Միզային համակարգ
Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանների շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ
Ի՞նչ է ցիստիտը:
Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որը շատ տարածված է հատկապես կանանց մոտ:
Ցիստիտի ախտանշանները
Ցիստիտի ախտանշաններից է հաճախամիզությունը (8 և ավելի անգամ ցերեկային ժամերին և 2-ից ավելի անգամ գիշերային ժամերին), ցավոտ միզարձակությունը, մեզի գույնի, հոտի փոփոխությունները, անըդհատ միզելու անզուսպ, հանկարծակի առաջացող ցանկությունը, անմիզապահությունը:
Արյունամիզության դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի՝ հաստատելու կամ ժխտելու ուռուցքային գործընթացի առկայությունը:
Ցիստիտի տեսակները
Տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտներ: Սուր գործընթացը 3 ամիս տևողությամբ ընթացող ցիստիտն է, ավելի երկար տևողության դեպքում համարվում է քրոնիկ: Այս տարանջատումը հարաբերական է:
Բուժման կուրսը քրոնիկի ցիստիտի ժամանակ հաճախ երկարատև է, հնարավոր է տևի ամիսներ:
Սեռական հարաբերությունից հետո առաջացած ցիստիտը կոչվում է պոստկոիտալ ցիստիտ: Այս դեպքում հեշտոցի փոփոխված միկրոֆլորան միզուկով հասնում է միզապարկ և առաջացնում վերջինիս բորբոքում: Նման դեպքերում հաճախ կարիք է լինում հետազոտել նաև զուգընկերոջը` ով կարող է ինֆեկցիայի փոխանցման պատճառ լինել: Դա շատ կարևոր է, քանի որ, հակառակ դեպքում, բուժումը տալիս է ժամանակավոր արդյունք:
Ո՞ ր մանրեները դեր ունեն ցիստիտի առաջացման մեջ:
80-90 տոկոս դեպքերում դա աղիքային ցուպիկն է: Պտաճառ կարող են լինել նաև այլ հարուցիչներ, սնկեր, վիրուսներ և այլն:
Որո՞նք են ցիստիտին նպաստող գործոնները:
Նպաստող գործոններից են սեռական հարաբերությունները, մեկից ավելի զուգընկեր ունենալը, սպերմացիդների՝ հակաբեղմնավորիչների օգտագործումը, մանկական հասակում հաճախակի միզային վարակները, մի շարք հորմոնալ խանգարումները և այլն:
Նստակյաց կյանքը ևս ոչ բարենպաստ գործոն է: Նպաստող գործոն է նաև անմիզապահությունը, երբ մեզի արտահոսքի հետևանքով բարենպաստ միջավայր է ստեղծվում մանրէների զարգացման համար:
Բարդությունները
Ցիստիտը չբուժելու դեպքում այն անցնում է քրոնիկ ձևի, որի բուժումն առավել բարդ է: Չբուժված ցիստիտը կարող է երիկամներում բորբոքային գործընթացների պատճառ հանդիսանալ:
Ցիստիտը հղիների մոտ
Հղիների մոտ ցիստիտի դրսևորումներ հաճախ են հանդիպում. հաճախամիզություն, ցավեր վերցայլային շրջանում և այլն: Ցիստիտին բնորոշ գանգատների առկայությունը հղիության ընթացքում միշտ չէ, որ խոսում է ցիստիտի առկայության մասին: Բոլոր դեպքերում պետք է զգույշ լինել, խուսափելու համար բարդությունների առաջացումից:
Հղիի մոտ կան ցիստիտի առաջացմանը նպաստող մի շարք գործոններ. նոր հորմոնալ վիճակ, ներորովայնային ճնշման բարձրացում, որովայնի չափերով պայմանավորված հիգիենայի կանոններին հետևելու դժվարություններ և այլն: Պետք է հիշել, որ լվացում կատարելիս լվացման ուղղությունը պետք է լինի առջևից հետ, և ոչ` հակառակը: Հակառակ դեպքում հետանցքի ֆլորան կարող է տեղափոխվել միզասեռական համակարգ:
Ո՞ր տարիքին է ավելի բնորոշ ցիստիտը:
Նպաստող գործոններն առավել շատանում են սեռական կյանքով ապրելուց սկսած:
Կանանց և տղամարդկանց մոտ ցիստիտի առանձնահատկությունները
Կանանց մոտ ցիստիտն ավելի շատ է հանդիպում`պայմանավորված մի շարք անատոմիական առանձնահատկություններով (միզուկը կարճ է, լայն է, մոտ է տեղակայված հեշտոցին և հետանցքին): Տղամարդկանց մոտ ցիստիտին բնորոշ գանգատների առկայության դեպքում հաճախ կարիք է լինում ավելի խորը հետազոտություններ իրականացնել` հայտնաբերելու համար թաքնված ախտաբանական գործընթացները (ուռուցքային ախտահարումներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ և այլն):
Ախտորոշման մեթոդները
Ցիստիտի ժամանակ չկա բնորոշ ախտանիշ, ուստի այն պետք է տարբերակել նույն ախտանշաններով այլ հիվանդություններից:
Իրականացվում է մեզի ընդհանուր հետազոտություն` բորբոքային գործընթացները հայտնաբերոկու համար: Կարևոր է ուլտրաձայնային հետազոտությունը, մեզի բջջաբանական քննությունը, մասնավորապես, եթե մեզի մեջ արյուն կա: Որոշ դեպքերում կարող է ցիստոսկոպիայի՝ միզապարկը ներսից զննելու, կամ ուրոֆլոմետրիայի կարիք լինել:
Մեզի մանրէաբանական հետազոտությամբ որոշվում է հարուցիչների տեսակը, դրանց քանակը մեզում և զգայունությունը դեղերի նկատմամբ:
Բուժման մեթոդները
Բուժման մեջ հեղուկի ադեկվատ ծավալն ամենակարևոր դերն է կատարում: Նոր սկսվող դեպքերում երբեմն միայն դա բավարար է ցիստիտը բուժելու համար: Հատկապես դա կարևոր է հղիների մոտ, երբ դեղեր ընդունելը ցանկալի չէ:
Բուժման համար պետք է, նախ, ռիսկի գործոնները կարգավորել:
Դեղորայքային բուժումը կատարվում է անտիբիոտիկներով, որոնք կարող են զուգակցվել դեղորայքային այլ խմբերի հետ:
Ի՞նչ սննդակարգ է առաջարկվում սրացումների ժամանակ:
Սննդակարգում պետք է սահմանափակել կծու, թթու, դառը, աղի ուտելիքների օգտագործումը:
Կանխարգելումը
Կանխարգելման համար պետք է խուսափել սպերմացիդներից՝ հակաբեղմնավորիչներից , մեկից ավելի զուգընկերներ ունենալուց:
Շատ կարևոր է օրգանիզմի կոփումը, ակտիվ կյանքը, ինչը նպաստում է օրգան-համակարգերում արյան շրջանառության կարգավորմանը:
Ջրի մեծ քանակի օգտագործման դերը ցիստիտի ժամանակ
Շատ ջուր խմելն, ընդհանրապես, բոլորին է ցուցված: Խորհուրդ է տրվում խմել այնքան, որ մեզի ծավալն օրվա ընթացքում կազմի մոտ 2 լիտր:
Ցիստիտի դեպքում առաջանում է ախտաբանական օղակ. պացիենտի մոտ կա ցիստիտ, կա հաճախամիզություն և նա մտածում է քիչ հեղուկ խմելու մասին, որպեսզի հաճախ չմիզի: Արդյունքում մեզը խտանում է և ախտանիշներն ավելի են արտահայտվում: Ուստի, բուժման արդյունավետության համար ադեկվատ ծավալով հեղուկի ընդունումը կարևոր դեր ունի:


Կարդացեք նաև

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...



Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...



Արդյո՞ք ուշադրություն եք դարձնում մեզի գույնին, երբ այն ձեռք է բերում անսովոր երանգ։ Թափանցիկ մեզը կարող է նշանակել, որ չափազանց շատ եք սուրճ խմում, մինչդեռ կարմիր գույնը կարող է լուրջ հիվանդությունների ազդակ լինել...



Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից...



Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ...



Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...



Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են...



Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար: Միզապարկի քաղցկեղի զարգացման...



Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...



Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ...





Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև...



Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:
Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր...



Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ