Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Աբդոմինալ վիրաբուժություն. Պլաստիկայի ընտրությունը հետվիրահատական վենտրալ ճողվածքների ժամանակ
Որովայնային հետվիրահատական ճողվածքները տարածված վիրաբուժական հիվանդություններից են, որոնք դրսևորում են բացարձակ և հարաբերական քանակական աճի մշտական հակում` պայմանավորված որովայնի օրգանների վրա կատարվող վիրահատությունների քանակի տարեցտարի մեծացումով:
Ճողվածքների վիրաբուժության արդիականությունը պայմանավորված է նաև բուժման ոչ գոհացուցիչ արդյունքներով` ի դեմս հիվանդության կրկնության 10-30% դեպքերում, որով և թելադրված է ճողվածքապլաստիկայի գոյություն ունեցող եղանակների կատարելագործման և նոր եղանակների ներդրման անհրաժեշտությունը:
Նպատակը.
Գնահատել հետվիրահատական ճողվածքների բուժման ժամանակ կիրառվող պլաստիկայի եղանակների արդյունավետությունը:
Նյութը և մեթոդները.
Վերլուծվել են հետվիրահատական վենտրալ ճողվածքների (ՀՎՃ) կապակցությամբ կլինիկայում վիրահատված 188 հիվանդների պատմագրերը: Հիվանդները եղել են 27-ից 83 տարեկան, գերակշռել են իգական սեռի անձինք: Տարեց և ծեր հասակի հիվանդների խմբում (105 հոգի–55.8%) արձանագրվել են մեծ թվով ուղեկցող հիվանդություններ (հիպերտոնիկ հիվանդություն, ճարպակալում, շաքարային դիաբետ, սրտի ռիթմի խանգարումներ, պնևմոսկլերոզ, կարդիոսկլերոզ): Ըստ տեղադրության ՀՎՃ եղել են միջային և կողմնային, ըստ կլինիկական ընթացքի` օղակված և չօղակված, ըստ չափերի` փոքր և միջին, մեծ և հսկա:
Կրկնված ՀՎՃ դիտվել է 36 հոգու մոտ (19.1%): Հարկ է նշել, որ գերակշռել են միջային ՀՎՃ` տեղակայված որովայնի միջին գծի շրջանում և առաջացած որովայնի տարբեր օրգանների վրա կատարված, այդ թվում` գինեկոլոգիական վիրահատություններից հետո: Կողմնային ՀՎՃ հիմնական պատճառ են եղել ապենդեկտոմիան, խոլեցիստեկտոմիան, փայծաղի, միզային օրգանների վրա կատարված վիրահատությունները, ինչպես նաև որովայնի կողմնային շրջաններում բաց վնասվածքների պատճառով կատարված որովայնահատումները: Վիրահատություններն առավելապես կատարվել են ներշնչափողային բազմակոմպոնենտ նարկոզով, հազվադեպ օգտագործվել է շրջանային անզգայացման որևէ տեսակ:
Արդյունքների քննարկում.
ՀՎՃ-ի վիրահատական բուժման ժամանակ թե' պլանային, թե' անհետաձգելի և շտապ (օղակված ճողվածքների պարագայում) կարգով կատարված վիրահատությունների դեպքում կիրառվել են ճողվածքապլաստիկայի 2` աուտոպլաստիկայի և ալոպլաստիկայի եղանակները: Աուտոպլաստիկայի ավանդական եղանակը կիրառվել է 102 հիվանդների մոտ, հիմնականում փակեղային և մկանափակեղային (ըստ Մեյոյի և Սապեժկոյի), հազվադեպ նաև մաշկային (ըստ Յանովի) լաթերի օգնությամբ: Այս եղանակը մեծ հաջողությամբ կիրառվել է փոքր և միջին չափերի ՀՎՃ-ի դեպքում (44 հոգի), ինչպես նաև օղակված ճողվածքների վիրահատությունների ժամանակ (37)` համարելով ոչ նպատակահարմար ճողվածքապլաստիկայի կատարումը սինթետիկ նյութերով, հյուսվածքներում վարակի առկայության և հետվիրահատական վարակային բարդությունների հնարավոր զարգացման պայմաններում:
Ալոպլաստիկայի եղանակով ճողվածքապլաստիկան կատարվել է 86 հիվանդների մոտ` օգտագործելով էթիկոնե և Լինտեքս-Էսֆիլե ֆիրմաների պոլիպրոպիլենային ցանցեր, որոնք փակեղի նկատմամբ տեղադրվել են onlay (69 հիվանդ) կամ, inlay և, sublay (17) եղանակներով: Ալոպլաստիկայի կիրառման դեպքում խիստ կարևորվել է վարակային բնույթի բարդությունների կանխարգելումը բուն վիրահատության տեխնիկապես ճիշտ և ատրավմատիկ կատարման, տարբեր տևողությամբ և դեղաչափերով նախա-, ներ- կամ հետվիրահատական հակաբիոտիկականխարգելման իրականացման և ըստ Ռեդոնի վերքերի վակուումային դրենավորման ճանապարհով:
Սույն եղանակով ճողվածքապլաստիկան առավել հակված ենք եղել կիրառելու ճողվածքների պլանային վիրաբուժության շրջանակներում, թեև այն բավական արդյունավետ կերպով կիրառվել է նաև անհետաձգելի ճողվածքահատումների ժամանակ ընդգծված ցուցումներով (որովայնի պատի թուլության, տեղային հյուսվածքների սպիական կազմափոխման, մեծ և հսկա չափերի ճողվածքային դեֆեկտների, տարեց հասակի անձանց, ինչպես նաև կրկնված և կրկնվող ճողվածքների դեպքում): Սինթետիկ էնդոպրոթեզների օգտագործումից հնարավորինս խուսափել ենք բորբոքաթարախային բարդություններով ուղեկցվող օղակված ճողվածքների վիրահատական միջամտությունների ժամանակ (որովայնի պատի ֆլեգմոնա, աղիքի գանգրենա, պերիտոնիտ):
Հետվիրահատական արդյունքներն ուսումնասիրելիս պարզվել է, որ մոտակա հետվիրահատական շրջանում աուտոպլաստիկայի եղանակով վիրահատված հիվանդների խմբից մահացել է 2 հիվանդ, որի պատճառ են եղել մեկ դեպքում պերիտոնիտը և ինտոքսիկացիան` աղիքի գանգրենայի պատճառով կատարված աղիքի ռեզեկցիայից հետո զարգացած կարերի անբավարարությունից, մյուս դեպքում` թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան: Ալոպլաստիկայի եղանակով կատարված ճողվածքահատումից հետո դիտվել է մեկ մահացու ելք II–III0 ճարպակալումով հիվանդի մոտ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի պատճառով:
Հետվիրահատական բարդություններ արձանագրվել են 23 հոգու մոտ: Հիմնականում դիտվել են վերքի հետ կապված բարդություններ (հեմատոմա, ինֆիլտրատ, սերոմա, վերքի թարախակալում): Ավելի լուրջ բարդություններ (էվենտրացիա, կպումային անանցանելիություն, պերիտոնիտ) գրանցվել են աուտոպլաստիկ եղանակով վիրահատված օղակված ճողվածքներով հիվանդների մոտ:
Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ ցանցային պրոթեզների օգտագործումով ճողվածքապլաստիկան կարող է հանդիսանալ վիրահատության ընտրության եղանակ ոչ միայն պլանային, այլև օղակված ճողվածքների վիրաբուժության մեջ:
17.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ