Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով, զարգանում են երկրորդային իշեմիկ խանգարումներ՝ անբարենպաստ անդրադարձ ունենալով հիվանդության ելքի վրա: Նորմալ գործունեության համար անհրաժեշտ 70 մմ սնդ. ս.-ից ոչ պակաս ուղեղի պերֆուզիոն ճնշում կարելի է ապահովել միայն ճիշտ ծրագրավորված ինֆուզիոն թերապիայով:
Այս պարագայում կատեխոլամինների կիրառումը չի կարող լինել արդյունավետ, քանի որ դրանք բարձրացնելով համակարգային զարկերակային ճնշումը, ամենևին չեն ավելացնում ուղեղային արյունահոսքը: Որոշ հեղինակներ խուսափում են ն/ե հեղուկների ներմուծումից՝ պատճառաբանելով, որ ջրի պահումն օրգանիզմում կարող է խորացնել ուղեղի այտուցը և բարձրացնել ներգանգային ճնշումը: Սակայն ծավալային համալրումը բացասաբար չի անդրադառնա ուղեղի այտուցի զարգացման վրա, եթե օսմոլյարությունը պահվի նորմայի սահմաններում և չբարձրանա հիդրոստատիկ ճնշումը ուղեղային մազանոթներում, այսինքն՝ ինֆուզիոն թերապիայի շրջանակներում պետք է կիրառել բացառապես իզոտոնիկ և իզոօսմոտիկ հեղուկներ:
Սակայն այս հիվանդների ինտենսիվ թերապիայում մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերօսմոլյարային բուժումը՝ հիպերտոնիկ լուծույթների կիրառմամբ: Ներանոթային հեղուկի օսմոտիկ ճնշման բարձրացումն ստեղծում է օսմոտիկ տարբերություն, որի շնորհիվ հեղուկն ինտերստիցիալ և ներբջջային տարածություններից անցնում է անոթային հուն՝ նվազեցնելով ուղեղի այտուցը միաժամանակ շտկելով վոլեմիան և պահպանելով ուղեղային պերֆուզիան:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ինտենսիվ թերապիայի շրջանակներում 7.5% NaCl-ի և մանիտոլի համեմատական ազդեցությունը՝ ԳՈւՎ-ով և հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ:
Նյութը և մեթոդները.
Հետազոտության համար ընդգրկման չափանիշ հանդիսացել է 7.5 % NaCl-ի և մանիտոլի կիրառումը ԳՈւՎ-ով (n=25) և հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ (n=14)՝ համակարգչային շերտանկարումով հաստատված ուղեղի այտուցի ժամանակ: 7.5% NaCl-ի լուծույթը ներմուծվել է կենտրոնական կամ ծայրամասային երակից շիթով 4 մլ/կգ դեղաչափով, մանիտոլը՝ ընդունված սխեմայով: Հիվանդների միջին տարիքը եղել է 44.7(19.2 (7–84) տարեկան, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) գտնվելու տևողությունը՝ 22.9(35.7 (3-143) oր, ծանրության աստիճանն` ըստ APACHE II 13.4(5.6 (7-24), գիտակցության մակարդակն ըստ Glasgow-ի սանդղակի ԻԹԲ ընդունվելիս՝ 8.3(4.1: Մահացիությունը կազմել է 53.8% (n=21):
Կատարված կլինիկա – լաբորատոր ցուցանիշներից տվյալ հետազոտության համար հաշվի են առնվել միջին զարկերակային ճնշումը (ՄԶՃ), պլազմայի օսմոլյարությունը և օրվա դիուրեզը: ՄԶՃ-ը որոշվել է 7.5%-անոց NaCl-ի կամ մանիտոլի ներարկումից անմիջապես առաջ (I փուլ) և ինֆուզիայի ավարտից անմիջապես հետո (II փուլ): Օսմոլյարությունը և դիուրեզը որոշվել են նախքան հիպերտոնիկ լուծույթի կամ մանիտոլի ներարկումը (I փուլ) և ներարկումից 24 ժ. անց (II փուլ):
Հետազոտության արդյունքները և նրանց քննարկումը.
Հիպերտոնիկ լուծույթի ներարկման դեպքում դիտվել է ՄԶՃ աճ 5.4%-ով (88.6(19.9 մմ սնդ. սյ.՝ I փուլում, 93.4(16.9 մմ սնդ. ս.՝ II փուլում, p=0.01), որը պահպանվել է առաջիկա 12 ժ. ընթացքում: Ընդ որում, այն հիվանդների մոտ, որոնց ՄԶՃ-ը եղել է 80 մմ սնդ. սյ.-ից ցածր՝ 59.5(8.5 մմ սնդ. ս. (n=13), 7.5%-անոց NaCl-ի ներմուծումից հետո դիտվել է ՄԶՃ-ի աճ շուրջ 20%-ով (71.4(10.6 մմ սնդ. սյ., p=0.01): Մանիտոլի ներարկումից հետո գրանցվել է ՄԶՃ-ի վիճակագրորեն հավաստի նվազում 3.4%-ով (p = 0.02):
Դիուրեզը մանիտոլի ներմուծումից հետո առանձնակի չի ավելացել (3.3(1.8 լ՝ I փուլում, 3.0(0.9 լ՝ II փուլում, p<0.05), սակայն, այնուհանդերձ, գրանցվել է ելային արժեքի համեմատ ակնհայտ հիպոտենզիա: Մինչդեռ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթը հիպոտոնիա չի առաջացրել, չնայած որ միաժամանակ դիտվել է դիուրեզի նկատելի աճ (2.6(1.4 լ՝ I փուլում, 3.1(1.9 լ՝ II փուլում, p=0.1):
Օսմոլյարության արժեքների աճ երկրորդ փուլում դիտվել է ինչպես հիպերտոնիկ լուծույթի (p=0.05), այնպես էլ՝ մանիտոլի (p=0.02) ներարկումից հետո:
Այսպիսով, ուղեղի այտուցի բուժման ժամանակ մանիտոլը և 7.5%-անոց NaCl-ի լուծույթն իրենց հակաայտուցային ազդեցությամբ ամենևին չեն զիջում մեկը մյուսին, սակայն նրանց ներգործումը հեմոդինամիկայի վրա և ուղեղ – ողնուղեղային պատնեշից անցնելու հավանականությունը լուրջ հիմք են հանդիսանում, որպեսզի մեկ անգամ ևս համակշռվի այս լուծույթների ճիշտ ընտրության խնդիրը:
Եզրակացություն
- Հիպոտոնիայից և հիպովոլեմիայից խուսափելու նպատակով անկայուն հեմոդինամիկայի պայմաններում օսմոթերապիայի ժամանակ առավելությունը տրվում է NaCl-ի հիպերտոնիկ լուծույթին:
- Հիպերտոնիկ լուծույթի վոլեմիկ ազդեցությունը նպաստում է նաև ուղեղային պերֆուզիայի լավացմանը, ինչը վճռորոշ նշանակություն ունի ուղեղային ախտահարում ունեցող հիվանդների բուժման ելքի համար:
- Քանի որ գանգուղեղային վնասվածքների ժամանակ ուղեղ - արյունային պատնեշի վնասման հավանականությունը մեծ է, ուստի՝ ներբջջային այտուցի զարգացումից և ներգանգային ճնշման երկրորդային բարձրացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մանիտոլի այլընտրանքային միջոց՝ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթ, որը զերծ է նման կողմնակի ազդեցություններից:
21.04.2008 Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
25.04.2008 Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...
24.04.2008 Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
23.04.2008 Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
23.04.2008 Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
22.04.2008 Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
21.04.2008 Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
20.04.2008 Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
20.04.2008 Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
19.04.2008 Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ