Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս վերանայել սուր արմատիկային համախտանիշի բուժման մինչ այժմ գոյություն ունեցող սկզբունքները:
Սուր արմատիկային համախտանիշն առաջանում է միջողնային դիսկի ճողվածքի կամ պրոտրուզիայի հետևանքով: Տարիների ընթացքում մշակված բուժական տակտիկան, այն է՝ հանգիստ, անշարժացում, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներ, պահանջում են երկարատև հոսպիտալացում, իսկ բուժման արդյունքները ոչ բոլոր դեպքերում են լինում լիարժեք:
Անզգայացման ժամանակակից մեթոդները, մասնավորապես հաղորդչականը, հնարավորություն է ընձեռնում արագ պաշարել սուր արմատիկային համախտանիշի ժամանակ գոյություն ունեցող սաստիկ ցավը: Այս նպատակով տեղային անեսթետիկի հետ միասին էպիդուրալ ճանապարհով ներմուծվում է գլյուկոկորտիկոիդ: Պաշարումների արդյունավետությունը հատկապես բարձր է լինում հիվանդության կարճ տևողության դեպքում (սկսման պահից առաջին 8 շաբաթների ընթացքում), իսկ երկար տևողության դեպքում (2 ամսից ավելի) առաջանում է կրկնակի պաշարումների անհրաժեշտություն:
Սուր արմատիկային համախատնիշի ժամանակ գլյուկոկորտիկոստերոիդների ազդեցությունն ուղղակիորեն արտահայտվում է հենց տեղային կիրառման ժամանակ: Գործիքային քննությամբ հայտնաբերված ճողվածքի չափերի փոքրացումը տեղի է ունենում դիսկի վնասված հյուսվածքների հեղուկի կորստի և ներդիսկային ճնշման իջեցման հաշվին:
Նպատակը.
Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել էպիդուրալ ճանապարհով ներմուծվող գլյուկոկորտիկոստերոիդների արդյունավետությունը՝ սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ:
Նյութը և մեթոդները.
Այս մեթոդով բուժվել են 13 հիվանդներ, որոնց մոտ սուր արմատիկային համախտանիշը պայմանավորված էր ողնաշարի գոտկային մակարդակում միջողնային դիսկերի ճողվածքների կամ պրոտրուզիաների առկայությամբ:
Ախտորոշումը կատարվել է նախապես՝ մագնիսառեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, ինչպես նաև՝ կլինիկական նյարդաբանական ախտանիշների հիման վրա: Հիվանդները եղել են 40–57 տարեկան: Նրանց 61%-ի մոտ հայտնաբերվել է միջողնային դիսկի ճողվածք կամ պրոտրուզիա՝ L5 - S1 մակարդակում, 23%-ի մոտ՝ L4-L5 մակարդակում, իսկ 15%-ի մոտ՝ L3 - L4 մակարդակում:
Նախապես գնահատվել է ցավի ուժգնությունն ըստ տեսանելիին համարժեք սանդղակի (VAS): Ըստ VAS-ի 6–7 և ավել միավորների դեպքում բուժումն սկսվել է էպիդուրալ պաշարումով՝ տեղային անեսթետիկների (բուպիվակայինի 0.25%-անոց լուծույթ) հետ զուգակցված կիրառելով գլյուկոկորտիկոստերոիդ (դիպրոսպան): Էպիդուրալ պաշարումները (L1-3 մակարդակում) կրկնվել են 3–7 օր ընդմիջումներով:
Սուր շրջանում լրացուցիչ նշանակվել է նաև դեղորայքային բուժում (ՈՍՀՑ 7–10 օր, ծայրամասային ռելաքսանտներ՝ 5–15 օր, B խմբի պոլիվիտամիններ՝ 10 օր) և օրթոպեդիկ կոշտ գոտիների կրում: Արդյունավետության հսկողությունն իրականացվել է ամենօրյա կլինիկական նշանների, նյարդաբանական ախտանիշների, ցավի ուժգնության իջեցման և բուժման վերջում կրկնակի գործիքային հետազոտոթւյան հիման վրա:
Արդյունքը.
Պաշարումից 40–50 րոպե պառկած մնալուց հետո բոլոր հիվանդներն անցել են աշխատանքային կամ կենցաղային ակտիվ գործունեության:
Առաջին պաշարումից հետո դրական արդյունքներ են գրանցվել 6 հիվանդի մոտ (ցավի ուժգնությունը պակասել է 3–4 միավորով), այս նույն հիվանդների մոտ երկրորդ պաշարումից հետո ցավի ուժգնությունը պակասել է ևս 1–2 միավորով: Մնացած 7 հիվանդներին կատարվել են երեք պաշարումներ, որոնցից 6-ի մոտ ցավի ուժգնությունը յուրաքանչյուր պաշարումից հետո նվազել է 2–3 միավորով, բուժման վերջում մնացել է ըստ VAS-ի 1 0.4 միավոր: Միայն մեկ հիվանդի մոտ է բուժման վերջում մնացել է VAS-ի 3 միավորին համապատասխանող ցավային զգացողություն:
Եզրակացություն.
Գլյուկոկորտիկոստերոիդների կիրառմամբ էպիդուրալ պաշարումների ճանապարհով սուր արմատիկային համախատնիշի բուժման արդյունավետությունը կազմում է 90%: Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում բուժման այս մեթոդի լայն կիրառումը, ցածր ինքնարժեքը, հիվանդի արագ ապաքինումը, հոսպիտալացման անհրաժեշտության բացակայությունը, ի վերջո, բուժման բարձր արդյունավետությունը, վկայում են մեր հանրապետությունում կլինիկական բժշկության մեջ բուժման այս մեթոդի լայնորեն ներդրման անհրաժեշտության մասին:
25.04.2008 Կարդացեք նաև
23.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ