Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Օժանդակ ճառագայթաբուժման դերը միզապարկի ինվազիվ քաղցկեղի օրգանապահպան բուժման գործում
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, տրանսուրեթրալ մասնահատում, ճառագայթաբուժում
Միզապարկի քաղցկեղը (ՄՔ) չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ [1,2,6]: Օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում ՄՔ-ը զբաղեցնում է երկրորդ տեղը (շագանակագեղձի քաղցկեղից հետո): Հիվանդացության աճին զուգահեռ տարեցտարի ավելանում է հիվանդների մահացության ցուցանիշը, իսկ բուժման արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: Ընդ որում ՄՔ-ի առաջնային հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում կրում են ինվազիվ բնույթ և բուժման արդյունավետության ցածր մակարդակը պայմանավորված է հիմնականում հեց այս խմբով [5]:
Պայմանավորված տարբեր պատճառներով, միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում երբեմն հարկ է լինում սահմանափակվել օրգանապահպան բուժմամբ: Օրգանապահպան վիրահատություններին բնորոշ է վաղ ախտադարձերի (ռեցիդիվ) բարձր հաճախականությունը [3,4,7]: Այս հանգամանքը հուծում է օրգանապահպան վիրահատությունները զուգակցել հակաուռուցքային այլ միջամտությունների հետ:
Հետազոտության նյութը և եղանակները:
Ներկա հետազոտության հիմքում ընկած է 1993-2005թթ. Ժամանակահատվածում ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և այլ կլինիկաներում միզապարկի T2a-T2b փուլերի քաղցկեղի կապակցությամբ հետազոտված և օրգանապահպան բուժում ստացած 99 հիվանդի բուժման արդյունքների վերլուծությունը: Բոլոր հիվանդները մինչ բուժման սկիզբը ենթարկվել են բազմակողմանի կլինիկառենտգենաբանական ու լաբորատոր-գործիքային քննությունների, և նրանց մոտ ուռուցքի ներաճ դեպի հարակից հյուսվածքներ կամ ավշահանգույցների, ներքին օրգանների, ոսկրային համակարգի մետասթատիկ ախտահարման տվյալններ չեն հայտնաբերվել: Հիվանդների միջին տարիքը տա-տանվում է 60-69տ. Տարիքային խմբում: Հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են` 87%: Բոլոր հիվանդները ենթարկվել են օրգանապահպան բուժման, որը պայմանավորված է եղել հետագա բուժական այլ եղանակներից հիվանդի հրաժարականով կամ վերջիններիս անցկացման հակացուցումների առկայությամբ:
Հիվանդներից 63-ի բուժումը սահմանափակվել է միայն վիրահատական միջամտությամբ, մնացած 36-ի մոտ վիրահատական միջամտությունից միջինում 10 օր անց անցկացվել է զուգակցված ճառագայթային բուժման արմատական կուրս: Բոլոր հիվանդներին, որպես վիրահատական միջամտություն, կատարվել է միզապարկի տրանսուրեթրալ մասնահատում (ՏՈւՐ), որի միջոցով փորձվել է կատարել ուռուցքի ամբողջա-կան էլեկտրահեռացում առողջ հյուսվածքների սահմանում: Ճառագայթային բուժումն իրականացվել է խորհրդային արտադրության АГАТ-Р գամմաթերապևտիկ ապարատի միջոցով: Ճառագայթային բուժման ընդհանուր տևողությունը միջինում կազմել է 5,5 շաբաթ: Բուժումն անցկացվել է ավանդական և ոչ ավանդական սխեմաներով` շաբաթական հինգ օր, օրեկան մեկ ֆրակցիա, ընդմիջմամբ` հանգստյան օրերին, միանվագ օջախային դոզան` 2,0-2,5Գր, գումարային օջախային դոզան կազմել է 54,1Գր (միջինը):
Հիվանդների հիմնական զանգվածի մոտ քաղցկեղը եղել է T2a փուլում` 63 հիվանդ (63,6%), իսկ T2b փուլում` 36 հիվանդ (36,4%) (աղյ. 1):
Աղյուսակ 1 Հիվանդների կազմը` ըստ հիվանդության փուլի և բուժման եղանակի
|
Հիվանդության փուլը |
Միայն վիրահատական խումբ, N |
Զուգակցված բուժման խումբ |
Ընդհամենը |
|
T2a |
42 |
21 |
63 |
|
T2b |
21 |
15 |
36 |
|
Ընդամենը |
63 |
36 |
99 |
Հետազոտության արդյունքները:
Քանի որ ախտադարձ առաջանալուց հետո հիվանդների մեծ մասը ենթարկվել են հակաուռուցքային այլ միջամտությունների, ապա մեր հետազոտության մեջ կիրառված բուժական եղանակների արդյունավետությու-նը նպատակահարմար ենք գտել որոշել անախտադարձ ապրելիության ցուցանիշների հաշվման և համեմատման միջոցով` ըստ Կապլան-Մեյերի ապրելիության վերլուծական եղանակի (աղյ. 2):
Աղյուսակ 2 Հիվանդների եռամյա անխտադարձ ապրելիությունը կախված բուժման եղանակից
|
Բուժման եղանակը |
Առանց տեղային կրկնողության եռամյա ապրելիությունը |
Անմետաստազ եռամյա ապրելիությունը |
Ընդհանուր անախտադարձ եռամյա ապրելիությւոնը |
|
Միայն վիրահատական խումբ |
40,5 |
80,95 |
40,5 |
|
Զուգակցված բուժման խումբ |
59,4 |
81,25 |
56,25 |
Ինչպես երևում է աղյ. 2-ից, հիվանդների եռամյա անախտադարձ ապրելիության առումով զուգակցված բուժումն զգալի առավելություն է ցուցաբերել միայն վիրահատական բուժման նկատմամբ: Այսպես, միայն վիրահատական բուժումից հետո հիվանդների առանց ուռուցքի տեղային կրկնողության եռամյա ապրելիությունը եղել է 40,5%, մինչդեռ օժանդակ ճառագայթաբուժմամբ զուգակցված բուժման խմբում` 59,4%: Անմետասթազ եռամյա ապրելիությունը միայն ՏՈւՐ կրած և զուգակցված բուժում ստացած հիվանդների խմբերում եղել է նույնը 80,95% և 81,25%, իսկ ընդհանուր անախտադարձ եռամյա ապրելիության ցուցանիշները` համապատասխանաբար 40,5 և 56,25%:
Եզրակացություն
Օժանդակ ճառագայթային եղանակով զուգակցված բուժումը, անկախ որևէ գործոնի ազդեցությունից, զգալի կերպով նպաստում է հիվանդների եռամյա անախտադարձ ապրելիության բարձրացմանը (p<0,05): Ելնելով վերոհիշյալից` կարելի է ասել, որ օժանդակ ճառագայթաբուժումը հանդիսանում է միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց և այն պետք է լայնորեն կիրառվի հատկապես այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառներով միզապարկի հեռացումը հակացուցված է և ընտրվում է բուժման օրգանապահպան տակտիկան:
Գրականություն
- Абоян И.А., Левин Э.Г., Павлов С.В. и др. Опыт применения экспресс-теста для качественного выявления антигена опухолей мочевого пузыря в моче. - В кн.: Рак мочевого пузыря. Материалы конференции. НИИ урологии МЗ РФ, Ростовский государственный медицинский университет. Ростов-на-Дону, 1998, с. 3.
- Переверзев А.С., Петров С.Б. Опухоли мочевого пузыря.–Харьков:Факт, 2002–301 с.
- Фанарджян Д.К. Мета-анализ методов диагностики и хирургического лечения инвазивиого рака мочевого пузыря в Республике Армения канд. Дисс. Ереван, 2003, с. 69-92.
- Фигурин К.М., Матвеев Б.П., Матвеев В.Б., Камолов Б.Ш., Панахов А.Д. Спавнительная оценка результатов резекции мочевого пузыря и цистэктомии при инвазивном раке мочевого пузыря VI Российская онкологическая конференция, 26 - 28 ноября 2002 года г. Москва, c. 103-106.
- Чиссов В.И. Избранные лекции по клинической онкологии Москва 2001. стр. 594-595.
- Boring C.C., Squires T.S., Tong t., et al: Cancer statistics, 1993. Cancer J.Clin. 1993; 45:2.
- Syed S., Weiss G.R. Management of locally advanced bladder cancer: early vs deferred chemotherapy. World J. Urol., 2002 Aug; 20(3): 175-82.
29.01.2008 Կարդացեք նաև
30.01.2008
28.01.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ