Միզային համակարգ
Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է երիկամներում արտադրված մեզի դուրս բերումը դեպի միզապարկ, միզապարկի դերը մեզը կուտակել և դուրս բերել օրգանիզմից միզուկի օգնությամբ։ Վերոնշյալ օրգանները փոխկապակցված են և մեկ օրգանի ախտահարումը կարող է առաջացնել մյուս օրգանների ախտահարում և գործունեության խափանում։ Դրանք կարող են տարբերվել զարգացման մեխանիզմներով և հետևանքներով:
Նեֆրոլոգները զբաղվում են երիկամների գրեթե բոլոր ոչ վիրահատական բուժում պահանջող խնդիրներով, իսկ ուրոլոգները ամբողջ միզային համակարգի և տղամարդու սեռական համակարգի վիրահատական և ոչ վիրահատական բուժում պահանջող ախտահարումներով։
Մեջքի ցավը, միզարձակման ցավոտությունը, մեզում արյան առկայությունը հաճախ խոսում են միզաքարային հիվանդության կամ երիկամների բորբոքային խնդիրների մասին: Այս դեպքերում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի: Երիկամների համակարգային ախտահարման ժամանակ ցավը հաճախ բացակայում է. ինչպես նեֆրոլոգներն են ասում՝ երիկամը «լուռ» օրգան է: Դա է պատճառը, որ բուժառուները բժշկի կամ կլինիկա դիմում են լուրջ ախտահարումով, անգամ երիկամային անբավարարության շրջանում, երբ անհրաժեշտ է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում:
Երիկամային հիվանդությունները խնդիրներ են առաջացնում բոլոր օրգան-համակարգերում, ուստի հարկ է լինում այլ մասնագետների խորհրդատվություններ ևս անցնել:
Ախտորոշումը
Միզային համակարգում առկա պաթոլոգիաների հայտնաբերման համար կարևոր դեր ունեն թե լաբորատոր թե գործիքային հետազոտությունները։
Հաճախ օգտագործվող հետազոտությունների թվին են պատկանում
- Մեզի և արյան ընդհանուր քննությունը
- Որովայնի և փոքր կոնքի ՈՒՁՀ քննությունը
Մեզի մեջ կարևոր ցուցանիշներից է՝ սպիտակուցի առկայության հայտնաբերումը, իսկ արյան մեջ՝ կրեատինինի և միզանյութի: Կարևոր են նաև արյան մեջ էլեկտրոլիտային (կալիում, նատրիում) ցուցանիշները:
Շեղումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի հետագա հետազոտությունների և բուժումների համար։
Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր վերահսկել այդ ցուցանիշները, օրինակ, սրտի հետ կապված խնդիրների, արյան բարձր ճնշման ժամանակ, առիթմիաների դեպքում դեղեր և միզամուղներ ընդունելիս:
Որովայնի և կոնքի խոռոչի ՈՒՁՀ -ն 35 տարեկանից հետո ցանկալի է իրականացնել նվազագույնը 2 տարին մեկ անգամ: Երիկամների ՈՒՁՀ-ն համարվում է սքրինինգային հետազոտություն, որը նպաստում է քարերը, գոյացությունները, երիկամներում հիդրոնեֆրոտիկ փոփոխությունները հայտնաբերելուն:
Տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել շագանակագեղձի վիճակին և 40 տարեկանից հետո 2 տարին մեկ կատարել ՈՒՁՀ, ըստ ցուցման՝ PSA (ПСА) օնկոմարկերների հայտնաբերման համար արյան հետազոտություն` շագանակագեղձի նորագոյացությունը ժամանակին հայտնաբերելու համար: Իսկ 45 տարեկանից բարձր տղամարդկանց տարին 1 անգամ պարտադիր կերպով անցնել ՈՒՁՀ և PSA, պաթոլոգիաների վաղ հայտնաբերման նպատակով։ Իսկ այն տղամարդիկ ովքեր ունեն միզարձակման խանգարում անցնեն նաև ուրոֆլոումետրիա։
25.09.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ