտի միջային եզրի ֆիքսումը սկսվում է սիմֆիզից, կրկին առաջին կարը անց կաց­նե­լով ոսկրի միջով: Այսպիսով, տրասպլան­տան­տով ստեղծվում է աճուկային խողովակի արտաքին օղ, ինչպես բնականում:

 

Այնուհետև տրանսպլանտատի միջային ազատ եզրը ամբողջ երկարությամբ կարվում է ապաներոզին, կարերը միջանցիկ անցկացնելով փակեղի միջով և հանգուցակապերը դնելով մաշկի տակ:

 

Տրասնպլանտատի վրայից առանց դուբլիկատի կարվում են արտաքին թեք մկանի փակեղի հատված եզրերը:

 

Հեռավոր արդյունքները` 1-5 տարվա վաղե­մու­թյամբ

 

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրո­նում 2002-2007թթ. վերոհիշյալ մեթոդներով վիրա­հատ­վել են 276 հիվանդ: Հարցմանը պատասխանել են 255 վիրահատվածներ:Նրանցից առանց տրանսպլան­տատի` 159 հոգի, տրանսպլանտատով` 96 հոգի:

 

Ռեցիդիվ եղել է երեք հոգու մոտ, երեքն էլ առանց տրանսպլանտատով վիրահատվածների, տրանս­պլան­տատով վիրահատվածներից ոչ մեկի մոտ ռեցիդիվ չի եղել:

 

Ընդհանուր թվի մեջ ռեցիդիվը կազմել է 1.1%, առանց տրանսպլանտատի վիրահատվածների մոտ` 1.9%:

 

Հեղինակ. Է.Գ. Ամիրյան Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 16-17
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ