Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Ծնկահոդի մահիկների վնասման ժամանակ էխոսոնոգրաֆիկ և արթրոսկոպիկ տվյալների համեմատական բնութագիրը
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի էխոսոնոգրաֆիկ հետազոտության մեթոդը, որը թույլ է տալիս գաղափար կազմել ինչպես ներհոդային, այնպես էլ արտահոդային ստրուկտուրաների կառուցվածքային առանձնահատկությունների մասին, հայտնաբերել նրանց պաթոլոգիական փոփոխությունները` փորձելով հասկանալ այդ փոփոխությունների դերը հիվանդի ունեցած գանգատների պատճառագիտության մեջ:
Այս հետազոտության մեջ մենք փորձել ենք համեմատել ծնկահոդերի էխոսոնոգրաֆիկ հետազոտության և արթրոսկոպիկ վիրահատության ընթացքում հայտանաբերված վնասվածքների և փոփոխությունների տվյալները, մասնավորապես մահիկների վնասման տվյալները:
Գրականության տվյալներով ծնկահոդի մենիսկների վնասման ախտորոշման հարցում էխոսոնոգրաֆիկ հետազոտության հավաստիությունը կազմում է 63-84,5%, ար-տահոդային կապանների վնասման դեպքում` 62-84%, մինչդեռ խաչաձև կապանների վիճակի գնահատման համար մեթոդի դիագնոստիկ հնարավորությունները շատ ցածր են: Այս դեպքում ավելի ինֆորմատիվ է MRI հետազոտությունը (97,4%) [1,2]:
Համեմատության համար հետազոտվել են վերջին մեկ տարվա ընթացքում ՙԷրեբունի՚ ԲԿ վնասվածքաբանության և ոսկրահարդարման բաժնում վիրահատված 89 հիվանդների հիվանդության պատմագրերը: 89 հիվանդից (52 տղամարդ, 37 կին) 45-ին (25 տղամարդ, 20 կին) նախավիրահատական շրջանում կատարվել է ծնկահոդերի էխոսոնոգրաֆիկ հետազոտռություն (աղ. 1):
Առանձնացրել ենք մի քանի պաթոլոգիկ փոփոխություններ, որոնք առավել հաճախ են նկարագրվում էխոսոնոգրաֆիկ հետազոտությունների ընթացքում (աղ 2):
Աղյուսակ 1.
|
|
վիրահատված հիվանդների թիվը |
նախավիրահատական էխոսոնոգրաֆիա անցած հիվանդների թիվը |
|
տղամարդ |
52 |
25 (48%) |
|
կին |
37 |
20 (53%) |
|
ընդամենը |
89 |
45 (50.6%) |
Աղյուսակ 2.
|
Էխոսոնոգրաֆիկ պաթոլոգիկ փոփոխություն |
հանդիպման հաճախությունը |
% |
|
Ընդամենը |
45 |
100% |
|
Միջային մահիկի վնասում |
27 |
60% |
|
Դրսային մահիկի վնասում |
12 |
27% |
|
Միջային կոլատերալ կապանի բորբոքում, այտուցվածություն |
20 |
44% |
|
Կիսաթաղանթակազմ մկանի ջլի բորբոքում |
17 |
38% |
|
Բեյկերի կիստա |
14 |
31% |
|
Մենիսցեալ կիստաներ |
3 |
7% |
|
Սինովյալ թաղանթի հիպերտրոֆիաներ |
24 |
53% |
|
Ներհոդային հեղուկի առկայություն |
31 |
69% |
Հատկանշական է այն փաստը, որ միջային մենիսկի տարաբնույթ փոփոխությունների ժամանակ որպես կանոն նկարագրվում է նաև միջային կոլլատերալ կապանի այս կամ այն աստիճանի արտահայտված այտուցվածություն, բորբոքում, որը կարելի է բացատրել անատոմիական սերտ կապերով: Վերոհիշյալ տվյալներից մահիկների վնասումները համեմատել ենք արթրոսկոպիկ վիրահատության ընթացքում հայտանբերված իրական վնասման տվյալների հետ (աղ. 3):
Աղյուսակ 3.
|
|
էխոսոնոգրաֆիկ
|
Արթրոսկոպիկ
|
% |
||
|
կա |
չկա |
կա |
չկա |
|
|
|
միջային մենիսկի վնասում |
27 |
|
22 |
|
81 |
|
|
|
5 |
19 |
||
|
|
3 |
3 |
|
7 |
|
|
|
|||||
|
Դրսային մենիսկի վնասում |
12 |
|
6 |
|
50 |
|
|
|
6 |
50 |
||
|
|
3 |
3 |
|
7 |
|
Աղյուսակից հետևում է, որ`
-
81% դեպքերում (27-ից 22-ի մոտ) էխոսոնոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերված միջային մահիկի վնասումը հաստատվել է արթրոսկոպիկ վիրահատության ժամանակ, իսկ 19% դեպքերում (27-ից 5-ի մոտ)` չի հաստատվել: 3-ի մոտ (45 էխոսոնոգրաֆիկ հետազոտության անցածից) էխոսոնոգրաֆիկ ինտակտ մահիկի նկարագրության պայմաններում արթրոսկոպիկ վիրահատության ժամանակ հայտանբերվել է մենիսկի այս կամ այն չափի վնասում:
-
Լատերալ մահիկի պարագայում վնասման էխոսոնոգրաֆիկ դրական 12 պատասխանի դեպքում 6-ի մոտ վնասւոմը հայտաբերվել է արթրոսկոպիկ վիրահատության ընթացքում (50%), 6-ի մոտ հերքվել (50%): Եվս 3-ի մոտ էխոսոնոգրաֆիկ ինտակտ մահիկի նկարագրության դեպքում արթրոսկոպիայի ժամանակ հայտանբերվել է վնասում:
Այսպիսով, ծնկահոդի արտահոդային կապանների, մահիկների և պերիարտիկուլյար հյուսվածքների պաթոլոգիայի ժամանակ, հաշվի առնելով ուլտրաձայնային հետազոտության մատչելիությունն և դիագնոստիկ արդյունավետությունը այն կարող է հանդիսանալ հետազոտության հիմնական մեթոդ ռենտգենոգրաֆիկ հետազոտության հետ միասին, հատկապես՝խաչաձև կապանների վնասման նշանների բացակայության դեպքում:
Գրականություն
- Gross A.E. et al. The allotransplantation of partial joints in the tritment osteochondritis of the knee. Clin. Orthop. 1975; 108: 7-14.
- Hangody L. at al. Mosaic plasty for the treatment of the articular defects of the knee and ankle. Clin. Orthop. 2001; 391(S): 328-336
27.10.2010 Կարդացեք նաև
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...
29.10.2010 Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...
28.10.2010 Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
26.10.2010 Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
25.10.2010 Մեր հիվանդանոցում, որը համարվում է Շիրակի մարզի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն` կատարվում են բազմաթիվ, երբեմն էլ մեծ ծավալի վիրահատություններ: Հիվանդի վերջնական բուժական կամ վիրահատական...
22.10.2010 Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...
21.10.2010 Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...
20.10.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5Ffnf8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ