Միզային համակարգ
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման ընթացքում կարող են դիտվել երիկամային կոլիկային նոպաներ: Եթե քարը շատ փոքր չափ ունի, հավանական է, որ այն կհեռանա մոտ վեց շաբաթվա ընթացքում:
Պետք է իմանալ, որ.
- Որքան քարը մոտ է միզապարկին, այնքան նրա դուրս գալու հավանականությունը մեծ է:
- Որքան մեծ է քարը, այնքան նրա՝ ինքնուրույն դուրս գալը քիչ հավանական է:
Դեղորայքային լիտոկինետիկ թերապիա(բուժում)
Քարի հեշտ և անցավ հեռացման համար երբեմն նշանակվում են ալֆաբլոկատորներ կամ կալցիումային ուղիների բլոկատորներ: Դա բուժման դեղորայքային լիտոկինետիկ մեթոդ է, որը միզածորանային քարերի հեռացման ամենաարդյունավետ միջոցն է համարվում:
Ալֆաբլոկատորները գրանցված չեն որպես քարերի հեռացման պատրաստուկներ(պրեպարատներ), սակայն նրանք լավացնում են քարերի անցումը միզուղիներով:
Այս բուժման ընթացքում անհրաժեշտ է բուժող բժշկի մշտական հսկողությունը: Բժիշկը վերահսկում է քարի տեղաշարժը և երիկամների գործունեությունը:
Եթե դիտվում է ուժեղ ցավ, առկա է միզուղիների վարակ(ինֆեկցիա), կամ տուժել է երիկամների գործունեությունը, ապա բուժման դեղորայքային լիտոկինետիկ մեթոդը չի կարող խնդրի լուծում լինել: Նման դեպքերում բժշկի կողմից ընտրվում է բուժման այլ տարբերակ:
Քարերի քայքայում
Եթե առկա քարերը ուրատային են, դրանք հնարավոր է քայքայել: Դա իրականացվում է մեզի pH-ը բարձրացնելու շնորհիվ՝ այն հիմնային դարձնելու նպատակով: Սովորաբար օգտագործվում են ներքին ընդունման դեղեր, ինչպիսիք են՝ հիմնային ցիտրատը կամ նատրիումի բիկարբոնատը: PH-ի 7,0-7,2 մակարդակի դեպքում քարը կարող է փոքրանալ, նույնիսկ ամբողջությամբ տարրալուծվել: PH-ի մակարդակը հեշտությամբ կարելի է պարզել անգամ տանը՝ լակմուսային թղթի օգնությամբ:
Ակտիվ բուժում
Եթե երիկամային կամ միզածորանային քարի առկայությունն առաջացրել է համապատասխան ախտանշաններ, անհրաժեշտ է անցնել ակտիվ բուժական միջամտության: Եթե անգամ ախտանշաններ չկան, միևնույնն է, պետք է շարունակել բուժումը, եթե.
- Քարը շարունակում է աճել,
- Առկա է քարագոյացման բարձր ռիսկ,
- Առկա է միզուղիների վարակ (ինֆեկցիա),
- Քարի չափեր մեծ են:
Վիրահատական միջամտություն առաջարկվում է, եթե.
- Քարը բավականին մեծ է ինքնուրույն հեռանալու համար,
- Չնայած անցկացվող բուժմանը՝ առկա են մշտական ցավեր,
- Երիկամների գործունեությունը խանգարված է կամ մոտ է այդ վիճակին:
Կան քարերի հեռացման երեք տարածված եղանակներ.
- Հեռահար(դիստանցիոն) հարվածա-ալիքային լիտոտրիպսիա,
- Կոնտակտային ուրետերոլիտոտրիպսիա,
- Պերկուտանային նեֆրոլիտոտրիպսիա:
Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և թերությունները: Բժիշկն ամեն առանձին դեպքի համար ընտրում է ամենաարդյունավետ և համապատասխան տարբերակը:
07.10.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ