Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Քրոնիկ հետտրավմատիկ ոսկրաբորբ, միոպլաստիկան` որպես բուժման տարբերակ
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման համեմատաբար ճիշտ տակտիկական ընտրության հետ:
Հետտրավմատիկ ոսկրաբորբն ավելի հաճախ տեղակայվում է սրունքի (54.5%) և ոտնաթաթի (32.4%) շրջանում: Հետվիրահատական ոսկրաբորբն որպես բարդություն կարելի է կապել մի շարք խախտումների հետ, որոնցից են.
-
ասեպտիկայի նորմերի խախտումը,
-
վիրահատության կոպիտ իրագործումը,
-
փափուկ հյուսվածքների անտեղի ճզմումը,
-
ոսկրային հյուսվածքի աննպատակ կմախքացումը,
-
մետաղական կոնստրուկցիայի ոչ ադեկվատ ընտրությունը,
-
կոնստրուկցիայի բաղադրիչների անհամապատասխանությունը,
-
վիրահատական դաշտի անբավարար սանացիան և չգործող դրենաժային համակարգը:
Նշված վրիպումներն առաջ են բերում հյուսվածքների սնուցման խանգարում, գալվանական պրոցեսի առաջացում: Այս ամենը նպաստում է ինֆեկցիայի զարգացմանը և ոսկրաբորբի առաջացմանը: Որոշ հեղինակներ գտնում են, որ ոսկրի ռեգեներացիան թարախային բորբոքման պայմաններում ընթանում է ավելի արագ՝ կապված բորբոքման ընթացքում առատ անոթավորման հետ [1,2,4]:
Վերջին տարիներին մեր բաժանմունքում հետվիրահատական ոսկրաբորբի կապակցու-թյամբ վիրահատական բուժման են ենթարկվել 13 հիվանդներ, որոնցից 1-ը` կին, 12-ը` տղամարդ, բոլորն էլ միջին և բարձր տարիքի: Հիվանդներից 2-ի մոտ եղել է ոչ կայուն օսթեոսինթեզ կեղծ հոդի ձևավորումով, որոնցից 1-ի մոտ կատարվել է կոնստրուկցիայի հեռացում: 5-ի մոտ կատարվել է կոնստրուկցիայի հեռացում ֆիստուլոսեկվեստրնեկրէկտոմիա արտաօջախային օսթեոսինթեզի համակարգի տեղադրումով: Նշված դեպքերում ոսկրաբորբի 2 դեպք եղել է բազկոսկրի, 3 դեպք` ազդրոսկրի, 8 դեպք` սրունքի ոսկրերի ընդգրկումով: 7 հիվանդի մոտ կատարվել է ֆիստուլոսեկվեստրնեկրէկտոմիա դեֆեկտի միոպլաստիկ փակումով: Մեթոդն առաջին անգամ առաջարկել և կիրառել է ֆինլանդացի հեղինակ Շուլտենը 1896թ.-ին [3]: Առաջարկել է վիրահատությունն իրականացնել 2 փուլով. 1-ին փուլում` օջախի մաքրում, 3-4 շաբաթ անց դեֆեկտի փակում` միոպլաստիկա: Միոպլաստիկայի ենթարկված 7 հիվանդների մոտ նկատվել է լավացում առանց ռեցիդիվի: Բոլոր դեպքերում մկանալաթը վերց-վել է ոսկրային դեֆեկտի հնարավորինս մոտ մկանից վերին կարճ ոտիկի վրա, վերջինիս բավարար արյան շրջանառությունն ապահովելու համար: Դրված մկանային լաթն ոսկրային խոռոչի մեջ ապահովել է հետևյալ ֆունկցիաները.
1)փոխարինիչ - մկանային հյուսվածքը, շնորհիվ իր մասսիվության և էլաստիկության, համարվում է իդեալական պլաստիկ նյութ և լցնում է դեֆեկտի ամբողջ խոռոչը` չթողնելով դատարկ տարածություն (նկ.1,2,3):
Նկար 1 Նկար 2 Նկար 3
2)հեմոստատիկ - տեղադրված մկանալաթը` անջատելով թրոմբոկինազա, խթանում է մակարդելիությանը` դադարեցնելով մշակված ոսկրային խոռոչի արյունահոսությունը,
3)դրենաժային - տեղադրված մկանալաթը ռեզորբցիայի է ենթարկում միկրոսկոպիկ բազմաթիվ էլեմենտներ` հյուսվածքի կտոր, օտար մարմին, միկրոօրգանիզմ,
4)վերականգնողական – մկանային հյուսվածքը, ճիշտ է չի խթանում ոսկրային ռե-պարացիան, սակայն առաջացած կպումներով լավացնում է սնուցումը և արյան շրջա-նառությունը: Վերջինս հնարավորություն է տալիս հյուսվածքի վերականգնմանը:
Միոպլաստիկայի համար ցանկալի չեն մեծ ֆունկցիա իրականացնող զանգվածային մկանների կիրառումը (m.biceps, m.deltoideus, m.triceps և այլն), այն առումով, որ առաջանում է ֆունկցիայի զգալի իջեցում և տեղադրված լաթն անկայուն է ֆիքսվում: Այլ խնդիր է, երբ կա արդեն արտահայտված հոդային կոնտրակտուրա հարակից հոդերում և վերը նշված վիճակը չի ստեղծվում [2]:
Գրականության ցանկ
- Акжиштов Г.Н., Галеев М.А., Сахаутдинов В.Г., Юдин Я.Б. Остеомиелит. «Медицинаե, Москва 1986.
- Захаров И.И. Мышечная и кожная пластика при хроническом остеомиелите. Ижевск 1970.
- Крюк А. Хирургическое лечение поздней стадии хронического остеомиелита. Минск 1965.
- Никитин Г.Д., Рак А.В., Линник С.А., Агафонов И.А. Хронический остеомиелит, Трансмиопластика, костная пластика, мышечная пластика. «Медицина», Ленинград 1990.

Կարդացեք նաև
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...

Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...

Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Մեր հիվանդանոցում, որը համարվում է Շիրակի մարզի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն` կատարվում են բազմաթիվ, երբեմն էլ մեծ ծավալի վիրահատություններ: Հիվանդի վերջնական բուժական կամ վիրահատական...

Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...

Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն